Երևան, 07.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախում ԵՄ-ի ակտիվացումը հակասում է Կրեմլի շահերին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

rossaprimavera.ru-ն գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացում Եվրամիության ակտիվացումը հակասում է Ռուսաստանի շահերին: Այդ մասին հայտարարել է ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Ըստ քաղաքագետի, ԵՄ-ն այդ գործընթացում ունի իր շարժառիթն ու շահերը, այն է՝ ապացուցել, որ ի վիճակի է առանց Ռուսաստանի և ԱՄՆ-ի լուծել իր շահերի գոտում առկա հակամարտությունները։

«Բրյուսելի համար կարևոր է ցույց տալ, որ ինքը արդյունավետ է հետխորհրդային հակամարտությունների կարգավորման գործում: Բանն այն է, որ ուկրաինական ճակատում ԵՄ-ն միայնակ չի կարող հաղթահարել որևէ խնդիր, ինչպես նախկինում շատ առումներով եղել է նաև Բալկաններում: Թե՛ Բալկաններում, թե՛ Ուկրաինայում «հրդեհները մարելու» համար անհրաժեշտ էր միջամտություն, բայց ԵՄ-ն չկարողացավ դա անել:Ուստի փորձ է արվում ցույց տալ, որ ԵՄ-ն ևս կարող է ինչ-որ բան անել»,- ասել է Մարկեդոնովը։

Բացի այդ, ԵՄ-ն շահում է Ռուսաստանին Անդրկովկասում խաղաղ կարգավորման գործընթացից դուրս մղելուց։ «Եթե խոսենք ԵՄ-ի մասին՝ որպես ինչ-որ եվրոպական բյուրոկրատիայի, ապա այն, իհարկե, ընդդեմ Ռուսաստանի է, և Շառլ Միշելը այդ ամենի առաջատարներից է։ Նա շատ ակտիվորեն է պաշտպանում պատժամիջոցները։ Կիևի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ Միշելը փայլել է որպես Մոսկվայի քննադատ»,- ընդգծել է քաղաքագետը։ Մարկեդոնովը հիշեցրել է, որ արևմտյան շատ քաղաքական գործիչներ գիտակցում են Ռուսաստանի առաջատար դերը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում։ Այսպես, ֆրանսիական հայտնի ռազմական փորձագետ Էմանուել Դրեյֆուսը նշել է, որ, բացի աշխարհաքաղաքական ազդեցության ուժեղացումից, Ռուսաստանը շատ բան է արել փախստականներին վերադարձնելու և ականազերծումների համար։ Բայց պաշտոնական Բրյուսելն իրեն այնպես է պահում, կարծես Ռուսաստանն ընդհանրապես գործընթացի մեջ չէ, և չի ամաչում օգտագործել մինչ այդ ձեռք բերված արդյունքները, նկատել է քաղաքագետը։

«Ռուսաստանը շատ բան է արել, և հիմա պարզվում է, որ, կարծես, Ռուսաստան չկա։ Շառլ Միշելի հայտարարություններում Ռուսաստան չկա, եռակողմ հայտարարություններ չկան»,- ընդգծել է փորձագետը։

Քաղաքագետը նշել է, որ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև ԼՂՀ կարգավորման հարցում այնպիսի հակասություններ չկան, ինչպիսիք կան, օրինակ՝ Ուկրաինայի և Վրաստանի դեպքերում։ Եվ ԵՄ-ն Ռուսաստանի հետ առճակատման չի գնում, այլ ուղղակի անտեսում է վերջինիս դերը, Ռուսաստանի հասցեին հատուկ գովասանք կամ հատուկ չարախնդություն չկա, չկան կոշտ ելույթներ։ «Այնպիսի զգացողություն է, որ երկուսն էլ գործում են լուռ համաձայնությամբ», - ամփոփել է Մարկեդոնովը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մեծ քաղաքականություն». անոնսԴավթաշենի կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել Մարտի 8-ին Օմանից Հայաստան կվերադառնա 37 ՀՀ քաղաքացի ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ռազմական արդյունաբերական օբյեկտներին գիշերային հարվածների մասին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է ԶՊՄԿ-ում երկարամյա աշխատանքային ուղի անցած կանանցՄեծ բախում Իրանի շուրջ. Նախիջևանի միջադեպը և էներգետիկ պատերազմի մեկնարկը«Հրապարակ»․ Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի Թուրքիան քննարկում է Կիպրոսի օկուպացված հատվածում «F-16» տեղակայելու հարցը․ այլ նորություններ Մեր գարունն ուշանում է, բայց վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում պետք չէ սպասել. Սուրենյան ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում. ԱԳՆ խոսնակ Թափառnղ շները hարձակվել են փnղnցnվ անցնnղ կնnջ վրա (տեսանյութ 18+) ԱՄՆ բանակը քննարկում է Իրան զորքեր ուղարկելու հարցը Դոհան Իրանի դեսպանատան աշխատակիցներին 1 շաբաթ ժամանակ է տվել Կատարը լքելու համար Մեր գարունն ուշանում է. Գագիկ Սուրենյանն ասում է՝ առաջիկա մոտ օրերին ջերմաստիճանի բարձրացում չի լինի Գոշ Հակոբյանը բացում է իր առաջիկա նախագծերի փակագծերը․ «Մամա», «Զոնտիկ» և «Anubis»՝ երեք տարբեր աշխարհներ մեկ սեզոնում Պետք է պայքարենք կիբերհանցագործությունների դեմ․ Հրայր Կամենդատյան.Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Մեկ անձի կողմից ջեռուցման վրա ծախսվող գումարը Հայաստանում կախված է մի քանի առանցքային գործոններից. Հրայր Կամենդատյան«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում Մեր էշ խելքը, որ արել ենք․ 600 մլն դրամ ենք հատկացրել մանկապարտեզի համար, վա՞տ ենք արել, չի զգացվում, որ ուրախ եք․ Փաշինյանը՝ Մարալիկում (տեսանյութ) Սպերցյանը նշել է հավաքականի գլխավոր բացը Այսօր Իրանը լուրջ hարված կստանաՎարդան Ջհանյանը ղազախ գործընկերներին հրավիրել է մասնակցելու ամենամյա Armenian Mining Forum-ինԻշխանությունը ստում է. Հրայր ԿամենդատյանՊետք է ունենանք ազգային պետական շահը պաշտպանող թեկնածու․ Աննա ԿոստանյանԻրանի նախագահի ուղերձը նշանակում է՝ թույլ մի տվեք ԱՄՆ-ին օգտագործել ձեր տարածքը, և Իրանը չի հшրվածի ձեզ․ Վարդան Ոսկանյան Սադրա՞նք, թե՞ իրականություն. Բաքուն սրել է ատամներըԻշխանությունը երբ հրաժարական տա, բանտ են ընկնելու, ամենադաժան պատիժն են ստանալու. Արշակ Կարապետյան «Երեք աղջիկ ունեք, մեկին չեք առաջարկի՞ տղայիս»․ քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)Չեխիայի Հանրապետությունում հարևանները արդեն կիսում են էլեկտրաէներգիան և խնայում «Քաղպայմանագիրը» շարունակելու է զտումները ընտրական ցուցակում Ուրախ ավտոբուս. Փաշինյանն ու թիմը «տժժում» են Էս դու իմ էջին վաբշե չես հետևո՞ւմ. Փաշինյան Գազամատակարարման վթարային դադարեցում Ջուր չի լինի մի քանի ժամ Սադրանք «մոլոտովի կոկտեյլով» Երեխաների սիրելի պլաստիլինը. ինչպե՞ս և ո՞ւմ կողմից է այն առաջին անգամ ստեղծվել. «Փաստ»Մտահոգիչ միտումներ. Ամերիկյան հարցումների «մութ կողմը» Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են. Արման ԱբովյանTRIPP. վստահության ճգնաժամ և անորոշ հեռանկարներ. Սուրեն Սուրենյանց Ծնողները ստիպված են լինելու ամեն օր երեխաներին այլ համայնքի դպրոց տանել․ Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՐՏԻ). Հեռախոսի գյուտի արտոնագրումը, տիեզերագնացների առաջին խումբը. «Փաստ»Ադրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ Այն մասին, թե ինչ բարիկադ է առաջացել այս ընտրությունների ընթացքում, և նրա որ կողմում ենք գտնվում մենք. Ավետիք ՉալաբյանԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Մեր զինված ուժերը վրեժ կլուծեն ռազմական գործողությունների ընթացքում զոհված յուրաքանչյուր իրանցու համար․ Արաղչի Ինչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ»Վիետնամում այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի. դեսպանություն Դպրոց փակելը հարված է գյուղի ապագային․ Լիլիթ ԱրզումանյանԴիլիջանի և Սպիտակի ոլորանները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար