Կրասնոդարում բուք է սկսվել. օդանավակայանը թռիչքներ չի ընդունում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ WWF-Ռուսաստանի «Ռուսական Կովկաս» մասնաճյուղի աշխատակից Օլգա Չերնիխը Facebook-ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Կրասնոդար քաղաքում բուք է սկսվել, ձյան տեսքով ուժեղ տեղումներ, ինչի պատճառով Կրասնոդարի օդանավակայանը այս պահին չվերթներ չի ընդունում:
Հիշեցնենք, որ այսօրվանից սկսած` ամանորյա տոների ողջ ընթացքում, Հայաստանի տարածքում նույնպես ձյուն է սպասվում` պայմանավորված մեր երկրի տարածք ներխուժած ցիկլոնով:
ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն` դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 30-ի գիշերը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-ի ցերեկը, 31-ից հունվարի 2-ը սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Գագիկ Աղբալյան
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



