Ինչպես խնամել ձեռքերը ձմռանը
ԼԱՅՖՁմռանը ձեքերի մաշկն առավել զգայուն է, ճաքում է, ցավում եւ այլն։
Ինչպես պետք է խնամել ձեռքերը
Ամեն անգամ ջրի հետ շփվելուց հետո լավ չորացրեք ձեռքերը։ Դրսում երբեք ձեռքերը թաց անձեռոցիկներով մի սրբեք։ Ամեն օր ձեռքերին սնուցող քսուքներ քսեք։ Տանից դուրս գալուց մեկ ժամ առաջ եւս սնուցող քսուք քսեք։ Կենցաղային քիմիա՝ լվացքի փոշի, ափսեների հեղուկներ եւ այլն օգտագործելիս ռեզինե ձեռնոցներ կրեք։ Ձեռքերը լվացեք միայն սենյակային ջերմաստիճանի ջրով, տաքն ու սառը վնասում են մաշկը։
Հետեւյալ քսուքը կարող եք պատրաստել տան պայմաններում եւ օգտագործեք։ Աղացած սուրճը խառնեք ձեթի հետ, քսեք ձեռքերին, տրորեք, ապա քիչ անց լվացվեք։



