Երևան, 07.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սրտացավ մարդն է տառապում, երբ տեսնում է, թե ինչպես է երկիրը ձեռքից գնում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հասարակության մեջ գեներացված ատելությունը, որը գուցե նաև նոր չէ, բայց նոր թափ է ստացել, վստահաբար որևէ տեղ չի չքանա, եթե հենց վաղը երկրում իշխանափոխություն լինի: Գուցե իրավացի են մարդիկ, երբ ասում են` այս առումով մեծ բան չի փոխվի, նոր իշխանությունները հո չեն ասելու` մի ատեք իրար, մենք էլ լսենք ու հնազանդվենք: Այս անգամ էլ փրկությունը ներսից պիտի լինի, երբ կարողանանք համակարծիք չլինելով մեր տան անդամի, հարևանի ու ընկերոջ հետ, լսել նրա կարծիքը, քննարկել, քննադատել, զրույցի վերջում գուցե այդպես էլ չհամաձայնել իրար հետ, բայց դրանից չեն տուժի երկու մարդու հարաբերությունները: Իսկ հիմա իսկական քաոս է, որից դուրս գալու ելքեր բոլորն են փնտրում: ՀՀ վաստակավար արտիստ, դերասան Արա Դեղտրիկյանը նշում է` ատելությունն ու չարախոսությունն արդեն տարիներ շարունակ կա մեր ազգի մեջ:

«Մարդը պետք է ձգտի իրեն փոխել, վերանայել: Եվ ընդհանրապես հասարակության քաղաքացիական դիրքորոշումը պետք է բարձր լինի, հարգանք լինի դեպի պետականությունը, սեր դեպի ազգը, հողն ու ջուրը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դեղտրիկյանը: Հավելում է` զրույցներում, հրապարակային ելույթներում, տարբեր առիթներով միշտ այս կարևոր սկզբունքների վրա է ուշադրություն հրավիրում, խոսում այս թեմաների մասին: Հարցնում եմ` իսկ լուծումը համակարգային ու խորքային լուծման մեջ է, թե ամեն մարդ ինքն իր վրա պետք է աշխատի, եզրակացություններ անի իր սխալներից, փորձի փոխվել:

Դերասանն արձագանքում է. «...Եթե կարողանան իրենց փոխել: Մարդն ինչպես ծնվում է, այդպես էլ մնում է, շատ դժվար է փոխվում, այն էլ հասուն տարիքում»: Այս առումով անելիք ունեն մշակույթի գործիչները, մտավորականները, առհասարակ մարդիկ, որոնց ծանրակշիռ ու սթափեցնող խոսքը կարող է ինչոր բան փոխել հանրույթի գիտակցության մեջ: «Գիտակից մարդիկ պետք է անպայման իրենց խոսքն ասեն, շատերը մասնակցում են դիմադրության այս շարժմանը, հավաքներին: Ոմանք այլ դիրքորոշում ունեն, դա էլ արդեն իրենց խղճի գործն է, այս դեպքում ասելիք չկա: Մշակույթի, հասարակության մեջ ճանաչում ու հարգանք վայելող մարդկանց խոսքը պետք է տեղ հասնի, մտավորականն էլ իր խոսքն ասի մեր երկրի համար վճռորոշ այս փուլում, իր դիրքորոշումն ունենա, որովհետև մենք վտանգի առաջ ենք կանգնած: Ունենք մի շատ փոքրիկ հայրենիք, որը չպետք է կորցնենք, սա է ցավը»,-նշում է մեր զրուցակիցը:

Ակամայից վերադառնում ենք 2018 թվական, խոսում հասարակության սխալ ընտրության և դրա հետևանքների մասին: «Այդ ժամանակ ուղղակի սխալ ընտրություն չէր, այլ պարզ իշխանափոխություն, մարդիկ եկան, գրավեցին: Մարդիկ էլ աջակցեցին դրան, իսկ հիմա մենք տեսնում ենք դրա արդյունքները: Չորս տարվա մեջ ինստիտուցիոնալ ինչ օղակներ ունեինք, բոլորն ավերվեցին: Մեր կյանքում փոփոխություններ եղա՞ն, այո, եղան, բայց դեպի վատը և բոլոր հարցերում: Այնպես չէ, որ բան չփոխվեց: Իհարկե, փոխվեց և կտրուկ դեպի վատը:

Ոչ մի նորմալ օղակ չմնաց, ոչինչ չմնաց: Այդ մարդիկ իրենց մեծ մեղքն ունեն, որ մեր երկիրն այսօր այս վիճակում է: Այո, եղան մարդիկ, որոնք գիտակցեցին իրենց սխալը, ընդունեցին այն, մարդն անսխալական չէ, բայց նրանց կողքին նաև մարդիկ կան, որոնք համոզված են, որ դեռ այն ժամանակ ճիշտ են եղել ու ճիշտ ընտրություն կատարել: Դե թող իրենց այդ ճշտի համար էլ տառապեն: Չնայած մենք ենք տառապում, սրտացավ, գիտակից մարդն է տառապում, երբ տեսնում է, թե ինչպես է երկիրը ձեռքից գնում: Մյուսների համար երևի թե ամեն ինչ` հայրենիք, հող ու ջուր, արդեն մեկ է»,-եզրափակում է Արա Դեղտրիկյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ»Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ»«Հասկանում ես, որ քո կյանքի ամենաճիշտ «քաոսն» է». Լուսինե Թովմասյանը՝ բազմազավակ մայր լինելու մասին Ականջներում աղմուկը կարող է առաջանալ լուրջ հիվանդության հետևանքով․ մանրամասներ Ռուսաստանում Հաղթանակի օրվա շքերթը հիմա կախված է մեզանից․ Զելենսկի Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ նրանք համաձայնել են դրան․ Թրամփ «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի հետ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի արվարձանին. թիրախը «Ռադվան» ուժերի հրամանատարն էրԵս 2020 թվականից հստակ Հ1-ի սև ցուցակում եմ․ Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, որոնց մուտքը արգելված է Հանրային․ Նազենի Հովհաննիսյան Առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք՝ Կոտայքի մարզում. Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին «Միայն մաքուր զգացմունքներ». Իվետա Մուկուչյանը կիսվել է նոր լուսանկարներով Ֆլիկի գործակալը ժամանել է Բարսելոնա՝ նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ երկարաձգելու նպատակով «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ․ հայտնի է՝ ինչ են քննարկել Վեդիում անչափահաս քույրերի դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ․ դատախազություն Հաղթանակի ինժեներ մարշալ Ագանով (տեսանյութ) Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ»Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա Ինչպես է Զիրոյանն ընկել բեմի վրա Հայաստանի առաջնությունում «Նոան» հաղթեց «Գանձասարին»․ «Արարատ-Արմենիան» առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ Եկե'ք միասին տոնենք Հաղթանակի օրը, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ 19:00-ին արի՛ Հաղթանակի զբոսայգի․ Ուժեղ ՀայաստանՍուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր Տնտեսական ծրագիր, որը փոփոխություն կբերի հայերի կյանքին․ փոփոխության համար, ընտրի'ր 3-ը․ Ուժեղ ՀայաստանԱնահիտ Մանասյանը նախընտրական շրջանում կարևորել է ՄԻՊ-ի անկախ, անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը Աննա Ամրոյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական ինքնաթիռն է վայրէջք կատարել «Զվարթնոցում» Առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ կբացվի Ջուր չի լինելու մայիսի 7-ին և 8-ին Առեղծվածային մահվան դեպք Երևանում․ «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է կնոջ մարմին ՊՍԺ-ն պատրաստ է Գոնսալու Ռամուշին վաճառել «Բարսելոնային» Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է նախապատրաստվում․ ՑԱՀԱԼ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ առանցքային գործոն՝ մեր տարածաշրջանի փոխկապակցվածությունը վերածելով իրական տնտեսական հնարավորությունների․ Վահագն Խաչատուրյան Գողության դեպք՝ Երևանում Դավիթ Խուդաթյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է TRIPP նախագծի վերաբերյալ հարցեր ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել Ադրբեջանի պատճառով երկու անգամ բռնագաղթած լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը պատմում են կորստի, հիշողության և հայրենիքի մասինՎեդիում 2 երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են եղել, 3 անձինք են ներգրավված CNN-ի հիմնադիր Թեդ Թըրներն է մահացել Ավտովթարի մասնակից դարձած 19-ամյա վարորդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին․ ՆԳՆ (տեսանյութ) Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ոչնչացվել է «Nestle»-ի մանկական սննդի որոշ խմբաքանակ Նորմա՞լ է, երբ Փաշինյանն իրեն չընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ»«Նվաստացնող» 19-ամյա վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի Իրանի ՀՕՊ ուժերն ԱԹՍ են խոցել Հորմուզի նեղուցում