Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պատրաստվում են «թարմացնել» միմյանց տված երդումը
ԼԱՅՖTert.am-ը գրում է.
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, պատրաստվում են ևս մի հարսանիք անել, գրում է lifeandstylemag.com-ը։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, զույգը պատրաստվում է թարմացնել միմյանց տված ամուսնական երդումը մայիսին՝ իրենց հարսանիքի երկրորդ տարեդարձի օրը։
Աղբյուրի համաձայն՝ նրանք ցանկանում են, որ դա ավանդույթ լինի և շքեղ տոնակատարության վերածվի։ Նրանք ցանկանում են նաև, որ արարողությունը տեղի ունենա Փարիզում։
Ինչպես հայտնել է Radar Online-ի աղբյուրը, Քիմի մոր՝ Քրիս Ջեների կարծիքով՝ նրանք խենթություն կանեն, եթե գումար չծախսեն արարողության համար, որովհետև նրանք հեշտությամբ տասնյակ միլիոնավոր դոլարներ կվաստակեն՝ վաճառելով իրադարձությունը լուսաբանելու իրավունքը։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



