Միջազգային հանրության կողմից իրավաքաղաքական մեխանիզմների գործարկումը դարձել է կենսական անհրաժեշտություն. Թագուհի Թովմասյան
ԲԼՈԳԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Միջազգային հանրության կողմից իրավաքաղաքական մեխանիզմների գործարկումը դարձել է կենսական անհրաժեշտություն՝ կանխելու հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ևս մեկ ցեղասպանություն։
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իմ միջազգային բոլոր գործընկերներին հերթական նամակներով ահազանգել եմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, ՀՀ քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների, խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։
Սեպտեմբերի 13-ից սկսած` բազմաթիվ գրություններ եմ հասցեագրել աշխարհի տարբեր կառույցների և գործիչների՝ ահազանգելով, թե ինչպես են 21-րդ դարում հայերը միայն հայ լինելու համար խոշտանգվում միջազգային հանրության աչքի առաջ, ինչպես են թիրախավորվում կանայք, երեխաները, տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես է հայ խաղաղ բնակչությունը ստիպված լինում լքել իրենց տները, որպեսզի փրկել իրենց կյանքը Ադրբեջանի հրետակոծությունների պայմաններում։
Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի, այդ թվում նաև միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարումներն այնքան ակնհայտ և փաստարկված են, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի հանցագործությունների ուղղությամբ իրավաքաղաքական մեխանիզմների գործարկումը դարձել է կենսական անհրաժեշտություն։
Հարգելի՛ միջազգային գործընկերներ,
Ձեր հրատապ և գործնական քայլերը կարող են փրկել Ադրբեջանի հերթական ցեղասպանությունը հայերի նկատմամբ։
Վիճակն օրհասական է, գործե՛ք։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



