Արթուր Աբրահամը պատրաստվում է մնալ ռինգում մինչև 37 տարեկանը
ՍՊՈՐՏWBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը երկարացրել է պայմանագիրը Sauerland պրոմոուտերական ընկերության հետ: Արմենպրեսի հաղորդմամբ, գերմանական Bild պարբերական գրում է, որ նոր պայմանագիրը ստորագրվել է մինչև 2017 թվականը:
Ըստ նոր պայմանագրի՝ Աբրահամը բռնցքամարտիկի իր կարիան կարող է ավարտել արդեն 37 տարեկանում: «Ես սիրում եմ բոքսը և սիրում եմ դժվարությունները, որոնց միջոցով անցնում եմ»,-ասել է բռնցքամարտիկը:
Արթուր Աբրահամը նախապատրաստվում է չեմպիոնի հավակնորդ, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտին, որը կկայանա հուլիսի 18-ին Գերմանիայի Հալե քաղաքում:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



