Երևան, 04.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չհայտարարված պատերազմ և փխրուն խաղաղություն. իրանա-ադրբեջանական հերթական սրացման շրջանը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

casp-geo.ru–ն գրում է, որ վերջին ամիսներին աճել է լարվածությունը երկու հարևանների՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Թեհրանի և Բաքվի դիրքորոշումների տարաձայնությունը ծագել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական աշնանային ագրեսիայից հետո։ Իրանը երբեք չի ժխտել Ադրբեջանի իրավունքները չճանաչված Արցախի Հանրապետության նկատմամբ և առաջիններից մեկն է շնորհավորել Բաքվին 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։ Սակայն Սիրիայից տեղափոխված վարձկանների, ինչպես նաև իսրայելական հատուկ ծառայությունների առկայությունը գրավյալ տարածքներում առաջացրել է Իրանի անհանգստությունը։

Թեհրանը բազմիցս է զգուշացրել իր սահմաններին ահաբեկիչների և սիոնիստների ներկայության անթույլատրելիության մասին, և եթե ահաբեկիչների հարցը ժամանակի ընթացքում ի չիք է դարձել (կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը մաքրել է տարածքը գրոհայիններից), ապա Իսրայելի ներկայությունը դեռևս վտանգ է ներկայացնում Իրանի համար: Թեհրանի և Բաքվի դիրքորոշումները տարբերվում են նաև Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման՝ մասնավորաբար, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Ղարաբաղում հրադադարից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ շուտով երկիրը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան արտատարածքային միջանցք է ստանալու։ Սակայն Բաքուն նման պահանջների համար իրավական հիմքեր չունի։ Երևանի, Մոսկվայի եւ Բաքվի միջև ստորագրված փաստաթղթերը չեն ենթադրում հայկական կողմից միջանցքի տրամադրում։

Ալիևի հայտարարած «Զանգեզուրի միջանցքը» գտնվում է հայ-իրանական սահմանի երկայնքով, և եթե ադրբեջանական պլանը կյանքի կոչվի, ապա Իրանը կկտրվի Հայաստանի հետ իր ռազմավարական սահմանից և, համապատասխանաբար, ԵԱՏՄ–ի հետ միակ ուղիղ կապից Հյուսիս-Հարավ միջանցքով: Հայաստանն Իրանի համար նաև այլընտրանքային, ռազմավարական ելք է դեպի Եվրոպա: Հենց Հայաստանի տարածքով է Իրանը նախատեսում իրականացնել Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի նախագիծը, որը, ըստ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության, մոտ ապագայում շահագործման կհանձնվի։ Բացի այդ, Իրանը կկորցնի սեփական տարանցիկ արտոնությունները, քանի որ ներկայումս Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև հաղորդակցությունն իրականացվում է Իրանի տարածքով։

Ինչ վերաբերում է Իրանի համար Իրան-Հայաստան սահմանի աշխարհաքաղաքական նշանակությանը, ապա Հայաստանը առանցքային խոչընդոտ է «Մեծ Թուրանի» պանթուրքիստական գաղափարի իրականացման համար, որն ընդգրկում է նաև Իրանի հյուսիսարևմտյան շրջանները։ Թեհրանում Թուրանի նախագիծը համարում են արևմտյան կամ ՆԱՏՕ–ական և, համապատասխանաբար, «Զանգեզուրի միջանցքն» անվանում են ՆԱՏՕ-ի միջանցք։ Ելնելով այդ ամենից՝ Իրանը որպես իր «կարմիր գիծ» հռչակել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական գոյություն ունեցող սահմանները։ Իրանցի պաշտոնյաները տարբեր մակարդակներով զգուշացրել են Բաքվին, Անկարային և նույնիսկ Մոսկվային, որ թույլ չեն տա սահմանների փոփոխություն տարածաշրջանում: Ինչ վերաբերում է ռազմական բաղադրիչին, ապա Իրանը հետպատերազմյան շրջանում երկրորդ զորավարժությունն է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։

Բաքվի պատասխանը չի ուշացել՝ Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Իրանի սահմանների մոտ, որոնց ընթացքում մշակել են պայմանական թշնամու տարածքի գրավումը։ Ալիևը Ռաիսիին մեղադրել է Հայաստանին զինելու և ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ, վերջինս իր հերթին հերքել է այդ մեղադրանքները և, ի պատասխան, Ալիևին մեղադրել է «սիոնիստներին» աջակցելու մեջ։ Ռաիսին քննադատել է նաև Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Բաքու։ Լարվածության հետագա աճը հուշում է, որ կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել։ Բացի այդ, Ադրբեջանը խաղարկել է թյուրքական անջատողականության խաղաքարտը։ Ինչպես հայտնի է, սեպտեմբերին Իրանը ընդգրկվել է զանգվածային բողոքի ցույցերի մեջ։ Հատկանշական է, որ ամենաակտիվ ցույցերն ու ոստիկանության հետ բախումները տեղի են ունեցել այն շրջաններում, որտեղ առկա է անջատողականության վտանգ, այդ թվում՝ Իրանի հյուսիս-արևմտյան թյուրքալեզու շրջաններում։

Փողոցներում հայտնվել են «Իլհամ Ալիևը մեր նախագահն է» գրությամբ պաստառներ, ծածանվել են Ադրբեջանի և «Հարավային Ադրբեջանի» դրոշները։ Երկկողմ հարաբերությունների պատմության մեջ նմանատիպ սրացումներ եղել են նաև նախկինում, սակայն կողմերին հաջողվել է խուսափել սրացումից։ Խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու Աբդոլլահյանի կոչը հուշում է, որ Թեհրանն այս անգամ էլ է պատրաստ հարթել հակամարտությունը։ Գոյություն ունեցող ճգնաժամը հաղթահարելու համար Ադրբեջանն առաջին հերթին պետք է հրաժարվի պահանջներ հնչեցնել իրանական և հայկական տարածքների նկատմամբ և չաջակցի անջատողականներին։ Սակայն Ալիևը, ոգեշնչված Հայաստանի դեմ հաջողված ագրեսիայից և անպատժելիությունից, Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ և Արևմուտքի հակաիրանական քաղաքականությամբ կշարունակի սուր ճոճել Իրանի հյուսիս-արևմուտքում։

Կարծես թե ադրբեջանական հեռուստատեսությունը և պատգամավորները մտադիր չեն դանդաղեցնել հակաիրանական քարոզարշավի տեմպերը, և ամեն օր նոր սադրանքներ են հայտնվում լրատվական դաշտում։ Ընդհանուր առմամբ, նույնիսկ այս սրացումից առաջ էլ Բաքուն համակարգված կերպով վարում էր երկրից իրանական ազդեցությունը հեռացնելու, դեպի Թեհրան կողմնորոշված շիա կրոնական գործիչներին հալածելու, Իսրայելի և Թուրքիայի ռազմական ենթակառուցվածքների տեղակայման և այլնի քաղաքականություն։ Սակայն կողմերից յուրաքանչյուրը հասկանում է, որ սրացումը կբերի մեծ աղետ ողջ տարածաշրջանի համար, որով, ըստ ամենայնի, շահագրգռված չեն ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը, որոնք իրավիճակը կայունացնելու համար ջանքեր են գործադրում հաշտեցնելու Երևանին ու Բաքվին՝ հաշվի առնելով տարածաշրջանում աշխարհաքաղաքական առումով առկա ներկայիս փխրուն վիճակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ»«Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ կտրամադրվի անվճար իրավաբանական օգնություն. նախագիծ. «Փաստ»Ողբերգական դեպք, Քանաքեռ ՀէԿ-ի ջրամբարում 2 երիտաuարդ տղաներ են ջրաhեղձ եղել, մեկին գտել ենԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ«Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ»Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ»Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ»Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ»Աշխարհի գավաթ․ Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակիչում է Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՌուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ. դեսպան Ռոնալդուի եւ Մանեի դուբլերը նպաստեցին «Ալ Նասրի» հաղթանակին (տեսանյութ) Ամերիկյան ռազմական ինքնաթիռի կnրծանումը չի ազդի Իրանի հետ բանակցությունների վրա. Թրամփ Ամերիկյան A-10 գրոհային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հորմուզի նեղուցի մոտակայքում Իրանի կամուրջն ԱՄՆ-ի հարվածներից վնասվել է, բայց ամբողջությամբ չի ավերվել Կվերակառուցվի Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկան, 2-ը կմիավորվենԱպրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացըԱՄՆ-ն Իրանին առաջարկել է 48-ժամյա հրադադար հաստատել․ Իրանը մերժել է․ Fars Ի՞նչ եղանակ է սպասվում ապրիլի 4-ից 8-ը Մեկնում ենք մեդալների համար. Ծանրամարտի հավաքականների մարզիչների սպասելիքները Եվրոպայի առաջնությունից առաջ Խոշոր ավտովթար Երևանում YouTube-ը ջնջել է բելառուսական «БелТА» լրատվական գործակալության, СТВ և ОНТ հեռուստաալիքների էջերը ՀՖՖ-ն հաստատել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղերի օրերն ու ժամերը Պատերազմը խլել է ոչ միայն կյանքեր, այլ նաև մշակույթ․ Թեհրանի երաժշտական դպրոցը վերածվել է փլատակների ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը Հրադադար հաստատելու փորձերը փակուղի են մտել. The Wall Street Journal Թբիլիսյան խճուղում բախվել են «Volkswagen»-ն ու «Toyota»-ն․ կան վիրավորներ Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ նորածին է մահացել Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանԻրազեկում․ ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԻրանում կործանված ամերիկյան կործանիչի օդաչուներից մեկը փրկվել է «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հեռացվել է առաջիկա երկու հանդիպումներից «Ռեալի» մասին հայտարարությունից հետո Պարզվել է՝ Չարենցավանում ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափՄենք ոչնչացրել ենք Իրանի պողպատի արտադրության հզորության 70%-ը. Նեթանյահու Արբելոա. Լա Լիգայում ունենք 9 եզրափակիչ Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը Հայաստանում կսահամանփակվի՞ մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր Հայտնի է, թե որ համարի ներքո ելույթ կունենա Սիմոնը «Եվրատեսիլ» երգի մրցույթում ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին և Թեհրանին Ովքե՞ր են այս տարի հավակնում Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի Արմավիրի մարզպետարանը պարզաբանում է տարածել Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հայաստանի Պրեմիեր լիգա. Արտակ Օսեյանը` ամսվա լավագույն մարզիչ Էրդողանը զանգահարել է Պուտինին Տարածաշրջանի երկու պետություններ մասնակցել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային. Արտաքին գործերի նախարարություն ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբ