Հղիության ժամանակ հակադեպրեսանտներ ընդունելը կարող է կրկնապատկել պտղի՝ աուտիզմով հիվանդանալու ռիսկը
ԼԱՅՖՄոտ 145.000 հղիների հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ որոշակի հակադեպրեսանտներ ընդունելը կարող է աուտիզմով հիվանդ երեխա ունենալու ռիսկը կրկնապատկել:
Ազդեցությունը ավելի մեծ է եղել, երբ հղիները նմանատիպ դեղեր են ընդունել ուշ հղիության ժամանակ: Այդ ժամանակ արգանդում ձևավորվում է երեխայի ուղեղը:
SSRI-ները ամենատարածված հակադեպրեսանտներն են և ներառում են բրենդային անուններ, օրինակ՝ Prozac, Paxil, Zoloft: Գիտնականնեևը դեռ ամբողջությամբ չեն հասկանում, թե ինչն է աուտիզմի պատճառ դառնում, թեև և՛ գենետիկան, և՛ միջավայրն ունեն իրենց դերը:
Հետազոտողները նշել են, որ իրենց հայտնաբերածը շատ կարևոր է, քանի որ հղիների 10%-ը բուժվում է հակադեպրեսանտներով: Ռիսկ չկա առաջին եռամսյակում ու հղիությունից մեկ տարի առաջ: Այս դեղերը դեպրեսիայի, տրամադրության խանգարումների ժամանակ են օգտագործվում, և գիտնականները դեռ վստահ չեն՝ դեղե՞րն են աուտիզմի պատճառը, թե՞ տրամադրության խանգարումները:
Պետք է ավելի խորը ու մանրամասն ուսումնասիրություններ անել, որպեսզի ավելի լավ պատկերացումներ ունենան: Հղիները պետք է խորհրդակցեն իրենց բժիշկների հետ, բայց նաև նկատի ունենան, որ պարտադիր չէ, որ դեղորայքները վատ ազդեցություն ունենան:



