Ինչու են կատուները ի ծնե նման Հիտլերին
ԼԱՅՖ1in.am-ը գրում է.
Բաթի և Էդինբուրգի համալսարանների գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ կատուներ ունենում խայտաբղետ գունավորում և քթի տակ ուղղանկյուն նշան՝ նման Ադոլֆ Հիտլերի բեղերին: Կատարված հետազոտությունների արդյունքները նրանք հրապարակել են Nature Communications պարբերականում:
Համաձայն հետազոտության՝ պատճառը kit գենի մուտացիան է, որը կրճատում է պիգմենտային բջիջների բազմացման արագությունը: Արդյունքում կենդանիների մազածածկույթի մի մասը մնում է սպիտակ, քանի որ բջիջները չեն բավարարում հավասար գունավորում ստեղծելու համար:
Գիտնականները համարում են, որ նրանց աշխատանքի արդյունքները կօգնեն այնպիսի հիվանդությունների հետազոտմանը, ինչպիսին է սրտի բնածին արատը և այլն, որոնք կապված են պտղի ներարգանդային զարգացման փուլում բջիջների շարժման հետ:
1
Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա․ ընտանիքը հանրության օգնության կարիքն ո...
2
Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»
3
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Հինգերորդ դասարանի աշակերտը դպրոցում կրակել է համադասարանցու ճակատին



