Ձվով և կիտրոնով պարզ դիմակներ դեմքին թարմություն հաղորդելու համար
ԼԱՅՖPast.am-ը ներկայացնում է 2 պարզ դիմակներ, որոնք Ձեր դեմքին թարմ և առողջ տեսք կհաղորդեն: Այս դիմակները շատ հեշտությամբ կարող եք պատրաստել տնային պայմաններում:
Ձվով դիմակ դեմքի համար:

Եթե ունեք չոր մաշկ, որը խոնավացման կարիք ունի, առանձնացրեք ձուն և հարեք դեղնուցը: Յուղոտ մաշկի համար պետք է օգտագործել սպիտակուցը, որին կարելի է ավելացնել մի քիչ կիտրոն կամ մեղր: Նորմալ մաշկի համար օգտագործեք ամբողջական ձուն: Դեմքին քսեք հարած ձուն, սպասեք 30 րոպե, ապա լվացեք: Դուք, անկասկած, կհավանեք ձեր թարմացած դեմքը:
Կիտրոնով դիմակ դեմքի համար:

Դիմակ, որը և՛ շերտազատում, և՛ խոնավացնում է դեմքը, կարող եք ստանալ միմյանց խառնելով 1 կիտրոնի հյութը և 1/4 բաժակ ձիթապտղի յուղը կամ նուշի յուղը:



