Մի՛ փիարվեք սահմանին կանգնած զինվորի հաշվին
ԲԼՈԳՎլադ Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես անկեղծ եմ ասում, որ այս կամ այն պաշտոնյայի, ովքեր ի պաշտոնե որևէ կապ չունեն երկրի պաշտպանության ոլորտի հետ, առաջնագիծ այցելելու մասին նյութեր հրապարակելն ինձ նյարդայնացնում ա.
Այցելե՞լ եք, լա՛վ եք արել, օգնե՞լ եք սահմանում կանգնած զինվորին ինչ-որ մի բանով, կրկնակի լավ եք արել. բայց մի հրապարակեք, մի փիարվեք սահմանում կանգնած զինվորի հաշվին. դա փչած փուչիկ ա, որը շատ արագ պայթում ա առաջին իսկ թեթև ծակոցի դեպքում, ու դուք դառնում եք պայթած փուչիկի նման կռկված փալասի կտոր։
Դառավ մի պահ էն բանակում չծառայած փափկասուն պաշտոնյաների՝ մեկ գիշեր որևէ զորամասում քնելու ու այդ մասին ֆոտոշարքով բոլոր ԶԼՄ-ներով հայտարարելու զզվելի պրակտիկան. որ չգիտեիր էլ՝ ծիծաղեիր նմանների վրա, թե զզվեիր դրանցից։
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



