Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե անգամ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարվեն, չեն խաղաղվելու. թշնամին մեծ ախորժակ ունի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բանակցություններ կոչված գործընթացներին զուգահեռ, որտեղ առաջ է մղվում «խաղաղության պայմանագիր» կնքելու օրակարգը, Ադրբեջանը շարունակում է դիմել սադրանքների, կրակահերթեր արձակում, պարբերաբար նաև ապատեղեկություններ է հրապարակում՝ փորձելով տեղեկատվական դաշտում ևս որոշակի տրամադրություններ գեներացնել: Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի խոսքով, այս վարքագիծը ընդամենը մի իրողության մասին է վկայում:

«Սա նշանակում է, որ պատերազմը չի ավարտվել: 44-օրյա պատերազմը ընդամենը այդ պատերազմի մի մասն էր, որը, այսպես ասենք, ֆիզիկական բնույթ էր կրում: Ադրբեջանը, որի խորհրդականներն են թուրքերը, իսրայելական կողմը, շարունակում է պատերազմը, ինչպես և ընդունված է բոլոր հիբրիդային պատերազմների ժամանակ, որը չի ենթադրում միայն ռազմաճակատ՝ ֆիզիկական պատերազմ: Նրանք այս իմաստով շատ հմտորեն օգտագործում են փափուկ ուժը, որովհետև իրենց վերոնշյալ օգնականները փորձ ու գիտելիքներ ունեն այդ առումով: Նրանք շարունակում են պատերազմը, որը չի վերջանալու, եթե անգամ ադրբեջանցիների բոլոր պայմանները կատարվեն: Պատերազմը շարունակվելու է, որովհետև Հայաստանի՝ որպես սուբյեկտի վերացման խնդիրն է դրված: Շարժվելու են առաջ՝ օգտվելով հատկապես նաև այն հանգամանքից, որ Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունները, փաստորեն, բոլոր հարցերում իրենց կողմնակիցն են. չի բացառվում, որ իրենք ղեկավարվում են մի կենտրոնից»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, այսօր չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին «խաղաղությունն» է, որի մասին այդքան խոսում են կողմերը: «Խաղաղություն հասկացությունը վաղուց վերացել է, իսկ այն ժամանակ, երբ համեմատաբար խաղաղ ժամանակներում էինք ապրում, ավելի քան 2000 հասարակական կազմակերպություն հիբրիդային պատերազմի, փափուկ ուժի կիրառմամբ աշխատում էր մեր դեմ: Հետևանքն Արցախի մեծ մասի զավթումն էր: Սա մշտապես շարունակվող գործընթաց է. ինչքան ավելի շատ ես զիջում, այնքան ավելի առաջ են գալու, քանի որ դիմադրություն չեն տեսնում: Ռազմական և քաղաքական իրողությունները նույն դաշտում են. նրանք թե՛ բանակցությունների, թե՛ պատերազմի միջոցով են փորձում իրենց ուզածին հասնել, իսկ դիմադրության բացակայությունը նրանց էլ ավելի արագ գործելու հնարավորություն է տալիս»,-նշեց մեր զրուցակիցը:

Գագիկ Հարությունյանը այս համատեքստում պատահական չի համարում «խաղաղության պայմանագրի» օրակարգն առաջ տանելու փաստը: «Այդ օրակարգն առաջ է տարվում, այդ մասին խոսվում է, որովհետև «խաղաղության պայմանագիրը» կատարված ու կատարվող բոլոր իրողությունների վերջնական գրանցումն է լինելու: Մինչդեռ հայկական կողմը, որպես սուբյեկտ, արդեն իսկ չի գործում՝ համաձայնելով բոլոր պահանջներին. մի օր պատրաստ է գնալ Մոսկվա, մի օր՝ Բրյուսել, մի օր՝ Վաշինգտոն: Այստեղ էլ ամերիկյան կենտրոնական հետախուզության խոշոր պաշտոնյաներ են հյուր գալիս: Մշտական գործընթաց է սա, որը վերջ չունի: Եվ եթե անգամ պահանջները կատարվեն, նոր պահանջներով են հանդես գալու, որոնց Հայաստանի, այսպես ասած, իշխանությունները կհամաձայնեն:

Ես առհասարակ դժվարանում եմ իշխանություն բառն օգտագործել այս պարագայում: Մենք ունենք օկուպացված երկիր, օկուպացված հենց այն ուժերի կողմից, որոնք ուզում են ոչնչացնել մեր պետությունը: Եվ շատ բնական է, որ իշխանություն կոչվածները կատարում են քայլեր, անում են հայտարարություններ, որոնք, մեղմ ասած, մեր երկրի՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների շահերից չեն բխում: Ու միայն Նիկոլ Փաշինյանն ու իր պատգամավորները չեն: Մի ամբողջ լեգեոն բերել ու լցրել են Հայաստան՝ ԱԽ քարտուղարի ու այլ բազմաթիվ չինովնիկների տեսքով: Սա հենց այն 5-րդ շարասյունն է, որը գրավել է Հայաստանը: Նրանք անում են այն, ինչը պետք է իրեն: Նրանք ոչ թե մեր երկրի դեմ են պայքարում, այլ պարզապես կատարում են իրենց պարտականությունները»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Գագիկ Հարությունյանը նշեց, որ թշնամին մեծ ախորժակ ունի. «Նրանք չեն խաղաղվելու, մինչև չիրագործեն իրենց բոլոր նպատակները. քանի դեռ հայ բառը, Հայաստան հասկացողությունը կա, նույն ոճով են շարունակելու: Ամեն դեպքում որոշիչ դեր է ունենալու հատկապես աշխարհաքաղաքականությունը: Եթե ռուսները կարողացան հաջողությամբ ավարտել իրենց ռազմական գործողություններն Ուկրաինայում, ապա դա ինչ-որ չափով կլինի երաշխիք առ այն, որ գոնե ռուս խաղաղապահները դուրս չեն գա Արցախից: Իսկ այն օրը, երբ նրանք լքեն Արցախը, պետք է հասկանալ, որ Արցախում որոշ ժամանակ հետո ոչ մի հայ չի մնալու: Միևնույն ժամանակ, ինքներս պետք է փորձենք ինչ-որ բան անել: Պետք է դիմակայել: Միշտ չէ, որ ընդդիմությունը բարձրության վրա է: Պետք է ստեղծեն նաև մտավոր կենտրոններ, որոնք կմշակեն նույն ընդդիմության գործելակերպը: Կողմնակից լինելով ընդդիմությանը՝ ամեն դեպքում, պետք է նշեմ, որ նույն ընդդիմությունը կարող է ավելի շատ բան անել, եթե ավելի մտածված գործի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՁիավարության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել Դուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Թեհրանն ու Մասկատը մոտ են Հորմուզի նեղուցում միջանցքի մասին համաձայնությանը. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Քիմ Քարդաշյանը Փարիզի կողnպուտի համար 1 դոլար փոխհատուցում է ստացել Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՕդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգներըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվել ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին«Հարի Փոթեր»-ի նոր սերիալի դերասանական կազմը համալրվել է ևս երեք դերասանով Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է (լուսանկարներ) Դուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին7-ամյա աղջիկը փախել է տնից․ նրան շղթայել և ստիպել են կոյուղաջուր խմելԿբարձրացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը