Ալյասկայում փոքրիկ ինքնաթիռը մխրճվել է շենքի մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱլյասկայի Անքորիջ քաղաքի կենտրոնում փոքրիկ ինքնաթիռը մխրճվել է շենքի մեջ: Այս մասին հաղորդում է Alaska Dispatch News պարբերականը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կործանման արդյունքում ինքնաթիռն այրվել է: Հրշեջներին հաջողվել է արագորեն մարել կրակը: Ականատեսների խոսքով, կործանումից առաջ ինքնաթիռը ցածր բարձրությամբ մի քանի պտույտ է կատարել:
Ինքնաթիռը երկու շենք է վնասել: Պատահարի հետեւանքով առնվազն մեկ մարդ է զոհվել:
Շենքերից մեկում իրավապահ համակարգի գրասենյակներ եւ ուղղիչ հաստատություններ են տեղակայված: Վթարի պահին շենքում մարդ չի եղել:

1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



