Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գալուստ Սահակյանը զինվորներին այցի գնալիս հպարտության զգացումով է լցվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը տոներին ընդառաջ այցելեց հայոց սահմաններն անառիկ պահող զինծառայողներին: Հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանական հենակետերից մեկի անձնակազմի հետ զրույցում ԱԺ խոսնակը շնորհակալություն հայտնեց զինծառայողներին, ովքեր, լռեցնելով հակառակորդին, ապահոում են մեր երկրի խաղաղությունը: «Մեր խաղաղությունն ու ճանապարհը հարթողները դուք եք, տա Աստված, որ ձեզանից հետո եկող սերունդը ծուլորեն նստի սահմանի մոտ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` զինծառայողներին դիմեց Գալուստ Սահակյանը:

ԱԺ նախագահը և նրան ուղեկցող պատգամավորական խումբը շրջեցին խրամատներում, դիտակետից հետևեցին սահմաններին, վայելեցին նաև զինվորական թեյը:

Լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանը շեշտեց, որ անկախության տարիներից ի վեր նման այցերի մասնակցում է, և եթե բանակի կազմավորման տարիներին գնում էին հենակետեր զինվորին համարձակություն հաղորդելու, ապա վերջին տարիներին գնում են հպարտանալու և ոգևորվելու: «Այստեղ կանգնած են երիտասարդներ, ովքեր վճռական են և մինչև վերջ նվիրյալի կարգավիճակով փորձում են երկրի անվտանգությունն ապահովել»,-ասաց ԱԺ խոսնակը:

Նա նկատեց, որ, եթե քաղաքացիական պաշտոն զբաղեցնողները փորձում են գտնել ուղիներ տնտեսական զարգացման և ժողովրդի բարեկեցությունն ապահովելու համար, ապա հայ զինվորը պայքարում է, որպեսզի ժողովուրդն ապահով ու անվտանգ ապրի:

«Զինվորն այսօր մեծ խորհուրդ ունի ցանկացած հայ ընտանիքի համար, ու գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր միջոցառման ժամանակ, մասնավորապես, ուրախության արարողություններին ու հատկապես Նոր տարուն, առաջին բաժակը մեր ժողովուրդը խմում է զինվորի համար` նրա մեջ տեսնելով ազգի հետագա ապագան ու ճակատագիրը»,-հավելեց Գալուստ Սահակյանը:

Օրենսդիրի ղեկավարը կարևորեց սահմանապահ շրջանների բնակիչների բարօրության ապահովումը, որին ուղղված է Ազգային ժողովի կողմից մի շարք օրենսդրական նախաձեռնությունների մշակումը: «Անցյալ տարի օրենսդրական լուծումներ մշակեցինք, արտոնություններ հատկացրեցինք մեր բանակի մաս կազմող սահմանապահ ժողովրդին: Մարզպետի հետ խոսում էինք, որ մեկ տարին անցավ ու սովորական դարձան այդ արտոնությունները, 2016-ին արդեն այլ լուծումներ պետք է փորձենք առաջարկել»,-ավելացրեց ԱԺ նախագահը:

Պաշտպանական հենակետում ոգին մարտական էր, եղանակը` բարվոք: Հայ մարտիկները պատրաստ են դիմակայելու թշնամու ցանկացած ոտնձգություն:

Կոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին