Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարչապետը Ծաղկահովիտում ներկա է գտնվել բնակարանամուտի արարողության (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 31-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ծաղկահովիտ համայնքում, որտեղ այսօր շահագործման է հանձնվել ամբողջովին հիմնանորոգված բազմաբնակարան շենք, որը գրեթե ավերվել էր 1988 թվականի երկարաշարժի հետևանքով:

Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից։

Հիմնանորոգված շենքում այսօր բնակարանամուտ է  տոնել 40 ընտանիք: Վարչապետ Աբրահամյանը շրջել է բնակարաններով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է շենքի բոլոր բնակիչներին բնակարանամուտի, ինչպես նաև Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթել ընտանեկան ջերմություն, երջանկություն և առողջություն:

Բնակիչները շնորհակալություն են հայտնել երկրի իշխանություններին՝ ծրագիրն ավարտին հասցնելու և իրենց բնակարանային խնդրին լուծում տալու համար, ինչի արդյունքում Ամանորը կկարողանան տոնել արդեն սեփական բնակարաններում: Ծաղկահովիտցի բազմազավակ մի քանի ընտանիք ևս բնակարանի խնդրով դիմել են վարչապետին: Կառավարության ղեկավարը տեղում հանձնարարել է պատկան մարմիններին հիմնանորոգված շենքում ազատ մնացած բնակարանները հատկացնել նրանց՝ առաջիկայում լուծելով նաև սեփականաշնորհման հետ կապված բոլոր հարցերը:

Այնուհետև վարչապետն այցելել է մարզի Քուչակ համայնք, հանդիպել տեղի բնակիչներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Քուչակցիները բարձրացրել են համայնքի մանկապարտեզի շենքի և մարզադպրոցը մարզագույքով համալրելու հետ կապված հարցեր: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին կառավարություն ներկայացնել մանկապարտեզի շենքի վերակառուցման նախահաշիվը, որից հետո ծրագիրը կյանքի կկոչվի:

Համայնքի բնակիչները երկրի վարչապետին են դիմել նաև Քուչակի մարզադպրոցը մարզագույքով համալրելու խնդիրը, ինչի առնչությամբ վարչապետը հավաստիացրել է, որ առաջիկայում այդ հարցը ևս կարգավորում կստանա: Կառավարության ղեկավարը քուչակցիներին շնորհավորել է գալիք տոների առթիվ, մաղթել հաջողություններ: Վարչապետը նշել է, որ կառավորությունն ամեն ինչ անելու է՝ համայնքներում կուտակված խնդիրներին աստիճանաբար լուծում տալու համար: Նրա խոսքով՝ կյանքի կկոչվեն նաև ենթակառուցվածքների, տնտեսության զարգացման մի շարք ծրագրեր, որոնք կնպաստեն ժողովրդի բարեկեցության ապահովմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Վթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Սամարայի մարզում թեթև տրանսպորտային ինքնաթիռ է ընկել Թրամփը հաստատել է, որ Թուրքիայում գաղտնի փոխել է օդանավը «Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԿասեցվել է «Արտակ Քարամյան» ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios