«Հարի Թրումեն» ավիակիրը միացավ ԻՊ-ի դեմ պայքարին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊարսից ծոցում գտնվող «Հարի Թրումեն» ամերիկյան ատոմային ավիակրից դեկտեմբերի 29-ին առաջին թռիչքներն են կատարել ռազմական օդանավերը` հարվածներ հասցնելու «Իսլամական պետության» դիրքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հաղորդվում է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կայքում:
«Հարի Թրումեն»-ը եւ նրա ավիաստորաբաժանումը ռազմական առաքելության ընթացքում գործակցում են ֆրանսիական զինված ուժերի հետ, որոնք ներկայացված են «Շառլ դե Գոլ» ատոմային ավիակրով: Փոխծովակալ Բրեթ Բաթչելդերի խոսքով`ֆրանսիացիների հետ գործողությունները թույլ կտան հակաահաբեկչական կոալիցիային մեծացնել կրակային հզորությունը եւ «եզակի հնարավորություն են ԻՊ-ի դեմ պայքարում հետագա առաջընթացի հասնելու համար»
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



