Հունվարի 8-ն աշխատանքային օր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2016 թվականի առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 8-ը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Հարգելի գործընկերներ, միշտ հարց են տալիս` արդյոք աշխատանքային օր է հունվարի 8-ը: Այո, աշխատանքային օր է: Կառավարության կողմից որևէ փոփոխություն չի արվել և օ րենսդրությունը գործում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը ավելացրեց նաև, որ նույնիսկ հունվարի 4-ին որոշ նախարարների, գերատեսչությունների ղեկավարների հետ աշխատելու են, 2016 թվականի ծրագրերի մասով քննարկումներ են կազմակերպելու:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան Գրիգորյանը



