Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչ կկատարվի, եթե Էրդողանը նախքան ընտրությունները մեռնի

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նախընտրական քարոզարշավի եռուն շրջանում գտնվող Թուրքիայում նախագահ Թայիփ Էրդողանի ինքնազգացողությունն անսպասելիորեն վատացել է, եւ նա ստիպված է եղել ընդհատել տեղական լրատվամիջոցների կողմից կազմակերպված հարցազրույցը, իսկ հետո արդեն անդրադառնալով իր առողջական վիճակին` միջադեպի առնչությամբ ներողություն է խնդրել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թուրքիայի գործող նախագահը չեղարկում է նախընտրական հանրահավաքները՝ բժիշկների խորհրդով։ Ու թեեւ պաշտոնական շրջանակները փորձում են համոզել, որ տեղի ունեցածը կապված է սոսկ նախագահի խիտ գրաֆիկի հետ, սակայն հասկանալի է, որ Էրդողանի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ։ Արեւմտյան մամուլում բավական վաղուց են սկսել շրջանառվել տեղեկություններ, որ Էրդողանն ունի առողջական խնդիրներ, ընդ որում՝ լուրջ խնդիրներ։ Դա նաեւ թուրքական հասարակության ներսում էլ ժամանակ առ ժամանակ քննարկվում է։ Բայց առավել բուռն քննարկվում է հայկական միջավայրում, մանավանդ երեկվա միջադեպից հետո էյֆորիկ տրամադրություններ են տիրում համացանցում, թե «Էրդողանը մահացել է»:

Այս ամենի հետ կապված՝ հարց է առաջանում․ ի՞նչ կլինի, եթե Էրդողանը մինչեւ մայիսի 14-ի ընտրությունները մեռնի։ Սա հարց է, որի պատասխանն իմանալը բավականին կարեւոր է։ Եթե Էրդողանը նախքան ընտրությունները մեռնի, ապա, զուտ պրոցեդուրային առումով, ընտրությունները կարող են ինչ-որ ժամանակով հետաձգվել, մինչեւ հուղարկավորությունը կատարվի եւ այլն։ Դրանից հետո, բնականաբար, նրա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կփորձի Էրդողանին փոխարինող գտնել` ընտրություններին մասնակցելու համար։ Դա կարող է լինել, օրինակ, գործող պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Ի դեպ, արեւմտյան մամուլում նրա անունը մի քանի անգամ շրջանառվել է որպես Էրդողանի ապագա հնարավոր իրավահաջորդ։

Ընտրությունները տեղի կունենան, բայց խիստ կասկածելի է, որ այդ իրավիճակում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հաղթի։ Հաղթանակը, ամենայն հավանականությամբ, կանցնի ընդդիմությանը։ Իշխանության կգան թերեւս քեմալականները՝ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորությամբ, որոնք ավելի արեւմտամետ կեցվածք ունեն։ Սա կարող է ենթադրել մի քանի բան․ Արեւմուտքի ազդեցությունը Թուրքիայի վրա նորից կուժեղանա, Ադրբեջանի մասով Անկարայի վարած էրդողանյան քաղաքականությունը որոշակի սրբագրումների կենթարկվի։ Բաքուն հնարավոր է, որ այլեւս այն նույն ծավալով չապավինի Անկարային, որն առկա է այսօր։ Դա կարող է լինել նաեւ Արեւմուտքի ճնշմամբ։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում էլ կարող են նույն Արեւմուտքի ճնշման ներքո որոշակի դրական տեղաշարժեր լինել։ Բուն Թուրքիայում երկիրը նորից կանցնի արեւմտամետ-սեկուլյար ուղեծիր, եւ կրոնաազգայնական տրամադրությունները նորից կմղվեն լուսանցք։

Հետաքրքիր կլինի ռուս-թուրքական հարաբերությունների բնույթն այդ ժամանակ։ Դրանք որոշակիորեն կարող են սրբագրվել, սակայն շրջադարձային լուրջ փոփոխություններ այս առումով չեն լինի։ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կվերանայի իր արտաքին քաղաքականությունը, կփակի էրդողանյան արտաքին քաղաքականության էջը եւ կկենտրոնանա իր ներքին խնդիրների լուծման եւ տնտեսության առողջացման վրա։
Սակայն, ամեն դեպքում, հայերիս կյանքում սա քիչ բան կփոխի, ուստի Էրդողանի ո՛չ մահով, ո՛չ վերընտրվելով պետք չէ ուրախանալ:

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am

Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին են Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Տղամարդը սպանել է իր սիրեցյալին և նրա մնացորդները թաքցրել սառնարանումՊուտինը մի շարք հանձնարարականներ է տվել Մալաթիայի թաղապետարանի մոտ բախվել են «Toyota» և «Mercedes». Shamshyan Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Հորմուզում երկու գերլցանավ պшյթել են ականների վրա․ ԻՀՊԿ «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ոսկու գինը նվազել է Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Հոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելու Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն Մանվելյան