Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Past.am-ը ամփոփում է անցնող 2015 թվականը. Հետաքրքրաշարժ և աղմկահարույց միջադեպերը մեկ տեսաշարում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2015 թվականը շատ հագեցած էր իր դրական և բացասական երևույթներով: Անցնող մեկ տարվա ընթացքում տեղի ունեցան մի շարք հետաքրքրաշարժ միջոցառումներ եւ միջադեպեր:

Առաջարկում ենք ծանոթանալ Past.am-ի պատրաստած տեսաշարին:

Ավետիսյանների ընտանիքի սպանությունը Գյումրիում.


Տարին սկսվեց սարսափելի ողբերգությամբ, որից մինչև այսօր ուշքի չենք կարողանում գալ: Հունվարի 12-ին Գյումրիում իրենց տան մեջ սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամները:
Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը, տեղափոխվել էր հիվանդանոց, ծանր առողջական վիճակում, ենթարկվել վիրահատության։ Հունվարի 19-ին փոքրիկը մահացավ հիվանդանոցում:
Սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պավլի Պերմյակովը:


Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանությունը.


Հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Կուրսանտը սպանվել էր համակուրսեցիների կողմից՝ առանձնակի դաժանությամբ: Զինծառայող Հայկազ Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել էին համածառայակիցներ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը: Դատական գործընթացը մինչև այսօր շարունակվում է:


«Երրոդմասցի Լյովիկ»-ի, Դրոյի և Մոսոյի սպանությունը.


Մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների հետևանքով սպանվեց երեք անձ՝ Թադևոսյան Դրաստամատ Հակոբջանի (Դրո) , Ղազարյան Լևոն Միհրանի («Երրորդմասցի Լյովիկ»), Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի։ Սպանությունն իրականացվել էր 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (Ծըգլ) 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (Գաստիկ) կողմից: Վերջիններս մարտի 23-ին՝ ժամը 21-ի սահմաններում, ինքնակամ ներկայացան ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:


«Հայփոստի» վարորդ-ուղեկցողի սպանությունը.


Ապրիլի 14-ի առավոտյան՝ Սևան-Երևան ավտոճանապարհին 59-րդ կմ հատվածին զուգահեռ նախկին քարհանք վարչություն տանող ճանապարհի հարակից հատվածում, հայտնաբերվել էր «Հայփոստ» ՓԲԸ-ի Սևանի մասնաճյուղի «RENAULT LOGAN» մակնիշի, 315 LV 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որի մոտ հայտնաբերվել էր Սևան քաղաքի բնակիչ, 1979թ. թվականին ծնված Վիգեն Հայրոյանի դիակը՝ գլխի և կրծաքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ՝ դիակից քիչ հեռու հայտնաբերվել է մակարով տեսակի ատրճանակ:


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը.


Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Տարվա սկզբից և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում մեկնարկեց կարեւոր տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Հայկական տարբեր թատերախմբեր, նվագախմբեր, երգչախմբեր ներկայացումներով ու համերգներով հանդես եկան աշխարհի տարբեր ծայրերում և ոգեկոչեցին 1915 թվականի Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Տարելիցը կարեւոր էր նաեւ նրանով, որ ապրիլի 24-ին մի շարք երկրների ղեկավարներ, դեսպաններ, հյուպատոսներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանեցին Հայաստան եւ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհերի հիշատակին:

 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ Վատիկանում.


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցեց պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սա պատմական ու բացառիկ իրադարձություն էր հայերիս համար։ Պատարագի ընթացքում Հռոմի պապը Սրբերի շարքին դասեց Ցեղասպանության ընթացքում իրենց հավատքի համար կոտորված 1.5 միլիոն անմեղ զոհերին, բայց ոչ որպես անհատներ, այլ որպես քրիստոնյա մարդու մեկ հավաքական կերպար, ով սպանվել է զուտ իր ազգության ու կրոնի համար: Ինչպես նաև Ֆրանցիսկոս պապի որոշմամբ Գրիգոր Նարեկացուն շնորհվեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ» խիստ պատվավոր կոչումը:

 

Հայաստան ժամանեցին Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքը.

Իր 4-օրյա այցի ընթացքում Քիմ Քարդաշյանը հասցրեց զբոսնել Երևանում, հանդիպել վարչապետի հետ, լինել Գառնիում, այցելել Ծիծեռնակաբերդ` իր հարգանքի տուրքը մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին, լինել Գյումրիում: 8 օր ամբողջ համաշխարհային մամուլի ուշադրությունը սևեռված էր դեպի Հայաստան:


Քանյե Ուեսթի անվճար համերգը Կարապի լճում.


Թերևս Քարդաշյանների այցի կուլմինացիան կարելի է համարել համաշխարհային ճանաչում ունեցող ռեփեր Քանյե Ուեսթի անվճար համերգը Կարապի լճում: Եթե մեկ ամիս առաջ լսեինք, որ Քանյեն անվճար երգելու է Երևանի կենտրոնում, վերջում էլ երկրպագուների հետ ցատկելու է Կարապի լիճը, հնարավոր է` մտածեինք, որ այս ամենը լավ երևակայության արդյունք է, բայց, ոչ, այդ ամենն իրականություն էր և հավերժ կմնա մեր հիշողության մեջ:

 

System of a Down-ի համերգը Հանրապետության հրապարակում.


Հայազգի անդամներ ունեցող հայտնի ամերիկյան System of a Down ռոք խումբը «Wake Up The Souls» («Արթնացրեք հոգիները») համաշխարհային շրջագայության շրջանակում համերգ տվեց նաև Երևանում։ Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված անվճար համերգը նվիրված էր Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Electric Yerevan.


Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաներ Երևանում: Ցուցարարները օրեր շարունակ գիշերելով փակված Բաղրամյան պողոտայում` պահանջում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից չեղյալ հայտարարել 2015 թ.-ի հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ կապված ՀՀ տարածքում Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ։Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը խաղաղ ցույցարարների դեմ կիրառեց ջրցան մեքենաներ, զանազան ոստիկանական այլ միջոցներ, հատուկ ջոկատայինների, որի հետևանքով հոսպիտալացվեցին և բերման ենթարկվեցին հարյուրավոր քաղաքացիներ:

 

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը.


2015 թվականի օգոստոսի 5-ին ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի բնակելի բազմահարկ շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Բնակարանի ննջարանի հատակին հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1960թ. ծնված Անի Մաջնունյանի էքստրասենս («6-րդ զգայարան» հաղորդման մասնակից) դիակը՝ կտրող-ծակող առարկայով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով։ Դիակի զննությամբ հայտնաբերվել է դանակի շեղբ՝ մարմնի մեջ։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տան իրերն ամբողջությամբ եղել են տակնուվրա արված, կահույքի դարակները՝ հանված, հագուստները՝ թափթփված։ Անի Մաջնունյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել էր Երևանի 20-ամյա բնակիչ 1995թ. ծնված Մուշեղ Մխիթարյանը:

 

Հանքավանում եղբայրների սպանությունը.


Նոյեմբերի 16-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ոմն Սերյոժա և հայտնել, որ Հանքավան գյուղի «Տաք ջրի» մոտ վթար է տեղի ունեցել: Նույն օրը, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու տղամարդու դիակ, իսկ երրորդի դիակը գտնվում է Հանքավան գյուղում: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սպանվածներն են՝ 1980 թ. ծնված Վահե Գալստյանը, 1990 թ. ծնված Վարդան Գալստյանը և 1988 թ. ծնված Արմեն Հովհաննիսյանը:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Հայրապետ Սեփոյանը ներկայացել է ոստիկանություն: Վերջինս ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, հրազդանցի Հարություն Մխիթարյանի՝ «Սպորտբազայի Մխո»-ի քրոջ որդին է:

 

Սահմանադրական հանրաքվե.


Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: ԿԸՀ տվյալներով` նոր սահմանադրությանը «Այո» ասեցին մասնակիցների 63.35 տոկոսը կամ 825.662 մարդ, «Ոչ»՝ 32.35 տոկոսը կամ 421.593 մարդ։

 


Հիշարժան մենահամերգներ.


Տարեվերջին երիտասարդությունը տպավորիչ պահեր ապրեց Տիմատիի և L`ONE-ի երևանյան համերգին։


Խենթ ու էմոցիոնալ էր տարեվերջին կայացած Էմիր Կուստուրիցայի եւ The No Smoking Orchestra-ի երեւանյան մենահամերգը։Դերասանները դահլիճում անում էին այն, ինչ խելքներին փչեր, ինչն էլ հանդիսատեսին ազատության զգացողություն ու բուռն էմոցիաներ պարգևեց։

2015 թվականին Հայաստան այցելեցին նաև Իրինա Ալեգրովան, Սոսո Պավլիաշվիլին, Գրիգորի Լեպսը, Ավրաամ Ռուսոն և Սոգդիանան:

 

Սահմանային լարվածություն.


Այս տար սահմանային լարվածության աճ է նկատվել: Վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ,հրետանի: Մենք ունեցանք կորուստներ, հերոսի մահով ընկան մեր քաջ տղաները, բայց կարողացան ամուր պահել հայրենիքի թիկունքը ու մեր խաղաղությունը:
Հավերժ փառք քեզ, հայ զինվոր:

 

Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր ԿամենդատյանՀայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա. Մենուա Սողոմոնյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգին (ուղիղ) Ինչպիսի եղանակ կլինի մայիսի վերջում ՀայաստանումՄեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն. Ա. ՉալաբյանՈւրախ, միասնական , ուղղակի անմոռանալի օր. շնորհակալ ենք բոլորիցդ, մեր սիրելիներ. Նարեկ ԿարապետյանԱրևմուտքը կամաց-կամաց փորձում է լեգիտիմացնել Հիտլերի և նրա դաշնակիցների գաղափարները. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը Աշխարհում քննարկվող հանտավիրուսը․ կա՞ վտանգ Հայաստանի համար«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ Վարչապետ լինելն ավելի կարևոր չէ, քան Հայաստանի լինելը. Էդմոն ՄարուքյանԱյսօր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն է Ալիևը Արցախի, մեր պայքարի, դրա արդյունքների մասին ավելի հարգանքով է խոսում, քան Փաշինյանը․ Վահե Հովհաննիսյան Վթարի հետևանքով սատկել է բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը. ՇՄՆ-ն կոչ է անում վարորդներին զգոն լինել Ձերբակալվել են խուլիգանություն կատարած և Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Հայը դավաճան լինել չի՛ կարող. Մհեր ԱվետիսյանՎթար է. ջուր չի լինելու Նոր տվյալներ՝ հանտավիրուսից. ի՞նչ իրավիճակ է Հայաստանում Նույնիսկ քաղցկեղ․ ԱՀԿ փորձագետը զգուշացնում է մարմելադի վտանգների մասին Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բախվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Պուտինը և Լուկաշենկոն հանդիպել են Կրեմլում «Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակով Ուրախ եմ հայտարարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում եռօրյա զինադադարի մասին․ Թրամփ Մենք երբեք թույլ չենք լինելու. մի՛ կասկածեք․ Սամվել Կարապետյան«Երևանի գինու օրերը» փառատոնի օրերին մի շարք փողոցներ փակ կլինեն Մեր հաղթանակները գալիս են․ Սամվել ԿարապետյանMicrosoft-ը բացատրել է Windows-ի թարմացումների երկար տեղադրումը Երկամարտի 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Տպավորությունն այնպիսին է, որ ստելն այլևս ամոթալի չէ․ Ռոբերտ ՔոչարյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանԾառուկյանը պաշտոնական կարգավիճակ է ստացել Սպիտակ տանը նախատեսված UFC-ի մրցաշարում Եվրամիությունը կարող է միջամտել ՀՀ ընտրություններին․ Ռուսաստանի ԱԳՆ Ժողովուրդ ջան, դուք ցույց տվեցիք, որ ուժեղ եք. Արամ ՎարդևանյանՏիմատին, Սևակ Խանաղյանը և Աննա Աստին մեկ բեմում ելույթ կունենան Երևանում Ինչպես է տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանն իր տան բակում շփվում աջակիցների հետՄենք միասին պարտավոր ենք պայթեցնել Ալիևի փչած փուչիկը, պիտի անենք սա շատ շուտով. ԿարապետյանԲոլորս գնում ենք մեր համայնքներ ու ասում, որ Հայաստանն ուժեղ է լինելու. Նարեկ ԿարապետյանԱլիևի մարզպետը հանձնեց հողերը, խայտառակեց մեզ. ժողովուրդ ջան, ինձ մենակ չթողնեք. Սամվել ԿարապետյանՎաղը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները այցելելու են Հաղթանակի զբոսայգի և Եռաբլուր զինվորական պանթեոն․ Էդմոն Մարուքյան«ՀայաՔվեի» անդամները մասնակցում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին նախընտրական համերգ-հանրահավաքին` Երևանի Հաղթանակ զբոսայգումՈւթ տարի անցավ սրա պաշտոնամուտից. նայե´ք, հիշե´ք ու սրան պաշտպանողներին հիշեցրե´ք, թե ինչեր է ասել, և ինչ է արել․ Դավիթ ՍարգսյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին հրապարակային ելույթը