Ովքե՞ր են մոլորակի ամենաոճային գործարարները. լուսանկարներ
ՖՈՏՈՏղամարդկանց ամերիկյան GQ ամսագիրը Mercedes-Benz-ի հետ համագործակցությամբ հրապարակել է մոլորակի ամենաոճային տղամարդ գործարարների վարկանշային աղյուսակը,-տեղեկացնում է Past.am-ը:
Մասնավորապես, GQ-ի վարկանիշում հայտնվել են Land Rover ընկերության գլխավոր դիզայներ Ջերրի Մակգովերնը, Burberry-ի ստեղծագործական բաժնի ղեկավար Քրիստոֆեր Բեյլին, ինչպես նաևա Թոմ Ֆորդը, Դևիդ Լորենն ու այլք:
Ինչպես նշում է պարբերականը, որպեսզի հաջողության հասնես բիզնեսի մեծ ու դաժան աշխարհում, հարկավոր է վստահ լինել, որ ցույց ես տալիս քո ուժեղ կողմերը՝ նրանք հենց այն 10 տղամարդիկ են, որոնք միշտ «հագնված են գործելու համար»:
Թոմ Ֆորդ, Tom Ford International-ի ղեկավար

Աքսել Դյումա, Hermеs բրենդը ստեղծած 6-րդ սերնդի ներկայացուցիչ

Ջիլդո Զենյա, Ermenegildo Zegna-ի տնօրենն ու հիմնադիրը

Սըր Ֆիլիպ Գրին, Arcadia Group նորաձևության հսկայի գործադիր տնօրենը

Էնդրյու Բոլթոն, «Մետրոպոլիտենի» բրիտանացի համադրողը

Դևիդ Լորեն, Ralph Lauren-ի փոխնախագահ

Դևիդ Մայեր դե Ռոտշիլդ, էկո ակտիվիստ ու The Lost Explorer բրենդի հիմնադիր

Դևիդ Ուոքեր-Սմիթ, Fenwick Bond Street բուտիկների ցանցի տնօրեն

Քրիստոֆեր Բեյլի, Burberry-ի կրեատիվ բաժնի ղեկավար

Ջերրի Մակգովերն, Land Rover-ի կրեատիվ տնօրեն




