Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կառավարության վստահ քայլերի արդյունքում մենք կարողացանք ապահովել տնտեսական աճ. ՀՀ վարչապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամանորյա ուղերձ է հղել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հովիկ Աբրահամյանն իր ուղերձում նշել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք հրաժեշտ ենք տալիս 2015 թվականին: Ժամեր անց այն պատմություն կդառնա:  Գալիք՝ 2016 թվականը  հոբելյանական տարի է հայ ժողովրդի համար: Մենք հանդիսավորությամբ նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման քսանհինգերորդ տարեդարձը: Այն խորհրդանշում ու ամփոփում է մեր  ժողովրդի դարավոր իղձերը և թանկ է բոլորիս համար: Վստահ եմ՝ մեր միասնականությամբ ու հավաքական ուժի շնորհիվ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ մենք շարունակելու ենք հանդուրժողականության և փոխվստահության մթնոլորտում համատե ղ քայլերով շարժվել առաջ, կառուցել բարեկեցիկ և ապահով  Հայաստան՝ հանուն մեր պետականության ամրապնդման և անկախության հարատևման:

Գաղտնիք չէ, որ 2015 թվականն աշխարհաքաղաքական և տնտեսական բարդ իրավիճակներով ու զարգացումներով լեցուն տարի էր: Հայաստանը ևս անմասն չմնաց արտաքին մարտահրավերների բացասական ազդեցությունից:  Ի հեճուկս ոչ լավատեսական կանխատեսումների՝  ռեսուրսների և ջանքերի կենտրոնացման, կառավարության վստահ և հաշվարկված  քայլերի արդյունքում մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական աճ:

2016 թվականին կառավարությունը շարունակելու է հետևողական ջանքեր գործադրել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակի և պայմանների բարելավման ուղղությամբ: Համոզված եմ, որ մեր երկիրը՝ կառավարության նպատակային և հստակ գործողությունների շնորհիվ մրցունակ տնտեսությամբ շարունակելու է հաստատուն կերպով առաջ ընթանալ`  դեպի ավելի հզոր և ժողովրդավարական Հայաստան:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք մուտք ենք գործում 2016 թվական՝ նոր հաջողություններ արձանագրելու հաստատակամությամբ: Նոր տարում խաղաղություն եմ մաղթում մեր ժողովրդին: Ձեզ ու ձեր ընտանիքներին ցանկանում եմ երջանկություն, քաջառողջություն և սեր: Թո՛ղ յուրաքանչյուրիս ընտանիքում և մեր սիրելի հայրենիքում միշտ միասնություն ու կայունություն լինի: Բոլորս միասին զարգացնենք ու հզորացնենք Հայաստանի Հանրապետությունը, շենացնենք ու կենսունակ պահենք մեր երկիրը:  Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել մեր հայրենիքի պաշտպաններին, անձնազոհությամբ ու նվիրումով մեր երկրի սÕ �հմանները անառիկ պահող զինվորներին ու սպաներին: Աստված ձեզ, մեզ, բոլորիս պահապան:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ