Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ընտրություն ստրկության և արժանապատվության միջև. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Խաղաղությունն անվիճելիորեն բոլոր ժամանակներում եղել է մարդկության մեծագույն երազանքը, քանի որ այն ամենաբաղձալի բարիքն է, որ մարդիկ ցանկանում են այս կյանքում: Ինչպես Ցիցերոնն է ասել, «խաղաղությունն այնքան կարևոր է ու բարերար, որ հենց այս բառն է ամենաականջահաճոն մարդկանց համար»: Չէ՞ որ մարդկությանը ամենամեծ չարիք ու աղետ բերում են պատերազմները: Խաղաղությունն էլ ձեռք է բերվում արյամբ, ժողովուրդների առաքինության, ոգու ամրության, պայքարի, հայրենիքին անմնացորդ նվիրումի, խիզախության, պատերազմին մշտապես պատրաստ լինելու, հաղթանակի ձգտման, աշխատասիրության, համերաշխության, ազգային բարձր ինքնագիտակցության, արժանապատվության, զրկանքների ու զոհողությունների պատրաստ լինելու շնորհիվ: Իսկ եթե զիջումների գնալով հնարավոր լիներ խաղաղություն ձեռք բերել, ամենախաղաղ երկիրը պետք է որ Հայաստանը լիներ։

Չէ՞ որ արդեն շուրջ 2000 տարի անընդհատ զիջում ենք և մնացել ենք մի կտոր հողի վրա մի բուռ ժողովուրդ: Խաղաղություն ձեռք չեն բերում գթության, աղերսանքի, լացկանության կամ խղճահարության դիմաց: Չի կարող խաղաղություն ունենալ պարտված, թշնամուն հայրենիք հանձնած, թուրքի կողմից նվաստացված բայց դրանից արժանապատվությունը չվիրավորված, ազգը ուրացող, պարտվածներին մեծարող, պարտության հետ հաշտված, իսկ հաղթողների նկատմամբ երախտամոռ, զոհերի ու հերոսների պատիվը չպահող, հայրենիքի ու պետականության գինը չիմացող ժողովուրդը: Մինչդեռ մեզանից շատերը դեռ միամտաբար հավատում են «խաղաղության դարաշրջան» կոչված այդ պարզունակ ավանտյուրային։ Այդպես էլ չհասկացանք, որ թուրքի կարգախոսն ու ռազմավարական նպատակներից է հային ու Հայաստանը երկրի երեսից վերացնելը։

Աշխարհում վերջին ժամանակներս տեղի ունեցող իրադարձություններն էլ գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ երբ անարդյունք են դառնում բոլոր տեսակի միջազգային պայմանագրերն ու իրավունքի և բարոյական նորմերը, միջազգային կազմակերպությունների ու դատարանների որոշումները, գերիշխող է դառնում ուժը, ի հետևանս՝ պատերազմների արդյունքում են ձևավորվում նոր աշխարհակարգեր, գծվում սահմաններ, ծնվում կամ կործանվում պետություններ ու կայսրություններ, ձեռք բերում անկախություն, ազատություն, ինքնիշխանություն, արժանապատիվ խաղաղություն կամ ստրկություն: Այո, լավագույն ճանապարհը դիվանագիտությունն է, այո, լավագույն ճանապարհը բանակցություններն են, բայց մինչև այն պահը, երբ դրանց արդյունավետությունը դառնում է զրոյական: Ազգերը, ժողովուրդները իրենց գոյատևման ընթացքում մշտապես կանգնած են լինում երկընտրանքի առաջ:

Ընտրության՝ արժանապատվության և ստրկության միջև: Ընտրելով արժանապատվությունը, հնարավոր է՝ նաև պատերազմի միջոցով, դեռ հնարավորություն են ունենում ձեռք բերել (կամ պահպանել) անկախություն, ազատություն ու խաղաղություն, իսկ վատագույն դեպքում՝ արժանապատիվ մահ: Ընտրելով ստրկությունը՝ ստանում են և՛ նվաստացուցիչ պատերազմ, և՛ ծնկաչոք մահ: «Այո, կրնանք, կրնա պատահիլ: Կռվի մեջ նետվողը և՛ կվիրավորվի, և՛ կրնա մեռնիլ: Բայց մեռնելեն վախեցող ժողովուրդը ո՛չ կրնա ապրիլ ու դիմանալ, ո՛չ ալ իրավունք ունի ապրելու, իբրև ուրույն գոյություն, իբրև ջոկ անհատականություն: Եվ իր վախովը ան չազատիր մեռնելե. միայն կմեռնի քաշքշվելով, հյուծվելով, արհամարհվելով ու ոտքի տակ երթալով: Ազատությունը չեն տար, ազատությունը կխլվի:

Ինձ համար ոչինչ ու անհրաժեշտ բան մըն է կյանքը, երբ չկա աշխատանք, մաքառում, ձգտումներ ու կիրք, հուզում ու ծրագիր: Արթունների աշխարհը ընդհանուր է ու միասնական, երազի մեջ ամեն մեկը գնում է իր ճանապարհով»,- գրել է Լևոն Շանթը: Որպես կանոն՝ ավելի հաճախ գոյատևում են ոչ թե ֆիզիկապես ուժեղները, այլ ոգով ուժեղները և նրանք, ովքեր ճկուն են և ճիշտ են կողմնորոշվում, ճիշտ են գնահատում ներքաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակները։ Միայն անսկզբունք և թույլ մտածող մարդիկ կարող են հավատալ, որ առանց պատերազմի պատրաստ լինելու հնարավոր է խաղաղություն: Մենք մեր ծնողների կողմից հովանավորված ենք միայն մեր ծննդյան օրից մի քանի տարի, դրանից հետո պարտադրված ենք ինքնուրույն պայքարել և գոյատևել: Ժամանակներն ու քաղաքակրթության զարգացումն էլ ամենևին չեն փոխել մարդկանց ու կենդանիների գոյատևման ու կյանքի իրավունքի համար պայքարի ձևերը։ Դրանք ինչպես եղել են, այնպես էլ մնում են դաժան ու վայրենի։

Իսկ կյանքի իրավունք ստանում են նրանք, ովքեր տիրապետում են պայքարի ու գոյատևման ռազմավարությանը։ Պատերազմներն ու զոհերն էլ կյանքի ու գոյատևման համար են։ Եվ որպեսզի մեր թափած արյունն ու տրված զոհերը իզուր չլինեն և չլինեն հանուն ոչնչի, մենք այլ ելք չունենք, քան մեզ պարտադրված անայլընտրանք պատերազմին միշտ պատրաստ լինելը, պատերազմից չվախենալը: Ամեն գնով պատերազմից խուսափելու, վախենալու այլնտրանքը ստրկությունն է, գաղթականությունը, հայրենիքի կորուստը, անարժանապատիվ ու նվաստացված կյանքը։ Խաղաղությունն ամենևին պատերազմի բացակայությունը չէ, պատերազմից ամեն գնով խուսափելը չէ: Հիմա ամենակարևորը մոլորությանը, վախին, անհուսությանն ու խուճապին չտրվելն է, անելանելիության և պարտության հետ չհաշտվելն է, գոյատևման բնազդը չկորցնելն է։

Չկան այնպիսի ազգեր, որ չվերածնվեն, այնպիսի թակարդներ, այնպիսի գերություն, մղձավանջ, հուսալքություն, որից ելք չլինի, եթե չես հաշտվել ինքնասպանության հետ, չես դադարել հավատալ, որ ելք կա։ Ամենասարսափելին պարտության, կորուստի, ստրկության ու ստրուկի կապանքների հետ հաշտվելն է, դավաճանությունը ներելն ու չպատժելն է, անտարբերությունն է, ատելությունն ու անհամերաշխությունն է։ Մենք այս աննախանձելի և խղճուկ վիճակում հայտնվեցինք մեր խելքից, երկիրն ու պետությունը «փողոցի մարդկանց» վստահելու արդյունքում, մեր բարեկամներին մեզանից վանելու արդյունքում։ Մեր հայրենիքն ու պետությունը դարձան զանգվածների ավերիչ ատելության ու չարության զոհը, մեր անտարբերության ու անհամերաշխության զոհը։ Մենք չպարտվեցինք պատերազմի դաշտում, հայ զինվորը չի կարող պարտվել։ Անգամ օտարների կարծիքով՝ հայ զինվորը բոլոր ժամանակներում աշխարհի ամենախիզախ ու մարտնչող զինվորներից է եղել։

Մենք պարտվեցինք առաջին հերթին բարոյականության դաշտում, դավադրության արդյունքում։ Իսկ երբ «գողը տնից է լինում, եզը երդիկով են դուրս հանում»։ Գոյատևման իրական ուժը գալիս է գաղափարից՝ մտքից, ոգուց, քաջությունից և վճռականությունից, հաղթելու կամքից, պայքարելու կամքից, նվիրումից, հայրենիքի նկատմամբ անմնացորդ սիրուց, արժանապատիվ ապրելու կամքից։ «Մինչ դուք նստած եք ձեր հետույքին և սպասում եք, որ ամեն ինչ տեղի ունենա առանց ձեր մասնակցության, կեղծ է, ձեր կյանքը երբեք կյանք չի լինի, դա լավագույն դեպքում կլինի թշվառություն և գոյություն քարշ տալ»,- ասել է ֆրանսիացի գրող, մանկավարժ Ֆրանց Վերտվոլեն: Անհնարին է հաղթել մի ժողովրդի, որը չի ուզում պարտվել, նրան կարելի է սպանել, բայց չի կարելի հաղթել։ «Եթե դուք իսկապես ինչ-որ բան շատ եք ցանկանում, ապա ամբողջ աշխարհը կօգնի ձեզ այդ հարցում»,- ասել է բրազիլացի գրող Պաուլո Կոել յոն։

Բայց չեն օգնում երբեք նրանց, ովքեր չեն պայքարում, այդպիսիներին խղճում ու արհամարհում են։ Հայաստանը հոգեվարքի մեջ է, բայց նա կվերածնվի։ Չի կարող ոչնչանալ մի ազգ, մի երկիր, որը մարդկության և քաղաքակրթության օրրանն է, քրիստոնեության արժեքների՝ պետականորեն առաջին ընդունողն է, համաստեղությունների հնագույն պատկերանշանների ստեղծողն է։ Մի ազգ, որը եզակի ֆենոմեն է, որն իր երակներում թանկ ու արժեքավոր արյուն է կրում և ողջ մարդկության մեջ ամենաառեղծվածային պատմությունն ունի։ Որը հազարամյակներ կարողացել է գոյատևել ամենաբարդ ու աշխարհի շատ երկրների համար ամենացանկալի տարածաշրջաններից մեկում՝ բազմաթիվ անգամներ ենթարկվելով ասպատակությունների ու կեղեքման։ Որն առանց պետականության իր հավատը, ազգային նկարագիրը, լեզուն, գիրը, արժեքներն ու սովորույթներն է պահպանել։

Հուսով եմ, որ այս ճակատագրական պահին Աստված թույլ չի տա, որ հային լ քի իմաստությունն ու խոհեմությունը, և հայը ևս մեկ անգամ կցուցադրի իր հավերժ լինելիության կամքը։ Հայը պետք է ապացուցի, որ արժանի խիզախ ժառանգն է Տիգրան Մեծի, Մեսրոպ Մաշտոցի, Նարեկացու, Կոմիտասի, Անդրանիկի, Նժդեհի, կրողն է իր ազնվական արմատների։ Կասկած չունեմ, որ ի հայտ կգան այն անհատները, ովքեր կստանձնեն կարևոր առաքելություն երկիրն ու պետությունը այս վիճակից դուրս բերելու համար։ Հիմա ելքը ազգովի համախմբվելն ու մեր տարածաշրջանում շահեր ունեցող հզորների հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելն է։ Ելքը բանակը արագ վերակառուցելն ու զինելն է, հայի խիզախ ու անկոտրում ոգին վերականգնելն է։ Ու երբեք չվախենալը...

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում