Մթերքներ, որոնք դանդաղեցնում են մազերի աճը
ԼԱՅՖԵրկար, փայլուն ու առողջ մազեր ցանկանում են ունենալ բոլորը: Որպեսզի մազերն արագ երկարեն, մենք դրանք խնամում ենք, տարբեր նյութերով օծում, դիմակներ դնում, սակայն հաճախ մազերը դանդաղ են աճում ոչ թե դիմակների բացակայությունից, այլ այն մթերքներից, որոնք մենք օգտագործում ենք:
Քաղցրեղեն
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ շաքարը վնասակար է օրգանիզմի համար: Սակայն քչերը գիտեն, որ այն դանդաղեցնում է մազերի աճը: Եթե ցանկանում եք երկար մազեր ունենալ, նվազեցրեք քաղցրեղենի, շոկոլադի օգտագործումը:
Բանջարեղենային հյութեր
Բանջարեղենային հյութերը շատ օգտակար են, դրանք օրգանիզմը մաքորւմ են, հեռացնում տոքսինները, սակայն դրանք բացասաբար են անդրադառնում մազերի աճի վրա:
Օսլա պարունակող մթերք
Օսլա պարունակող մթերքը նույնպես ազդում է մազերի աճի դանդաղեցման վրա` սպիտակ հացը, մակարոնեղենը, եգիպտացորենը եւ այլն: А վիտամինով հարուստ մթերք А վիտամինը չափազանց կարեւոր է օրգանիզմի համար, սակայն դրանով հարուստ մթերքները շատ օգտագործելը եւս դանդաղեցնում է մազերի աճը, մասնավորապես` պոմիդորը, գազարը, կաղամբը եւ այլն:



