Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կապիկի տարի. Համատեղելիություն այլ նշանների հետ

ԼԱՅՖ

Անկախ նրանից, թե ով է նրա ուղեկիցը, Կապիկը շատ երեխաներ ունենալու միտում ունի՝ չնայած ըստ էության Կապիկը Ճագար չէ:

Առնետն ու Կապիկը: Նրանք յուրօրինակ ու բոլոր առումներով զվարճալի զույգ կկազմեն: Չնայած նրանց փոխհարաբերությունները կարող են մռայլվել տանը գլխավորը լինելու համար մշտական վեճերով:

Ցուլն ու Կապիկը: Կապիկը կարող է հրապուրել հանգիստ ու մելանխոլիկ Ցուլին, բայց Ցուլը Կապիկի նշանի ներկայացուցչի հետ իրեն հանգիստ չի զգա:

Վագրն ու Կապիկը. Վագրի ու Կապիկի միջեւ ցանկացած դաշինք՝ սիրային, թե գործնական կհանգեցնեն մշտական վիճաբանությունների ու բարկության բռնկումների, մի խոսքով՝ սարսափելի խառնուրդ է: Նման դաշինքը կարող է նույնիսկ Կապիկին իսկական դահիճից զոհի վերածել, եւ մի լավ օր վագրը կարող է իրոք կուլ տալ նրան:

Կատու / Ճագար եւ Կապիկ: Որքան Կապիկն է հոգնեցնում Կատվին, այդքան էլ Կատուն է բարկացնում Կապիկին: Իհարկե, նման միություն հնարավոր է, բայց այն շատ անկայուն կլինի:

Վիշապն ու Կապիկը: Կապիկը կարող է լավ միություն կազմել Վիշապի հետ: Կնվիրաբերի նրան իր խորամանկությունը, բայց կօգտվի նրա հզորությունից: Նրանք կարող են նաեւ լավ գործընկերներ լինել, չնայած Կապիկը միշտ գաղտնի կձգտի խաբել Վիշապին:

Օձն ու Կապիկը: Կապիկին հաջողվում է ծաղրել Օձին, որը սակայն համբերատար ու ճկուն արարած է ու կարող է խորը թաքցնել իր վիրավորանքը եւ վրեժխնդիր լինել:

Ձին ու Կապիկը: Կապիկը կարող է հեծել Ձիուն ու նույնիսկ քշել որոշ ժամանակ, բայց նրանք շատ արագ կձանձրացնեն իրար:

Այծն ու Կապիկը: Կապիկի ծաղրական բնավորությունը չի խանգարի, որ նա դառնա սառնասիրտ ու գործնական գեղեցկուհի Այծի նկատմամբ կրքի զոհը:

Կապիկն ու Կապիկը: Երկու ճղճղանների եւ զվարճասերների միանգամայն կենսունակ միություն: Շուտով նրանք երկու տարբեր արմավենիներ կմագլցեն, ինչը չնայած չի խանգարի, որ նրանք իրար հետ հրաշալի հարաբերություններ պահպանեն:

Աքաղաղն ու Կապիկը: Երկու տարաբնույթ, այնուամենայնիվ իրար նկատմամբ բավականին բարյացակամ արարածների գերազանց ու միանգամայն կայուն միություն:

Շունը եւ Կապիկը: Մեկն անընդհատ կհաչա՝ կարգուկանոնի կոչ անելով, իսկ մյուսն էլ բարձր ծառի վրայից կապիկություններ կանի: Էլ ի՞նչ սիրո մասին է խոսքը:

Խոզն ու կապիկը: Ով էլ որ լինի նրա կողակիցը, Կապիկը շատ երեխաներ ունենալու միտում ունի: Եվ այս միտումը շատ ավելի արտահայտված կլինի Խոզի հետ նրա միությունում:

Սեքս

Կապիկի նշանի տակ ծնված մարդուն իմաստ չունի պաշտել, հետապնդել, գայթակղել կամ էլ բռնաբարել: Կապիկն ինքն է իր համար զուգընկեր ընտրում ու միայն նրա հետ է դրսեւորում իր ամբողջ կրքոտությունը: Մյուսների հետ նա սառն է, անմատչելի, քմահաճ ու քամահրական: Նա քմահաճ է ու պահանջկոտ, ոչ բոլորը կարող են հարմարվել նրա անհավասարակշիռ, կրքոտ ու քմահաճ բնավորությանը: Նրա հետ շփումը մեծ համբերություն է պահանջում: Նա պոլիգամիկ է, այսինքն կարող է միաժամանակ մի քանի զուգընկեր ունենալ ու միաժամանակ նրանց հավատարիմ լինել: Նա բազմաթիվ զուգընկերների կարիք ունի, բայց միաժամանակ ամուր կառչում է նրանցից յուրաքանչյուրին: Ովքեր նրան սեքսուալ իմաստով չեն հետաքրքրում, դառնում են նրա ծաղրուծանակի առարկան: Իսկ նրանց, ում Կապիկն ինքն է ընտրում, նա կարող է հաճույքի ծով նվիրել,այն պայմանով, որ նրանք չեն փորձի վերահսկել իրեն: Նա իր մարմինը գնահատում է որպես արժեքավոր գործիք, որը նախատեսված է բացառապես վիրտուոզների համար: Սեքսով նա սիրում է զբաղվել ամենուրեք ու երկարատեւ՝ վայելելով այն լիակատար անկաշկանդ մթնոլորտում, միշտ առաջնորդվելով այն սկզբունքով, որ սեքսը բավականության աղբյուր է: Նա կարող է սեքսից հետո դեռ եւս մի քանի օր գրգռված մնալ: Ընդ որում, պարզունակ սեքսը նրա համար նույնպես շատ հետաքրքիր է։:

Աղբյուր՝ people-publishing.com

NEWS.am STYLE

 

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկ