Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սպիտակ տունն արձագանքել է Չինաստանի 12 կետանոց խաղաղության ծրագրին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Սպիտակ տունը մեկնաբանել է Ուկրաինայի համար «խաղաղության ծրագրի» չինական տարբերակը, որը ներկայացվել է այսօր ու բաղկացած է 12 կետից։

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Չինաստանը կարող է կանգ առնել առաջին կետի վրա, այն է՝ հարգել բոլոր ազգերի ինքնիշխանությունը. այս մասին հայտնում է CNN-ը։

 «Դե, իմ առաջին արձագանք Չինաստանի խաղաղության ծրագրին այն է, որ նրանք կարող են կանգ առնել առաջին կետի վրա, այն է՝ հարգանք բոլոր ազգերի ինքնիշխանության նկատմամբ», - ասել է Սալիվանը:

Սալիվանի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը «կարող է ավարտվել վաղը», եթե Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայի նկատմամբ հարձակումը և դուրս բերի իր զորքերը։

«Ուկրաինան չի հարձակվել Ռուսաստանի վրա, ՆԱՏՕ-ն չի հարձակվել Ռուսաստանի վրա, ԱՄՆ-ն չի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ընտրության պատերազմ էր, որը սկսել է Պուտինը», - ընդգծել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Չինաստանը ներկայացրել է իր դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, փաստաթուղթը հրապարակվել է երկրի ԱԳՆ կայքում։

Հակամարտության կարգավորման ծրագիրը բաղկացած է 12 կետից՝

հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունը, պահպանել միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը,

հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից և պահպանել այն սկզբունքը, որ «մի երկրի անվտանգությունը չպետք է ապահովվի մյուսների հաշվին»,

դադարեցնել ռազմական գործողությունները, խուսափել էսկալացիայից և աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի շարժմանը դեպի երկխոսություն,

վերսկսել խաղաղ բանակցությունների որպես հակամարտության «միակ կենսունակ լուծում», Չինաստանը պատրաստ է «կառուցողական դեր խաղալ այս հարցում»,

լուծել հումանիտար ճգնաժամը, ավելացնել խաղաղ բնակիչների համար մարդասիրական միջանցքների ստեղծումը, մեծացնել մարդասիրական օգնությունը, ՄԱԿ-ի աջակցությունը՝ որպես այս ոլորտում գործունեության համակարգող,

պաշտպանել քաղաքացիական անձանց և ռազմագերիներին, ներառյալ փոխանակման համար «բարենպաստ պայմանների» ստեղծումը,

ապահովել ատոմակայանների անվտանգությունը,

պայքարել միջուկային, քիմիական կամ կենսաբանական զենքի կիրառման սպառնալիքի դեմ,

խթանել հացահատիկի արտահանումը Սևծովյան հացահատիկի նախաձեռնության շրջանակում,

դադարեցնել միակողմանի պատժամիջոցները, որոնք չեն լուծում ընթացիկ խնդիրները, բայց ստեղծում են նորերը,

աջակցել արտադրական և մատակարարման շղթաների կայունությանը, հրաժարվել օգտագործել համաշխարհային տնտեսությունը քաղաքական նպատակներով,

խթանել հետկոնֆլիկտային վերակառուցումը, «Չինաստանը պատրաստ է աջակցել և կառուցողական դեր խաղալ այս գործում»:

Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացել