Նոր տարվա գիշերը հզոր մագնիսական մրրիկը կծածկի երկրագունդը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊուշկովի անվան Երկրային մագնիսականության, իոնոլորտի եւ ռադիոալիքների տարածման ինստիտուտի գիտնականները տեղեկացնում են, որ Նոր տարվա գիշերը մագնիսական մրրիկներ են սպասվում:
Հարցն այն է, որ փորձագետները արեւի վրա 3 ժամ տեւողությամբ բռնկում են արձանագրել, տեղեկացնում է Mignews-ը:
Այդ պատճառով հունվարի 1–ի գիշերը մեր մոլորակի վրա հնարավոր է մագնիսական փոթորիկ, որովհետեւ արեւի վրա բռնկումը կհանգեցնի մասնիկների հոսքի արտանետման: Գիտնականները դեռեւս չեն պարզել նրա արագությունը, բայց մեծ է հավանականությունը, որ այն երկրին կհասնի հենց Նոր տարվա գիշերը: Մասնագետները պատմել են, որ իրենց հաջողվել է բռնկումն արձանագրել դեկտեմբերի 29-ին` արեւի սկավառակի կենտրոնում: Այդտեղից հոսանքները մեր մոլորակ են հասնում 2-3 օրվա ընթացքում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



