Գեղարքունիքում 14-ամյա տղայի սպանության փորձի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքում 14-ամյա տղային հրազենային վնասվածքներ հասցնելու առթիվ քրեական գործ է հարուցվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
«Սպանության փորձի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: Այլ մանրամասներ այս պահին չենք հրապարակի` քննության շահերից ելնելով: Մի շարք հանգամանքներ պարզվել են, բայց քննության շահերից ելնելով չենք կարող հրապարակել»,-տեղեկացրեց Սոնա Տռուզյանը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ դեկտեմբերի 28-ին կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Վարդենիսի զինվորական հոսպիտալից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 14 տարեկան տղա:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան Գրիգորյանը



