Երևան, 14.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության միջոցների կիրառումը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 «Փաստ» թերթը ավելի վաղ անդրադարձել էր իրավաբանական անձանց քրեական պ ա տաս խ ա նատ վության ենթար կ ե լ ո ւ ինստիտուտին: Ըստ այդմ, այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած դրույթներով Հայաստանի տարածքում գործող ընկերությունները կարող են դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի բոլոր հոդվածներով, իսկ պատիժները, որ կարող է նշանակել դատարանը, բավականին ծանր են՝ նախորդ տարվա հասույթի մինչև 20 տոկոսի չափով տուգանքից մինչև ընկերության գործունեության հարկադիր դադարեցում:

Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ներդրման, պրակտիկայի ձևավորման, նորմերի կիրառման և հնարավոր հետևանքների մասին զրուցել ենք MGMPartners իրավաբանական ընկերության նախագահ, իրավագիտության ոլորտում ավելի քան 35 տարվա փորձ ունեցող Գագիկ Խաչիկյանի հետ:

-Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին նորմերը, ընդ որում՝ կարող են պատասխանատվության ենթարկվել ոչ միայն ՀՀ-ում, այլ օտար պետություններում ստեղծված կազմակերպությունները։ Քանի որ մեր երկրում իրավաբանական անձինք դեռևս վարչական պատասխանատվության սուբյեկտ չեն բուն ՎԻՎՕ-ով, արդյո՞ք վաղաժամ չէ միանգամից քրեական պատասխանատվություն նախատեսելը։

-Աշխարհի շուրջ 90 պետություններում արդեն գործում է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը։ Դեռևս 19-րդ դարի կեսերին անգլո-սաքսոնական իրավունքի դատարանները առանձին դեպքերում իրավաբանական անձանց ենթարկում էին քրեական պատասխանատվության՝ օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու համար։ Հետագայում այդ պրակտիկան ընդլայնվեց և իրավաբանական անձինք սկսեցին ենթարկվել պատասխանատվության նաև այն դեպքերում, երբ օրենքով սահմանված պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով ոտնահարվում էին հանրային շահերը։ Պրակտիկայում մշտապես ծագում էր հետևյալ հարցը. ո՞րն է իրավաբանական անձի մեղքը, եթե հանցանք կատարած անձը արդեն դատապարտվել է։ Եվ այդ հարցի պատասխանը տվեց Անգլիայի դատարաններից մեկը 1957 թ. «Բոլտոն» ՍՊԸ ընդդեմ «Գրահամ և որդիներ» ՍՊԸ գործով որոշմամբ՝ նշելով, որ կառավարչի (մենեջերի) մեղքը կազմակերպության անձնական մեղքն է։

Հոլանդիայում 1950 թ. ընդունվեց «Տնտեսական հանցագործությունների մասին» օրենքը, որով նախատեսվեց իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը։ Դրան հետևեցին եվրոպական, այնուհետև այլ տարածաշրջանների պետությունները։ Ընդունվում էին հատուկ օրենքներ կամ լրացումներ քրեական օրենքներում։ Ընդունվեցին նաև միջազգային կոնվենցիաներ, որոնցով սրբագրվեցին իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մոտեցումները։ Դրանք վերաբերում էին կոնկրետ հանցագործություններին, կամ դրանց խմբին, կամ այլ չափանիշներին։ Յուրաքանչյուր պետություն սահմանեց իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու իր կանոնները՝ հաշվի առնելով իր տնտեսական, սոցիալական, մշակութային և իրավական զարգացվածության աստիճանը։ Հայաստանում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը գործում է 2023 թ. հունվարի 1-ից։ Պրակտիկայում դեռ նման գործեր չկան։

Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց վարչական պատասխանատվությանը, ապա նախ՝ այն Հայաստանում (և ամենուրեք) լայնորեն կիրառվում է տարբեր իրավախախտումների համար։ Բայց խնդիրն այն է, որ քրեական քաղաքականությունը ենթադրում է առավել կոշտ միջոցներ, երբ ավելի թեթև միջոցները բավարար արդյունավետ չեն։ Անդրադառնալով Ձեր հարցադրմանն այն մասին՝ արդյո՞ք վաղաժամ չէ միանգամից քրեական պատասխանատվություն նախատեսելը, նշեմ, որ այն առայժմ մտավախություններ չի առաջացնում։ Դա կախված է այն պրակտիկայից, որը ձևավորվելու է ոչ միայն իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում, այլև այդպիսի պատասխանատվությունից նրանց ազատելու և շատ այլ հարցերում։ Չնայած տարբեր երկրներում կարգավորումների բազմազանությանը, բոլորին բնորոշ է մեկ ընդհանուր նպատակ՝ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառել քրեական օրենքով նախատեսված սանկցիաներ այն դեպքում, երբ հանցանքը կատարվել է ելնելով իրավաբանական անձի շահից, անունից, միջոցով կամ իրավաբանական անձի կոպիտ անփութության արդյունքում:

-Այս համակարգը գործում է մի շարք երկրներում տարբեր մոդելների տեսքով՝ նույնականացման, կազմակերպական մոդելներ և այլն՝ կախված նրանից, թե ում կողմից է կատարվել հանցանքը։ Ո՞ր մոդելն է այսօր Հայաստանի համար ընտրվել, և ինչքանո՞վ է այն համապատասխանում մեր իրավական համակարգին, տնտեսական զարգացածությանը։

-Հայաստանում կիրառելի են իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու բոլոր հնարավոր մոդելները։ Հանցանքը կարող է կատարվել անմիջապես իրավաբանական անձի ղեկավարի կամ ղեկավարների կողմից, ովքեր ունեն պարտադիր կատարման ցուցումներ տալու կամ որոշումներ ընդունելու իրավունք։ Հանցանքը կարող է կատարվել իրավաբանական անձի ղեկավարի կամ ղեկավարների դրդմամբ կամ թողտվությամբ՝ այսպես կոչված՝ «մաքուր ձեռքերով»։ Հանցանքը կարող է կատարվել այն անձի կողմից, որն այդ կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունի, օրինակ՝ տնօրենի կողմից։ Այս դեպքերում կարևորվում է, որ հանցանքը կատարված լինի ի շահ իրավաբանական անձի, դրա անունից, դրա միջոցով: Կան դրանց համակցության տարբեր սխեմաներ։ Ավելի պարզ՝ դա նշանակում է, որ հանցանք կատարած անձը նպատակ է ունեցել, օրինակ՝ ավելացնել իրավաբանական անձի եկամուտը, նվազեցնել ծախսերը կամ կորուստները, պատասխանատվությունից կամ պարտականությունից ազատել իրավաբանական անձին, կամ, օրինակ՝ իրավաբանական անձի համար ձեռք բերել իրավունքներ:

Նկարագրեմ մեկ այլ մոդել։ Եթե իրավաբանական անձը չի կատարել իր պարտականությունները, որոնք նախատեսված են օրենսդրությամբ, ինչը հանգեցրել է նրան, որ այդ կազմակերպության որևէ աշխատակից կատարել է հանցագործություն, ապա այդ կազմակերպությունը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու այս մոդելը ուղղակի ստիպելու է բաժնետերերին, մասնակիցներին, ընկերներին, գործընկերներին, ղեկավարներին, վերահսկողներին և այլ դերակատարներին, որպեսզի իրենց գործունեությունը կառուցեն և իրականացնեն օրենսդրությանը համապատասխան։ Դա գլխավոր երաշխիքն է, որ իրավաբանական անձինք չհայտնվեն կոտրած տաշտակի առաջ։ Իրավաբանական անձանց գլխավոր դերակատարներին խորհուրդ է տրվում շտապ՝ առանց հետաձգելու կարգավորել ընկերության գործունեությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխան և դա չանել ձևական, օգտագործել իրավաբանների, հաշվապահների, աուդիտորների և այլ մասնագետների հնարավորությունները՝ քրեական պատասխանատվության ռիսկերը նվազեցնելու համար։

-Որքանո՞վ է համադրելի ֆիզիկական և իրավաբանական անձին քրեական պատասխանատվությունը՝ հաշվի առնելով, որ, ըստ ՔՕ-ի, «ֆիզիկական անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չի բացառում նույն հանցագործության համար իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը»: Արդյոք սա չի՞ հանգեցնում մի հանցանքի համար երկու պատժի նշանակման։

-Անշուշտ, ոչ։ Հանցանք կատարած անձը հանցագործության սուբյեկտ է։ Նա պատասխանատու է իր անձնական մեղքի համար։ Իրավաբանական անձը պատասխանատու է իր գործունեության օրինականության համար։ Օրինակ՝ եթե տնօրենը հանդես է եկել կազմակերպության անունից և կեղծ փաստաթղթեր ներկայացնելով կամ օգտագործելով նպատակ է ունեցել ավելացնել իրավաբանական անձի եկամուտը, ապա հանցակազմի առկայության դեպքում նա ենթակա է քրեական պատասխանատվության։ Սակայն նրա անձնական քրեական պատասխանատվությունը չի բացառում տվյալ կազմակերպության պատասխանատվությունը, քանի որ հանցագործը իրականում գործել է ոչ թե իր սեփական շահից ելնելով, այլ ի շահ իրավաբանական անձի, նրա անունից և միջոցով։

Մեկ այլ օրինակ. արդյունաբերական կազմակերպությունում խախտվել են սանիտարական կամ հակահրդեհային կամ աշխատանքի անվտանգության կանոնները, որը հանգեցրել է ծանր հետևանքների։Բնականաբար, այն աշխատողները, ովքեր մեղավոր են, ենթակա են քրեական պատասխանատվության։ Իսկ իրավաբանական անձը, որը պարտավոր էր ապահովել այդ անվտանգությունը, կլինի պատասխանատու այն չապահովելու համար, որը հանգեցրել է հանցագործության կատարմանը։ Տրամաբանությունը հետևյալն է. եթե ձեռնարկված լինեին անվտանգային համապատասխան միջոցներ, ապա բարձր կլիներ հավանականությունը, որ ծանր հետևանքներով հանցանքի կատարման հնարավորությունը կչեզոքացվեր կամ կնվազեր։

-Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող ապահովման միջոցները բազմաթիվ են՝ գրավը, գույքի արգելադրումը, որոշակի գործարքներ իրականացնելու, գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի սահմանափակումը, լուծարման, սնանկացման կամ վերակազմակերպման արգելքը կամ գործընթացի կասեցումը։ Արդյոք այս ամենը չի՞ խոչընդոտի իրավաբանական անձի բնականոն գործունեության իրականացմանը, չի՞ սահմանափակի ԻԱ-ի իրավունքները և հնարավորությունները, և վերջնարդյունքում չի՞ ստացվում, որ դեռևս քննության ընթացքում, երբ ուժի մեջ մտած դատավճիռ չկա ու հնարավոր է՝ անգամ չլինի մեղադրական դատավճիռ, պետությունը՝ ի դեմս իրավապահ մարմինների, վնաս է հասցնում տնտեսվարողին՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ։

-Օրենքով նախատեսված ապահովման միջոցներից յուրաքանչյուրն ունի իր կոնկրետ նպատակը և կարող է կիրառվել այդ նպատակով։ Մի դեպքում իմաստն էլ այն է, որ իրավաբանական անձն իր գույքով երաշխավորի վնասների հատուցման գործընթացը, մյուս դեպքում՝ որ ժամանակավոր (մինչև վերջնականորեն դատական ակտով հաստատվելը) դադարեցվի այնպիսի գործունեությունը, որը կարող է հանրային վտանգ ներկայացնել, հաջորդ դեպքում՝ թույլ չտալ, որ ավարտին հասցվի կեղծ սնանկացման գործընթացը։ Իհարկե, ապահովման անհամաչափ միջոցի ընտրությունը կարող է էապես սահմանափակել իրավունքները և հնարավորությունները։ Դրանց արդյունավետությունը կախված է այն պրակտիկայից, որը ձևավորվելու է առաջիկայում։ Փաստաբանների դերակատարումը այդ պրակտիկայի ձևավորման հարցում անգնահատելի է։

-Իրավաբանական անձանց համար նախատեսված պատասխանատվության միջոցները ի՞նչ ռիսկեր են պարունակում բիզնեսի և առհասարակ տնտեսության համար։

-Իրավաբանական անձանց համար նախատեսված պատասխանատվության միջոցները սպառիչ թվարկված են։ Դրանք չորսն են՝ տուգանքը, գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը, ՀՀ տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը, հարկադիր լուծարումը։ Դրանց կիրառումը ունի բազմաթիվ առանձնահատկություններ, սահմանափակումներ և արգելքներ։ Հետևանքները բազմաշերտ են, կարող են արտահայտվել անմիջապես կամ ապագայում։ Դրանք կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ինչպես կոնկրետ բիզնեսի, այնպես էլ առհասարակ տնտեսության համար։ Անհամաչափ տուգանքի կիրառումը, օրինակ՝ կարող է հանգեցնել իրավաբանական անձի բնականոն գործունեության ճգնաժամի։ Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի անհիմն ժամանակավոր դադարեցումը կարող է հանգեցնել, օրինակ՝ հետագայում այդ բիզնեսով զբաղվելու անհնարինության կամ անհամաչափ բարդությունների, աշխատատեղերի անհիմն փակման և մասնագետների հոսունության, սոցիալական խնդիրների առաջացման ու այլ հետևանքների։ Սակայն նույն միջոցների հիմնավորված և համաչափ կիրառումը կարող է հանգեցնել բիզնեսի առողջացմանը, կառավարման համակարգերի վերանայմանը, տեխնիկական և տեխնոլոգիական վերազինման անհրաժեշտությանը։

-Ընդհանուր առմամբ, ինչքանո՞վ են մեր իրավաբանական անձինք պատրաստ այս փոփոխությանը, խոսքը ոչ միայն տեղյակ լինելու մասին է, այլև օրինականության պահպանման։

-Կարծում եմ, որ իրավաբանական անձինք և դրանց գլխավոր դերակատարները դեռևս ամբողջ ծավալով չեն տիրապետում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությանը վերաբերող հիմքերին, միջոցներին և դատավարական առանձնահատկություններին։ Եվ դա բնական է. դեռևս նման պրակտիկա չկա։ Բայց այն շատ արագ՝ առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում կստեղծվի։ Այն կազմակերպությունները, որոնք իրենց բիզնեսի կառավարման ոլորտում հաշվի կառնեն հնարավոր ռիսկերը, կձեռնարկեն հավել յալ միջոցներ գործունեության օրինականությունը ապահովելու հարցում, կհայտնվեն ավելի շահեկան վիճակում։ Քրեական օրենսգրքով, օրինակ՝ սահմանված է, որ իրավաբանական անձի պատասխանատվությունը բացառվում է այն դեպքում, երբ դրա մասնակիցները, փայատերերը կամ բաժնետերերը ձեռնարկել են ողջամտորեն անհրաժեշտ միջոցներ հանցանքի կատարումը կանխելու նպատակով, սակայն հանցագործությունը կանխելու իրական հնարավորությունը բացակայել է: Կան նաև իրավաբանական անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մի շարք այլ հիմքեր։ Իդեալական տարբերակում այս մասին կարելի է հոգ տանել, երբ դեռ որևէ խնդիր չի ծագել։ Իսկ եթե ծագել է, ապա անհրաժեշտ է հիմնավորել, իսկ հետագայում իրավաբանորեն գրագետ ներկայացնել և պաշտպանել իրավաբանական անձի շահերը։ Բիզնեսի ներկայացուցիչները այս հարցերի շուրջ խորհելու օրենսդրական հիմքեր ունեն։

-Արդյոք արդեն իսկ կիրառվո՞ւմ են ԻԱ քրեական պատասխանատվության նորմերը, և Ձեր խորհուրդը իրավաբանական անձանց՝ ինչ անել այս մեղադրանքին չարժանանալու, իսկ արժանանալու դեպքում՝ առանց ծանր հետևանքների հաղթահարելու համար։

-Իրավաբանական անձինք իրենց գործունեության առաքելությունը պետք է դիտարկեն օրինական դաշտում։ Դրան կարող են նպաստել բազմաթիվ գործոններ՝ վարքագծի էթիկայի ներքին կանոնները, քաղաքականությունները, ռազմավարությունները, ներքին և արտաքին վերահսկողությունը, անհանդուրժողականությունը կոռուպցիոն երևույթների նկատմամբ, բանիմաց ու փորձառու մասնագետների և կառավարիչների առկայությունը, հաշվապահական, աուդիտորական, մարդկային ռեսուրսների և իրավական ապահովման բարձր որակը։ Ամեն դեպքում, երբ դեռևս որևէ խնդիր չի ծագել, երբ կարող է ծագել իրավաբանական անձի ցանկացած ղեկավարի կամ այլ աշխատողի քրեական հետապնդման խնդիր, երբ իրավաբանական անձի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում, խորհուրդ է տրվում անհապաղ ապահովել իրավաբանական անձի գրագետ իրավաբանական ուղղորդումը։

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ՝ ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի նախագահը խոսել է տրանսպորտային միջանցքների եւ Ադրբեջանի հետ նմանությունների մասին Ձմեռային Օլիմպիական խաղերում լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը գրավել է 59-րդ տեղը Հաղթում է անզուսպը, հախուռնը, խելագարը. Կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ անել․ Էդմոն Մարուքյան «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Իգոր Տուդորը Թրամփի զինակիցը կոչ է արել նրան Ուկրաինա «Tomahawk» հրթիռներ մատակարարել Մյունխենի «Բավարիան» հաղթեց «Վերդերին»․ Լեվերկուզենի «Բայերը»՝ «Սանկտ Պաուլիին» Մայր Աթոռը՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդման մասին Ես երբեք նման ֆուտբոլիստի չեմ հանդիպել․ Բուֆոնը՝ Ռոնալդուի մասին Հայ հայտնիների անցնող շաբաթն Ինստագրամում Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության կենտրոնական բազայի հարվածման մասին 2026թ․ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք կարող են ԱՄՆ վիզայի հարցազրույցի օր ամրագրել արտահերթ. Դեսպանատուն Եվրամիությունում հնարավոր են համարել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը մինչեւ 2027թ. Բռնի տեղահանված անձանց առնչությամբ քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ ՄԻՊ Գյումրու հիվանդանոց է տեղափոխվել 10-ամյա աղջնակի մարմին, ով տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Ալիեւը Մյունխենում հանդիպել է Զելենսկու հետ Արմավիրի մարզում առևանգված 15-ամյա աղջկա հարազատները դիմում են իրավապահներին՝ պահանջելով գտնել երեխային Հայաստանի Մ-19 հավաքականի կազմը TRIPP երթուղին ԱՄՆ նախագահի անունով անվանակոչելը ցույց է տալիս դրա նշանակությունը ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար․ Ալիև Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին վերականգնվել է ծանր բեռնատարների երթևեկությունը Սևան-Երևան ավտոճանապարհին 28-ամյա վարորդը «Tesla»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, բետոնե հենասյուներին և հայտնվել ձորում Մենք ընդամենը վեց ամիս է, ինչ խաղաղության մեջ ենք ապրում․ Ալիև Պենտագոնը արհեստական ​​բանականություն է օգտագործել Մադուրոյին բռնելու համար. WSJ Այսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանԴատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Մյունխենում հանդիպել են Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիեւը Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները Ռուբիոն քննադատել է «աշխարհ առանց սահմանների» գաղափարը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային որոշ հատվածներում՝ նաև բուք Գյումրիի դպրոցականները ՄԻՊ-ի հետ հանդիպմանը բարձրացրել են մի շարք հարցեր Վթար՝ Եղեգնաձորում, բախվել են «Opel» ու «Toyota», վիրավոր կա Վարդենյաց լեռնանցքը երեկվանից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վթար՝ Եղեգնաձորում, բախվել են «Opel» ու «Toyota», վիրավnր կա․ Shamshyan Քաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՀունգարիայի վարչապետն արձագանքել է Զելենսկու՝ Օրբանը «փոր է աճեցնում» վիրավորանքին Թուրքիան կարող է ազատ արձակել քրդական կուսակցության հետ կապված բանտարկյալների, բացառությամբ՝ Օջալանի Մենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՎաղը նշվելու է Բուն Բարեկենդանը. ինչպե՞ս նշել տոնը Հայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանԲժիշկը զգուշացրել է հագուստ փորձարկելիս վարակի վտանգի մասինՄերի Թումասյանն ավարտում է մարզական կարիերան Սա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ ՎարդևանյանՈղբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները Հայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ ԱմստերդամՈւկրաինայում չկա մի էլեկտրակայան, որը չի տnւժել ռուսական հարձակnւմներից․ Զելենսկի Ուրբաթ 13. Երբ ձախողումները դառնում են հաջողության նոր սկիզբ Վթար՝ Սևան-Երևան ճանապարհին, «Nissan» է բախվել «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին, վիրավnր կաՎագիֆ Խաչատրյանին վիրահատել են. ինչպե՞ս է նա Թոշակառուներին դարձրել են «տեսուչ»՝ փոքր հետվճարի դիմաց․ Հրայր Կամենդատյան