Ոստիկանները հայտնաբերեցին հերթական գրպանահատներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Խանջյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 46 երթուղու ավտոբուսում մի ուղեւորուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 17.000 դրամ, ID եւ բանկային քարտեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ եւ Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 37 շենքի դիմացից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արարատ Բ.-ին, ով թիվ 67 երթուղու ավտոբուսում մի քաղաքացու պայուսակից գողացել էր դրամապանակը՝ գումարով:
Կատարվում է քննություն:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



