Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տնտեսության ակտիվության ցուցանիշը ցույց չի տալիս երկրի կառավարման արդյունավետությունը, առավել ևս հասարակության բարեկեցությունը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգային ժողովում 2023 թ.-ի պետական բյուջեի քննարկումն է: Իշխանական պատգամավորներն արդեն իսկ այս բյուջեն ևս աննախադեպ իրադարձությունների շարքին են դասել, մասնավորաբար՝ նշելով, որ այն երբևէ եղած ամենամեծ բյուջեն է, որի ծախսային մասը կազմում է 2,59 տրիլիոն դրամ կամ ավելի քան 6,4 մլրդ դոլար: 2018 թ. բյուջեից այն ավելի է 79 տոկոսով: ԿԲ նախագահն էլ հայտարարել է, թե 2023 թ.-ի համար նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ: Ընդդիմադիր թևից կարծիքներ են հնչում՝ բյուջեի հիմքում պրիմիտիվ ճշմարտություններ ու մանիպուլ յացիաներ են, այն հակասոցիալական է, խոցելի խմբում գտնվող մարդկանց կյանքն էլ ավելի է վատթարանալու: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասում է՝ այո, անցած երեսուն տարվա ընթացքում թերևս ամենամեծ բյուջեն ունենք, դա համապատասխանում է իրականությանը:

«Բայց դա բացարձակապես չի նշանակում, որ սա պետական արդյունավետ կառավարման արդյունք է: Պարզապես տարիների ընթացքում, օրինակ՝ կարող է գրանցվել աճ պարտավորությունների կատարման առումով՝ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց դեպքում, ստվերային տնտեսությունը կարող է որոշակիորեն կրճատվել, արտադրության ծավալները կարող են մեծանալ և այլն, այս բոլորով պայմանավորված, բնականաբար, բյուջեի մուտքերն ավելանում են: Միշտ այդպես է եղել: Յուրաքանչյուր հաջորդ տարի ունեցել ենք ավելի շատ եկամուտներ, քան նախորդ տարի: Սակայն սա դեռևս չի նշանակում արդյունավետ գործունեություն կամ պետական կառավարում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բոստանջյանը:

Նշում է՝ ինչ վերաբերում է ծավալային առումով եկամուտների ավելացմանը, ինչի մասին իրար հերթ չտալով բարձրաձայնում են պաշտոնյաները, դա ևս ունի իր հստակ բացատրությունը: «Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով, աշխարհում տեղի ունեցող իրարամերժ զարգացումների պայմաններում ստացվել է այնպես, որ փոքր Հայաստան մուտք են գործել դրամական հոսքեր, որոնցով պայմանավորված կարելի է քվազի՝ թվացյալ աշխուժություն գրանցել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Վերջինիս համար խիստ տարօրինակ են բյուջեի «հասցեին» հնչող հիացական խոսքերն այն դեպքում, երբ մեր երկրի համար կարևորագույն՝ գյուղատնտեսության և արդյունաբերության, այն է՝ բարիք ստեղծող ոլորտներում որևէ առաջընթաց չունենք, եթե չխոսենք ոլորտներում արձանագրվող հետընթացի մասին: Տնտեսագետի խոսքով, ունենք արժեզրկում, գնաճ, թանկ փողեր, առնվազն խոցելի իրավիճակ: Հսկայական չափերի հասնող գնաճը տարբեր գնահատականներով կարող է էլ ավելի մեծանալ, ի հակադրումն սրա՝ գրեթե չունենք աշխատավարձերի, կենսաթոշակների ու նպաստների բարձրացում, փոխարժեքների տատանումները չեն մեղմվում՝ մեծ վնասներ հասցնելով արտահանող ընկերություններին: Այս իրավիճակում քայլեր արվո՞ւմ են քաղաքացիների սոցիալական ծանր վիճակը մեղմելու համար: Տնտեսագետը փաստում է՝ անհնարին ոչինչ չկա:

«Այդ քայլերի հավաքական ամրագրումը հետևյալն է՝ պետք է տեղի ունենա պետական կառավարման այնպիսի մոտեցում, որի պարագայում որոշում կայացնողները կոմպետենտ են, տվյալ ոլորտների մասնագետներ են և տվյալ հարաբերություններից կարողանում են լավագույնն ընտրել: Սա բավականին տարողունակ թեմա է: Տեսեք՝ մեր երկրի տնտեսությունը ղեկավարում է մի անձնավորություն, որն ասում է՝ «նորմալ է, որ կրակում են»: Հիմա ի՞նչ եք ուզում, որ ես մեկնաբանեմ նման մարդու պարագայում: Հարցը հասավ այնտեղ, որ անգամ ՔՊ-ի պատգամավորը ցցուն ձևով ասաց՝ «ես այսպիսի նախարարի հետ չեմ ուզում խոսել»: Դա չի վերաբերում միայն այդ նախարարին: Բոլորն իրենց տեղերում դիլետանտներ, գործից չհասկացողներ են՝ լինի արտաքին հարաբերությունների դաշտը, թե արտադրության ոլորտը:

Հայաստանում հանգամանքների բերումով այս պահին միայն ծառայությունների և առևտրի ոլորտում կա որոշակի աշխուժություն, այսինքն՝ դրսի կամ ներսի ֆինանսական որոշակի միջոցների տեղաշարժի արագությամբ պայմանավորված ստացվում է քվազի՝ կեղծ աշխուժություն: Մինչդեռ սրանք այն ոլորտներն են, որտեղ նյութական նոր բարիքներ, հավել յալ արժեք չի ստեղծվում: Ամբողջ աշխարհում տնտեսագիտության մեջ գոյություն ունի կարևորագույն մի ցուցանիշ, այն է՝ համախառն ներքին արդյունք: Հայաստանում այն նետված է մի կողմ, և խոսում են տնտեսության ակտիվության ցուցանիշի մասին: Սա կեղծ ցուցանիշ է, որը երբևիցե ցույց չի տալիս տվյալ երկրի կառավարման արդյունավետությունը, առավել ևս հասարակության բարեկեցությունը»,-եզրափակում է Վարդան Բոստանջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրшկոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին․ ռուբլին կթանկանա՞Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանՈսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պաշարների շուտափույթ համալրման մասին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը