Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կներեք՝ ինչի՞ն եք այդպես անվերապահ համաձայն. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները կարծես մրցակցության մեջ են, թե ով ավելի անհաջող արտահայտություն կանի: Մեկ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է հայտարարություն անում, որից հետևում է, թե Ադրբեջանի հետ համագործակցել ցանկացողները կարող են փորձել տրամադրություններ գեներացնել և վերցնել իշխանությունն ու անցնել այդ «համագործակցությանը»: Մեկ էլ՝ նրա կողմից նոր-նոր պետնախարար նշանակված նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է հայտարարում, թե Հայաստանի և Արցախի միջև մոտեցումների որևէ տարբերություն չկա: Խոսքը հիմնականի՝ Արցախի խնդրի մասին է:

Այսինքն, կներեք, ինչպե՞ս թե՝ չկա: Այսինքն, մեկ անգամ ևս կներեք, ստացվում է, որ Հայաստանի ու Արցախի ղեկավարների մոտեցումները բացարձակապես նույնակա՞ն են: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի, ներառյալ՝ Գուրգեն Ներսիսյանը, մոտեցումների միջև տարբերություններ չկա՞ն: Իրո՞ք: Այդ դեպքում պարզ է, որ Արցախից մնացած բեկորի ու Արցախի հայության հետագան վերջնական կորստյան ռեալ սպառնալիքի տակ է: Գուրգեն Ներսիսյանին արժե մեկ-երկու բան հիշեցնել ու վերահարցնել: Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչներից մեկն առաջարկում էր, ըստ էության, զոհաբերել Արցախի 120 հազար հայությանը, իբր՝ ՀՀ բնակչությանը փրկելու ազնիվ մղումներով: Նիկոլ Փաշինյանը ձայն չի հանել, այսինքն՝ նրա մոտեցումը նույնն է: Հիմա Արցախի պետնախարարն էլ է նույն կարծիքի՞ն:

Նույն մոտեցումներն իրենք ունե՞ն: ՀՀ ներկայիս ղեկավարությունը հայտարարում է, թե «միջազգային հանրությունը» Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, հայտարարում է, թե՝ Տեղ գյուղից այն կողմ (դեպի արևելք) ադրբեջանական տարածքներ են, գործնականում հայտարարում են, որ Արցախի հայության, Արցախի անվտանգության երաշխավոր չեն և այլն, և այլն: Իսկ թե նույն Փաշինյանը «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ Պրագայում կամ այս վերջերս՝ Մյունխենում ինչեր է պայմանավորվել, Արցախի վերաբերյալ ինչ է «տվել-առել», դա էլ երևի միայն ինքը կիմանա: Հարց. Արցախի պետնախարարը այդ բոլոր հարցերում բացարձակապես նույն մոտեցումնե՞րն ունի:

Եթե այո, ապա այդ դեպքում նա ո՞վ է. Արցախի պետնախարա՞րն է, թե՞ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի կրտսեր ստաժոր: Եվ մինչ նա կպատասխանի (կամ չի պատասխանի) այս ու մյուս հարցերին, պետք է արձանագրել փաստը. Արցախի նախկին գլխավոր դատախազը ստանձնած նոր պաշտոնում առաջին իսկ հրապարակային դրսևորմամբ ձախորդ արտահայտություն արեց: Շատ մեղմ ասած՝ ձախորդ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը