Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տնտեսությունը՝ արտաքին գործոնների պղպջակի վրա. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բարձր տնտեսական աճի համար հիմքերի ստեղծումը ներկա պահին շատ բարդ խնդիր է ամբողջ աշխարհում, քանի որ համաշխարհային շուկան վայրիվերումների մեջ է, իսկ բազմաթիվ երկրներում շրջում է ռեկորդային գնաճի և ռեցեսիայի ուրվականը։ Եվ այս ֆոնին բավական հետաքրքրական են ՀՀ տնտեսության մեջ դիտարկվող առանձին միտումները։ 2022 թ. առաջին կիսամյակում Հայաստանում երկնիշ տնտեսական աճ է գրանցվել։ Ըստ Եվրասիական զարգացման բանկի տվյալների, ՀՆԱ-ն աճել է 11 տոկոսով։

Թվում է, թե այս տեմպի շարունակության դեպքում նաև տարվա արդյունքներով կարող ենք երկնիշ տնտեսական աճ ունենալ, բայց մասնագիտական կառույցների կանխատեսումներն այլ իրավիճակի մասին են վկայում։ Ճիշտ է՝ դեռևս մասնագիտական կառույցները կարող են որոշ վերանայումներ կատարել իրենց կանխատեսումներում, սակայն ամենաիրատեսական գնահատականը Հայաստանի համար այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ տատանվում է 3,5-4 տոկոսի սահմաններում։ Ստացվում է, որ այս տարվա առաջին կեսի երկնիշ տնտեսական աճը ժամանակավոր բնույթ ունի, և հիմքեր կան աճի տեմպի նվազման շուրջ կանխատեսումների համար։ Եվ այս միտումը հասկանալու համար նախևառաջ հարկ է դիտարկել աճի կառուցվածքը։

Միանգամից աչքի է զարնում այն իրողությունը, որ ծառայությունների ոլորտն աճել է գրեթե 20 տոկոսով, առևտրաշրջանառությունը՝ մինչև 10 տոկոս։ Այդ երկու ոլորտներն ապահովել են ՀՆԱ-ի մոտ 80 տոկոսը։ Այսինքն, տնտեսական աճը գլխավորապես սպառողական աճի արդյունք է։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված այսպիսի իրավիճակը։ Ուկրաինական հակամարտության և ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում մեծ թվով ռուս մասնագետներ՝ հատկապես ՏՏ ոլորտում ներգրավված անձինք, ինչպես նաև առանձին անհատներ ժամանեցին Հայաստան կամ փորձեցին իրենց գործունեությունը շարունակել Հայաստանի տարածքից։ Արդյունքում ՌԴ-ից կապիտալի ներհոսք դիտարկվեց դեպի Հայաստան, ռեկորդային չափերով ավելացան նաև այդ երկրից ուղարկվող տրանսֆերտները։ Օրինակ՝ մայիսին Հայաստան է ուղարկվել 260 մլն դոլար, հուլիսին՝ արդեն մոտ 460 մլն դոլար։ Միաժամանակ, Ռուսաստանում բանկային համակարգի ռիսկերը և արևմտյան պատժամիջոցների արդյունքում ստեղծված անորոշությունը ստիպում են, որ ռուսական կապիտալի որոշակի հատվածը, ավելի ապահով ֆինանսական տեղակայման վայր փնտրելով, հանգրվանի Հայաստանի բանկային հատվածում։

Պատահական չէ, որ հայաստանյան բանկերում ներգրավված ավանդները աճել են հիմնականում ոչ ռեզիդենտների հաշվին։ Թերևս արտարժույթի ներհոսքով է պայմանավորված, որ դոլարի փոխարժեքը նվազում է մեր ազգային արժույթի՝ դրամի նկատմամբ, այնինչ աշխարհի շատ երկրներում դոլարն ամրապնդում է իր դիրքերը։ Բայց այս ամենը դեռևս չի նշանակում, թե ռուսական կապիտալը մշտապես հանգրվանելու է Հայաստանում, քանի որ Ռուսաստանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակի փոփոխության պարագայում այդ կապիտալը կարող է վերադառնալ իր ծագման երկիր կամ արտահոսել այլ երկրներ, որտեղ ավելի բարենպաստ պայմաններ կարող են առաջարկել։ Զգալի աճ է գրանցվել նաև զբոսաշրջության ոլորտում։ Սակայն հատկանշական է, որ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների թիվը՝ գերազանցելով 550 հազարը, կազմել է Հայաստան այցելած բոլոր զբոսաշրջիկների հիմնական մասը՝ 40 տոկոսը։ Ստացվում է, որ առավելապես ՌԴ-ից եկած մարդիկ են ապահովել առևտրաշրջանառությունն ու ծառայությունների ոլորտի աճը, ինչն էլ վկայում է, որ կայուն զարգացող տնտեսություն, որպես այդպիսին, չունենք։ Այսինքն, Ռուսաստանից ժամանած մարդիկ ինչ-որ պահի կարող են հեռանալ Հայաստանից, իսկ մեր տնտեսական աճը դրա արդյունքում կարող է միանգամից փլուզվել։

Փաստացի ընդամենը գործ ունենք տնտեսական աճի կարճաժամկետ և արտաքին հիմքերի հետ։ Այլ կերպ ասած՝ մեր տնտեսությունը նստած է պղպջակի վրա։ Այնինչ, ՀՀ իշխանությունները կարող էին օգտագործել ներկա բարենպաստ պայմանները Հայաստանում արտադրությունը խթանելու և բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, բայց այս ուղղությամբ մատը մատին չեն տալիս։ Օրինակ՝ դոլարի փոխարժեքի նվազմանը զուգահեռ ՀՀ իշխանությունները խոստանում էին քայլեր ձեռնարկել, որպեսզի սպառողների համար գազի գնի որոշակի նվազեցում լինի, քանի որ գնագոյացումը հաշվարկվում է դոլարով։ Բայց նման խոստումները այդպես էլ գրվեցին սառույցին, և հիմա ոչ ոք չի հիշում դրա մասին, այնինչ էներգակիրների գնի նվազեցումը լրացուցիչ մրցունակություն կարող էր հաղորդել տեղական արտադրողին։ Իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարում, որի արդյունքում առավելություն է ձեռք բերում ոչ թե տեղական արտադրությունը, այլ ներմուծումը, ինչի արդյունքում խորանում է արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը։

Միաժամանակ, իշխանությունները կարող էին նաև արտաքին գործոնների արդյունքում բյուջե մուտքագրված հավել յալ գումարներն օգտագործել հեռանկարային աճի համար հիմքեր ստեղծելու նպատակով, սակայն նրանց պատկերացումները տնտեսության մասին սկսվում և ավարտվում են միայն ճանապարհների ասֆալտապատման շրջանակներում։ Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մեր տնտեսությունը թողնված է բախտի քմահաճույքին։ Եթե այսօր այն արտաքին գործոնների հաշվին որոշակի զարգացում է ապրում, ապա վաղը նույն ու ավելի մեծ արագությամբ կարող է գահավիժել:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 ProՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան