Լոս Անջելեսի մոտակայքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքից ոչ հեռու տեղի է ունեցել 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Ցնցումները գրանցվել են երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 17:48-ին: Էպիկենտրոնը գտնվել է Դևոր Հայթս քաղաքից 4 կմ հարավ-արևմուտք և Լոս Անջելեսից 78 կմ դեպի հյուսիս-արևելք, փոխանցում է РИА Новости-ն:
Երկրաբանական ծառայության տվյալներով` երկրաշարժին հաջորդել են 2 հետցնցումներ` 3.8 և 3.2 մագնիտուդով:
Զոհերի և փլուզումների մասին հաղորդագրություններ դեռ չկան:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



