Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Գարեգին Նժդեհը կտրել է Թուրանի ջիլը». «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru–ն «Եգոր Խոլմոգորով. Գարեգին Նժդեհը կտրել է Թուրանի ջիլը» վերնագրով հոդվածում գրում է, որ հայ ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Գարեգին Նժդեհի պատմական վաստակն այն է, որ թուրքական սահմանն այժմ չի սկսվում Դերբենդի մոտից։ Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ, հրապարակախոս Եգոր Խոլմոգորովը։ «Նժդեհի պատմական արժանիքն այն է, որ թուրքական սահմանն այժմ չի սկսվում Դերբենդից։ Նժդեհի աստղային ժամը Զանգեզուրի ապստամբությունն էր, երբ նա գրեթե մեկ տարի Զանգեզուրի շրջանը պաշտպանեց բոլ շևիկներից։ Ի՞նչ է Զանգեզուրը։ Դա հայաբնակ լեռնային շրջան է Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև։ Այդ տարածքը կապում է Հայաստանը Իրանի հետ և, որ ավելի կարևոր է, Նախիջևանը կտրում է Ադրբեջանից։

Այդ ամենը Ռուսական Կայսրությունում բոլորովին անկարևոր էր, բայց շատ կարևոր դարձավ Անդրկովկասի բաժանմամբ։ 1920-ականներին բոլշևիկները եղել են քեմալական Թուրքիայի դաշնակիցները, նրան են զիջել Ռուսաստանի զգալի տարածքներ, որոնք բնակեցված են եղել հայերով։ Սակայն արդարության համար պետք է նշել, որ այդ ժամանակ Թուրքիան վերահսկում էր Անդրկովկասի կեսը, և ավելի հավանական էր, որ նա զիջեր գրավյալ տարածքները, քան դրանք տրվեին իրեն։ Մասնավորապես, Թուրքիան տվել է Նախիջևանը՝ լիովին վստահ լինելով, որ Ադրբեջանական ԽՍՀ-ն կդառնա մի ամբողջական զանգված՝ Նախիջևանից Զանգեզուրով մինչև Ադրբեջան: Նման կերպ Նախիջևանին սահմանակից Թուրքիան սահմանակից կլիներ ողջ Ադրբեջանին։ Սակայն Նժդեհը մեկ տարի իր մարտիկների հետ նստեց Զանգեզուրում և նստեց այնքան, մինչև Զանգեզուրը ընդգրկվեց Խորհրդային Հայաստանի կազմում, այսինքն՝ էթնոքաղաքականությունը հաղթեց Թուրանի աշխարհաքաղաքականությանը։

Արդյունքում Թուրքիան, ինչքան էլ ուզենա, ուղղակի ելք չունի դեպի Ադրբեջան, դա կտրվում է Զանգեզուրով։ Եվ քանի դեռ Զանգեզուրը հայկական է, Ստամբուլից մինչև Դերբենդ շարունակական Թուրանի գաղափարը տեխնիկապես անիրագործելի է։ Թուրքիան, մասնավորապես, չի կարող Ադրբեջանին առաջարկել միաձուլվել ինչ-որ դաշնային կայսրության մեջ պարզապես այն պատճառով, որ աշխարհաքաղաքական առումով դա չի աշխատի: Այսինքն, Զանգեզուրը կանխում է Ռուսաստանի հարավային սահմանի երկայնքով թուրանիզմի տարածումը, որն արդեն իսկ սկսել է ներթափանցել Ղազախստան (և նրանք ծրագրեր ունեն մինչև Յակուտիա)։ Իսկ Թուրանի ջիլը հենց սկզբում կտրողը Գարեգին Նժդեհն էր։ Դրա համար էլ նրանք ատում են նրան, դրա համար հալածում են նրա մասին հիշողությունը, իսկ «կոլաբորացիոնիզմով» այդ ամենը շրջելու դեպքերը միայն պատրվակ են»,- նշել է Խոլմոգորովը հեռագրային իր ալիքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced