Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սոնան՝ Նոր տարվա գիշերը Դիլիջանի մութ ու ձնառատ անտառում անցկացրած ժամերի ու ամանորյա անակնկալների մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Ամանորը երգչուհի Սոնայի համար անցել է էքստրեմալ պայմաններում՝ դեկտեմբերի 31-ին Դիլիջանում ելույթ ունենալուց հետո, Երևան վերադառնալիս, Սոնան ընկերների հետ միասին ստիպված մի քանի ժամ է անցկացրել Դիլիջանի մութ ու ձնառատ անտառում.

«Մեզ մոտ տոները դեռ շարունակվում են: Մաշա Մնջոյանի, Արսեն Գրիգորյանի և իմ պրոդյուսեր Լիանայի հետ  Ամանորը դիմավորեցինք Դիլիջանում, ուր շատ հետաքրքիր և ուրախ ժամանակ անցկացրեցին: 2016-ը դիմավորեցի իմ սիրած ձևով՝ բեմում, բայց այս Ամանորը անկրկնելի էր ոչ միայն իր լավ ժամանցով, այլև էքստրիմով: Այդ օրը Դիլիջանում ելույթ ունենալուց հետո պետք է վերադառնայինք Երևան և մեր երկրպագուների համար երգեինք նաև այստեղ, սակայն առատ ձյունը մեզ համար անակնակալ էր պատրաստել: Այնպես ստացվեց, որ ճանապարհին ստիպված եղանք Դիլիջանի մութ անտառում կանգ առնել: Իհարկե, հիմա ծիծաղելով ենք հիշում այդ միջադեպը, բայց այդ պահին շատ էինք վախեցել, թեպետ հույսներս ոչ մի վայրկյան չէինք կորցնում: Արդյունքում ամանորյա հրաշքով մեզ օգնության հասավ անմոռանալի մի մեքենա՝ UAZ-995, ինչպիսիք երևի արդեն չկան մեր օրերում,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Սոնան ու հավելեց,- այս մեքենայի ուղևորները մեզ օգնեցին հասնել մինչև թունել, որտեղից էլ բարով ու անփորձանք հասանք Երևան, ուր մեզ սպասում էր մեր հանդիսատեսը: Երբ Երևանում հնչեց  «Всё пройдёт и не вернётся» երգը, հասկացանք, որ այն այդ օրվա համար շատ տեղին էր: Մի խոսքով Ամանորին անմոռանալի գիշեր ունեցանք՝ իր ողջ իմաստով ականատես եղանք ամանորյա հրաշքին»:

Սոնայի համար ամանորյա ամենաթանկ նվերը եղել է հարազատների հետ հանդիպումը. «Իհարկե տոնական օրերին շատ  նվերներ եմ ստացել, բայց ամենաթանկ նվերն ինձ համար եղավ այն, որ Մոսկվայից մեքենայով Երևան եկավ քույրիկիս ընտանիքը: Քույրիկիս և զարմիկներիս հետ հանդիպումը անասելի անակնկալ էր ինձ համար, ուրախությունս անսահման էր, երբ տեսա նրանց. անմոռանալի օրեր եմ անցկացնում սիրելիներիս հետ»,- նշեց երգչուհին:

Սոնան նկատեց նաև, որ շատ է կարևորում Սուրբ Ծնունդը. «Ամեն տարի Սուրբ Ծնունդին մայրիկիս հետ Եկեղեցի եմ գնում, այս տարի էլ Աստծո տանը խնդրեցի, որ նա ների մեր մեղքերը, որ մարդիկ առողջ լինեն, աշխարհի համար խաղաղություն խնդրեցի, քանի որ պատերազմներն ուղղակի սարսափելի են, նաև բոլորիս տների և հոգիների համար խաղաղություն խնդրեցի Աստծուն»,- պատմեց նա:

Մեզ հետ զրույցի վերջում Սոնան 2016-ի համար խոստացավ նոր անակնկալներ. «Շատ շուտով Մանոլոյի հետ նոր տեսահոլովակ կներկայացնենք «Bayla Soledad» երգի հիման վրա: Անակնկալների պակաս, խոստանում եմ, այս տարի չի լինի, բայց չակերտները դեռ չեմ ուզում բացել: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթելով ամուր առողջություն, հոգու և մարմնի խաղաղություն, թող հույսն ու սերը մեզ երբեք չլքի. Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- հավելեց երգչուհին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

18-ամյա ժամկետային զինծառայողը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառինՌազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչԼիլիթ Թոխատյանը կիսվել է նոր ֆոտոշարքովՈսկեպար գետում մահացած տղան նոր էր վերադարձել բանակից, նա Կողբից էՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳազայում զոհերի թիվը շարունակում է աճել․ վերջին 48 ժամում հիվանդանոցներ է տեղափոխվել 7 մարմինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներինԵգիպտոսում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով տասնչորս մարդ վիրավորվել էԻնչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ինԻրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումըՍուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուինՍերգեյ Ժուկովի 17-ամյա դուստրը տեղափոխվել է տնային ուսուցման՝ դպրոցում ծաղրուծանակի ենթարկվելու պատճառովԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն ԱզիզյանԳեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայինՄահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն ԱդամսըԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՌուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներԵս ինձ վատ եմ զգում, որ Հայաստանում օրեցօր շատացող քաղբանտարկյալների խնդրին զուգահեռ՝ հանրային քննարկման օրակարգում հայտնվել է ինձ Մայր բուհից հեռացնելու հարցը․ Մելիքյան Նախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ ՍավգուլյանԷյֆելյան աշտարակը, Լուվրը և Օրսեն կրճատված աշխատանքային ժամեր կունենան շոգի պատճառով Շախմատի տան դիմաց բшխվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրավոր Ոսկեպարի գետն ընկած տղան նոր էր եկել բանակից. Կողբ գյուղից էրԻրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները Եթե որևէ մեկը պետք է վախենա, դա Ֆրանսիան է. Յամալ Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել․ բեռնատարը վերածվել է մnխրակույտի․ կա վիրավոր Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար․ Մոջթաբա Խամենեի «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանՈ՞վ էր երեկ գետն ընկած 19-ամյա տղանՍեպտեմբերին Եվրոպական հանձնաժողովը կարող է սահմանափակումներ մտցնել երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման վրա Աշխատող ծնողները կարող են օրվա ընթացքում բացակայել․ ի՞նչ կհասցնի անել ծնողը 30 րոպեանոց «ծնողական ժամի» ընթացքում Այն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանԲժիշկը բացատրել է, թե ինչ հիվանդությունների մասին է կարող վկայել չափազանց քրտնարտադրությունը Մաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Մոջթաբա Խամենեին խոստացել է, որ Թեհրանը վրեժ կլուծի Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՄահացել է իտալացի լեգենդար երգիչ Պեպինո Դի Կապրին Պետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ ՀովեյանԻրանը չի խնդրել ԱՄՆ-ին վերսկսել բանակցությունները․ Fars Սպասվում է նաև առանց տեղումների եղանակ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը նվազել է 21.5%-ով Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Վրաերթ Գեղարքունիքում, վարորդն օգնել է երեխային տեղափոխել ԲԿ․ Shamshyan Ինչպես մարդիկ որոշեցին կերակուր պատրաստել հենց կենդանու կաշվի մեջ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հուլիսի). Սկսվել են տավուշյան բախումները. «Փաստ»Վրաստանում 15-ամյա ադրբեջանցուն դшնակահարել են մայրենի լեզվով խոսելու համար