Երևան, 02.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գարեգին Նժդեհը կտրել է Թուրանի ջիլը». «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru–ն «Եգոր Խոլմոգորով. Գարեգին Նժդեհը կտրել է Թուրանի ջիլը» վերնագրով հոդվածում գրում է, որ հայ ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Գարեգին Նժդեհի պատմական վաստակն այն է, որ թուրքական սահմանն այժմ չի սկսվում Դերբենդի մոտից։ Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ, հրապարակախոս Եգոր Խոլմոգորովը։ «Նժդեհի պատմական արժանիքն այն է, որ թուրքական սահմանն այժմ չի սկսվում Դերբենդից։ Նժդեհի աստղային ժամը Զանգեզուրի ապստամբությունն էր, երբ նա գրեթե մեկ տարի Զանգեզուրի շրջանը պաշտպանեց բոլ շևիկներից։ Ի՞նչ է Զանգեզուրը։ Դա հայաբնակ լեռնային շրջան է Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև։ Այդ տարածքը կապում է Հայաստանը Իրանի հետ և, որ ավելի կարևոր է, Նախիջևանը կտրում է Ադրբեջանից։

Այդ ամենը Ռուսական Կայսրությունում բոլորովին անկարևոր էր, բայց շատ կարևոր դարձավ Անդրկովկասի բաժանմամբ։ 1920-ականներին բոլշևիկները եղել են քեմալական Թուրքիայի դաշնակիցները, նրան են զիջել Ռուսաստանի զգալի տարածքներ, որոնք բնակեցված են եղել հայերով։ Սակայն արդարության համար պետք է նշել, որ այդ ժամանակ Թուրքիան վերահսկում էր Անդրկովկասի կեսը, և ավելի հավանական էր, որ նա զիջեր գրավյալ տարածքները, քան դրանք տրվեին իրեն։ Մասնավորապես, Թուրքիան տվել է Նախիջևանը՝ լիովին վստահ լինելով, որ Ադրբեջանական ԽՍՀ-ն կդառնա մի ամբողջական զանգված՝ Նախիջևանից Զանգեզուրով մինչև Ադրբեջան: Նման կերպ Նախիջևանին սահմանակից Թուրքիան սահմանակից կլիներ ողջ Ադրբեջանին։ Սակայն Նժդեհը մեկ տարի իր մարտիկների հետ նստեց Զանգեզուրում և նստեց այնքան, մինչև Զանգեզուրը ընդգրկվեց Խորհրդային Հայաստանի կազմում, այսինքն՝ էթնոքաղաքականությունը հաղթեց Թուրանի աշխարհաքաղաքականությանը։

Արդյունքում Թուրքիան, ինչքան էլ ուզենա, ուղղակի ելք չունի դեպի Ադրբեջան, դա կտրվում է Զանգեզուրով։ Եվ քանի դեռ Զանգեզուրը հայկական է, Ստամբուլից մինչև Դերբենդ շարունակական Թուրանի գաղափարը տեխնիկապես անիրագործելի է։ Թուրքիան, մասնավորապես, չի կարող Ադրբեջանին առաջարկել միաձուլվել ինչ-որ դաշնային կայսրության մեջ պարզապես այն պատճառով, որ աշխարհաքաղաքական առումով դա չի աշխատի: Այսինքն, Զանգեզուրը կանխում է Ռուսաստանի հարավային սահմանի երկայնքով թուրանիզմի տարածումը, որն արդեն իսկ սկսել է ներթափանցել Ղազախստան (և նրանք ծրագրեր ունեն մինչև Յակուտիա)։ Իսկ Թուրանի ջիլը հենց սկզբում կտրողը Գարեգին Նժդեհն էր։ Դրա համար էլ նրանք ատում են նրան, դրա համար հալածում են նրա մասին հիշողությունը, իսկ «կոլաբորացիոնիզմով» այդ ամենը շրջելու դեպքերը միայն պատրվակ են»,- նշել է Խոլմոգորովը հեռագրային իր ալիքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

2016թ. ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակըԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ԱՊՐԻԼԻ). Լայնածավալ նոր հարձակումներ Արցախի ուղղությամբ. «Փաստ»Ինքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները Ապահովագրության վճարի ժամկետը փոխվեցՓաշինյանը գործում է աշխարհաքաղաքական տրամաբանությանը հակառակ և իր ժողովրդի շահերի դեմ. «Փաստ»IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինԱմիօ բանկը դարձրեց բնակարանային երազանքները իրականություն TOON EXPO 2026-ում MPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղություն«Խաղաղություն»՝ կառուցված ոչ թե վստահության, այլ փոխադարձ խոցելիության վրա. «Փաստ»ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանՑիստեինը խթանում է T բջիջների քաղցկեղի դեմ պայքարելու ունակությունը«Մա՛մ, պարտավոր ես ուժեղ լինել, աշխարհում քեզ ամենաշատն եմ սիրում». Արման Բադոյանն անմահացել է հոկտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»ԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցն էԹրամփը կոչ է արել այլ երկրներին լուծել Հորմուզի նեղուցում նավագնացության հարցը Այսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցը«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ»Մի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Ե՞րբ կավարտվի պատերազմը. ի՞նչ իրավիճակ է Թեհրանում Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Այս պшտերազմը ցանկացած ելքի դեպքում անճանաչելիորեն փոխելու է ոչ միայն Պարսից ծոցի տարածաշրջանի, այլ ողջ Մերձավոր Արևելքի պատկերը․ Վարդան Ոսկանյան Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե ՀովհաննիսյանՈրտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ»Արմավիրի մարզում բախվել են «Զիլ»-ն ու «Ford Transit»-ը. վերջինի վարորդը տեղում մաhացել է Երկար ժամանակով ջուր չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ»Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Որքա՞ն կլինեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պատվովճարների նոր չափերը. «Փաստ»Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Ի՞նչ եղանակ սպասել ապրիլի 2-ից 6-ին «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ»Օրվա աղոթքԱմբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ»Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի հուշագիրն ստորագրել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը. «Փաստ»Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ»Իրանի և ԱՄՆ-ի միջև դիմակայությունը շարունակելու իմաստ չունի. Փեզեշքիան Փաստաբան ներկայացած անձը հափշտակել է ընդհանուր առմամբ կես միլիոն դրամ․ կինը գումարը տերմինալներից է փոխանցել Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր․ ՆԳ նախարարն ընդունել է Բուլղարիայի դեսպանին ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների թարմացված վարկանիշը. ո՞ր հորիզոնականում է Հայաստանը Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենքներ է ստորագրել Խավիեր Սավիոլան կանխատեսել է ԱԱ-2026-ի եզրափակչի մասնակիցներին Արտակարգ դեպք Երևանում