Ամերիկայի Գավաթ. Արգենտինան խփեց 6 գոլ եւ դուրս եկավ եզրափակիչ (լուսանկարներ)
ՍՊՈՐՏՉիլիում ավարտին մոտեցող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկության եզրափակիչի երկրորդ մասնակիցը դարձավ աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականը:
Կիսաեզրափակիչում արգենտինացիները շանս չտվեցին մրցաշարի գործող փոխչեմպիոն Պարագվայի հավաքականին՝ առավելության հասնելով 6:1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան:
Հուլիսի 4-ին Արգենտինայի հավաքականն աշխարհամասի չեմպիոնի կոչումը կվիճարկի Չիլիի հավաքականի հետ, որը նախորդ անգամ Ամերիկայի Գավաթի եզրափակիչ դուրս եկել էր 1987-ին: Պերուի եւ Պարագվայի թիմերը հունիսի 3-ին կհանդիպեն երրորդ տեղի համար խաղում:
Ամերիկայի Գավաթ, կիսաեզրափակիչ
Արգենտինա – Պարագվայ՝ 6:1
Մարկոս Ռոխո, 15, Խավյեր Պաստորե, 27, Անխել Դի Մարիա, 47, 53, Սերխիո Ագուերո, 80, Գոնսալո Իգուաին, 83 – Լուկաս Բարիոս, 43
Ֆոտո՝ Daily Mail