Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Շատ վտանգավոր ռիսկեր, վտանգներով լեցուն պահեր կան մեզ համար». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հուլիսի 16-ին Վրաստանի ԱԳ նախարարի հյուրընկալմամբ տեղի ունեցավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին երկկողմ հանդիպումը: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանի հետ:

«Թեև երկու կողմերի ԱԳ նախարարությունների կողմից հրապարակված մամուլի հաղորդագրություններում նշվում էր, որ կողմերը հարցերի լայն շրջանակ են քննարկել, այնուամենայնիվ, այդ նույն հաղորդագրություններում յուրաքանչյուր կողմ արձանագրել է քննարկված երկուական խնդիր: Ընդ որում, յուրաքանչյուրն ըստ ճաշակի իր ուզած հարցն է շարադրել ու, ըստ այդմ, ներկայացրել մոտեցումը: Օրինակ՝ հայկական կողմն ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում լուծելու անհրաժեշտության մասին է ընդգծել, մատնանշել նաև հայ ռազմագերիներին ազատ արձակելու, նրանց հայրենիք վերադարձնելու և անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզաբանելու խնդիրները: Ադրբեջանական կողմը, շեշտելով երկու պետությունների միջև, ըստ իրենց, հակամարտության կարգավորումից հետո ի հայտ եկած հետհակամարտային իրողությունները՝ կարևորել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի կողմից 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության բոլոր դրույթների իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես՝ «Ադրբեջանի տարածքից հայկական ԶՈւ-երի դուրս բերման» անհրաժեշտությունը, ինչպես նաև «մոտ 4000 անհայտ կորածների ճակատագրերը պարզելու» խնդիրը: Հարկ է նշել նաև, որ ադրբեջանական կողմն առաջին անգամ էր բարձրաձայնում մոտ 4000 անհայտ կորած ադրբեջանցիների խնդրի մասին: Կարծում եմ, ամենայն հավանականությամբ, սա կեղծ թեզ է, որն օկուպանտ Ադրբեջանը դնում է շրջանառության մեջ՝ ի հակակշիռ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու մասին հայկական կողմի արծարծած խնդրին»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծել է քաղաքագետը:

Շեշտելով, որ կողմերն ապագայում ևս հանդիպելու պատրաստակամության մասին են նշել, մեր զրուցակիցը հավելեց. «Հայկական կողմն ապագայում անպայման պետք է քննարկման առարկա դարձնի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետին առնչվող հարցը, ըստ որի, Հայաստանը և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Այս կետի կոպտագույն խախտման մասին շեշտելով՝ պետք է պահանջել 2020-ի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում ապօրինաբար գտնվող ադրբեջանական զինված կազմավորումների անհապաղ դուրսբերում ԱՀ ինքնիշխան տարածքից: Երկրորդ՝ պետք է պահանջել 2021-ի մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող ադրբեջանական զինված կազմավորումների անհապաղ դուրսբերում ՀՀ տարածքից: Կրկին հղում անելով 2020- ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետի կոպտագույն խախտմանը՝ պետք է պահանջել նաև 2022-ի մարտի 24-ից ԱՀ Ասկերանի շրջանի Փառուխ և Քարագլուխ բնակավայրերում, Քարագլուխ բարձունքի մի հատվածում, շրջակա տարածքներում ապօրինաբար գտնվող ադրբեջանական զինված կազմավորումների անհապաղ դուրսբերում ԱՀ ինքնիշխան տարածքից»:

Ստեփան Հասան-Ջալալյանը չբացառեց այն տարբերակը, ըստ որի, կողմերը քննարկել են այլ հարցեր, սակայն պաշտոնական հաղորդագրություններում այլ հարցեր քննարկելու մասին է մատնանշվել. «Բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով հրապարակված տեղեկությունները, արծարծված հարցերն ու իրենց դիրքորոշումները, կարծում եմ՝ կողմերի դիրքորոշումները զգալիորեն տարբերվում են միմյանցից: Դիրքորոշումների զգալի տարբերությունները պայմանավորող խնդիրներն այնքան արմատական բնույթ ունեն կողմերի համար, որ նրանց կողմից արծարծված խնդիրների արդյունքում դիրքորոշումների մերձեցումը քիչ հավանական է թվում: Կողմերի դիրքորոշումների արմատական տարբերությունները ինձ լավատեսություն չեն ներշնչում ադրբեջանա-արցախյան հակամարտության, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների շուտափույթ, խաղաղ ու արդար կարգավորման հեռանկարի առնչությամբ»:

Քաղաքագետը չի բացառում նաև, որ ՀՀ իշխանությունները ժողովրդի թիկունքում կարող են օկուպանտ Ադրբեջանի հետ գնալ սեպարատ պայմանավորվածությունների. «Նման հնարավորության գոյությունը չի կարելի բացառել:Այդպես կարծելու հիմքերից մեկը, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի նախընթաց վարքագիծն է՝ կապված Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները բանավոր պայմանավորվածություններով ադրբեջանական վերահսկողությանը հանձնելու հետ: Հասարակությունը տեղյա՞կ էր, որ նման հարցով քննարկում ու որոշում է նախատեսվում: Դա տեղի է ունեցել բանավոր պայմանավորվածությամբ: Չեմ կարող առանց փաստերի պնդել, բայց նաև չեմ կարող բացառել նման քայլերի հնարավորությունը: Միևնույն ժամանակ չեմ կարծում, թե նման դեպքերում ու նման ճանապարհով հնարավոր կլինի հասնել խաղաղության: Այն շատ հեղհեղուկ, անգամ խիստ չակերտավոր խաղաղություն կլինի, եթե, իհարկե, կարելի է ընդհանրապես խաղաղություն համարել»:

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև հայ-թուրքական հարաբերությունների շուրջ առկա գործընթացին: Նա շեշտեց, որ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները խիստ փոխկապակցված է համարում: Հիշեցնելով հուլիսի 11-ին տեղի ունեցած՝ Նիկոլ Փաշինյանի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի մասին՝ նա ընդգծեց. «Կողմերն ակնկալիք էին հայտնել առ այն, որ հուլիսի 1-ին երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: Հուլիսի 1-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հատուկ ներկայացուցիչները հանդիպել էին Վիեննայում, ձեռք էր բերվել նաև պայմանավորվածություն, ըստ որի՝ նախատեսում են ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար: Կարևոր հարց է, թե երրորդ երկիր ասելով՝ ո՞ւմ են նկատի ունեցել կողմերը: Ես ուզում եմ հույս ունենալ, որ Հայաստանն առաջին հերթին Ադրբեջանին նկատի չի ունեցել: Զգալի հավանականությամբ կարծում եմ, որ երրորդ երկիր ասելով՝ Թուրքիան առաջին հերթին հենց Ադրբեջանին նկատի ունի, որի հետ մտադիր է Հայաստանի տարածքով ցամաքային կապ հաստատել»:

Այս առնչությամբ Ստեփան Հասան-Ջալալ յանը մեջբերեց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ հուլիսի 4-ին արված, իր խոսքով, ուշագրավ դիտարկումները՝ կապված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ. «Նա ասել է՝ «Թուրքիան ցանկանում է, որ հայ-թուրքական գործընթացը փուլ առ փուլ շարունակվի, Թուրքիան բոլոր փուլերում խորհրդակցում ու իր գործողությունները կոորդինացնում է Ադրբեջանի հետ»: Ես հենց այս առումով իմ խոսքում շեշտեցի, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները մեկ ամբողջության մեջ եմ դիտարկում: Եվ այս առումով և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը անգամ չեն թաքցնում, որ Հայաստանի հետ իրենց հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ միմյանց հետ խորհրդակցում են, սինխրոնիզացնում են դիրքորոշումները: Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր նաև, որ «Անկարան պաշտպանում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, պետք է բացել «Զանգեզուրի միջանցքը», որը պետք է բացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունների հիման վրա, իրականացնել տրանսպորտային այլ ծրագրեր և այլն»:

Մեծ հաշվով՝ Թուրքիան ու Ադրբեջանը տեղեկատվության ինտենսիվ փոխանակման, նաև ակտիվ շփումների մեջ են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առնչությամբ»: Քաղաքագետն այս համատեքստում հիշեցրեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի հայտնի նախապայմանների մասին: «Առաջին՝ ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորում հօգուտ Ադրբեջանի, երկրորդ՝ հրաժարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից, երրորդ՝ ՀՀ-ի կողմից Թուրքիայի ներկայիս սահմանների ճանաչում կամ, որ նույնն է, Կարսի պայմանագրի վերահաստատում: Ըստ երևույթին, Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ առաջին նախապայմանն արդեն իրականություն է, այսինքն՝ ադրբեջանա-արցախյան հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի է լուծվել: Հաշվի առնելով Հայաստանի՝ պատերազմում պարտվածի ներկայիս կարգավիճակը, ենթադրում կամ ձգտում է հաջողություններ գրանցել նաև մյուս երկու նախապայմանների կատարման հարցում»,-նկատեց մեր զրուցակիցը:

Իսկ թե ի՞նչ ռիսկեր ու վտանգներ կարող ենք սպասել վերոնշյալ գործընթացներից՝ հաշվի առնելով ՀՀ-ի անունից բանակցողների՝ ի դեմս իշխանությունների, բնույթն ու որակը, քաղաքագետն ընդգծեց. «Շատ կարևոր կետ է բանակցողների որակը: Քանի որ այս դեպքում քննարկվելիք թեմաներն առավելապես ՀՀ արտաքին հարաբերությունների մասին են, կկենտրոնանամ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանը ներկայացնող պաշտոնատար անձանց վրա: ՀՀ-ն ներկայացնելու համար Նիկոլ Փաշինյանի կողմից պատասխանատու պաշտոններում նշանակված անձինք չունեն անհրաժեշտ և բավարար գիտելիքներ ու փորձառություն, որպեսզի կարողանան իրենց գործունեությամբ նպաստել մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Մեր օրերում աշխարհում մեծ ու կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում: Միջպետական հարաբերություններում մեծ վերափոխումներ են: Այս պայմաններում առավել կարևոր ու պահանջված է դառնում հսկայական դիվանագիտական, նաև բանակցային փորձով մարդկանց ներգրավումը՝ մեր պարագայում՝ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներում:

Օրինակ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա դիվանագետ է, դիվանագիտական աշխատանքի մեջ է 1984-ից սկսած, զբաղեցրել է մի շարք պաշտոններ: Մինչդեռ հայկական կողմի հատուկ ներկայացուցիչը 32-ամյա մի երիտասարդ է, սկսնակ է դիվանագիտական աշխատանքում: Նույն տխուր պատկերն առկա է նաև ՀՀ ԱԳ նախարարի պարագայում. մարդ, որը չունի մասնագիտական կրթություն, դիվանագիտական աշխատանքի փորձառություն: Ու այս մարդկանց է վստահված մեր երկրի հանդեպ թշնամաբար տրամադրված պետությունների հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Ինչպե՞ս կարող են նման պաշտոնատար անձինք արտաքին աշխարհում ներկայացնել Հայաստանը և առաջ մղել մեր պետական ու ազգային շահերը: Եթե այս փաստին ավելացնենք նաև նրանց մոտեցումները՝ որպես Նիկոլ Փաշինյանի համախոհներ, մասնավորապես՝ ադրբեջանա-թուրքական տանդեմի ակնկալիքները բավարարելու կամ սպասարկելու մասով, ապա բացասական առումով պատկերը կամբողջանա: Ու այս համատեքստում շատ վտանգավոր ռիսկեր, վտանգներով լեցուն պահեր կան մեզ համար»:

Քաղաքագետի խոսքով՝ այդ ռիսկերը կարող է հաղթահարել միայն գիտելիքներով ու փորձով զինված պաշտոնատար անձը. «Իրականում այն, ինչ ունենք, նման է մի իրավիճակի, երբ մարդը տոմս է գնել, ինքնաթիռով պետք է մեկնի ու օդանավակայանում պարզում է, որ օդաչուն ոչ միայն օդաչու չէ, այլ ընդհանրապես որևէ գիտելիք ու փորձ չունի: Նա կնստի՞ այդ ինքնաթիռը, որքան էլ թանկ վճարած լինի տոմսի համար: Կարծում եմ՝ ոչ: Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, դժբախտաբար այդպիսի մի ինքնաթիռի մեջ ենք, որի ղեկին մասնագիտական գիտելիքներ ու փորձառություն չունեցող մարդիկ են, որոնք հանգամանքների բերումով հայտնվել են պատասխանատու պաշտոններում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմանները