Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ինձ ապրելու ուժ է տալիս այն, որ հայրիկս կիսատ թողած գործ ունի, և ես այն պետք է ավարտին հասցնեմ». Փոխգնդապետ Արտակ Մարտիրոսյանն անմահացել է Հադրութում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Որպես հայր ու դուստր՝ մեր հարաբերությունները յուրահատուկ էին: Մեր զրույցների թեմաներն այնքան բազմազան էին, ընդ որում՝ շատ աղջիկներ անգամ իրենց մայրիկների հետ նման թեմաներից, հնարավոր է, չխոսեն, բայց մեր պարագայում ցանկացած հարցով կարող էի իր հետ կիսվել, լսում էր, պատասխանում բոլոր հարցերիս: Նրբանկատ մարդ էր, իր մեջ մի տեսակ ջենտլմենություն կար: Զինվորական էր, երկար տարիներ ամենատարբեր տեղերում էր ծառայել, բայց չեմ հիշում մի դեպք, երբ տատիկիս, մայրիկիս կամ իմ ու քրոջս հետ կոպիտ է խոսել»,-«Փաստի» հետ զրույցում այսպես է հայրիկին նկարագրում դուստրը՝ Գրետան: Չնայած նրան, որ հայրիկը տուն վերադառնալիս փորձում էր շատ չխոսել աշխատանքի մասին, բայց ընտանիքը չէր կարող անմասն մնալ զինվորական կյանքից:

Գրետան հիշում է՝ երբ փոքր էին, հայրիկն իրեն ու քրոջը տանում էր զորամաս. «Գեղեցիկ այգի էր սարքել, իր ձեռքով ծառեր տնկել»: Իսկ ինչպե՞ս Արտակ Մարտիրոսյանն ընտրեց զինվորականի մասնագիտությունը: «Հայրիկս 2003 թ.-ից ծառայել է ՀՀ ԶՈւ Խաղաղապահ գումարտակում: Երիտասարդ տարիքում, մինչև բանակ գնալը, ցանկացել է բժիշկ դառնալ, ընդունվել Բժշկական համալսարան, սակայն այդ շրջանում արդեն սկսվել էր Արցախյան պատերազմը: 1992-93 թթ. Բժշկական համալսարանում ծանոթանում է Հովսեփ Հովսեփյանի (Ժոզեֆ) հետ, նա Քարվաճառում է մարտնչել, և մեկնում Արցախ: Տատիկիս ասում է, որ պետք է բժշկի հետ Արտաշատ մեկնի՝ պրակտիկայի: Իրականում ուղևորվում է Քարվաճառ:

Այնտեղ, սակայն, երկար չի մնում, թեժ մարտեր էին ընթանում, պատերազմի ամենածանր օրերն էին: Ինչ-որ փոքր պատրվակով այնպես են անում, որ նա վերադառնա Երևան, ասում՝ կարևոր նամակ ենք տալիս, պետք է շուտ տեղ հասցնես: Ու այնպես է ստացվում, որ իր կյանքն այդ ժամանակ փրկում են: Իր վերադառնալուց հետո մարտերն ավելի են թեժանում: Վերադառնում է Երևան, բնականաբար, արդեն տատիկը և մյուսները չեն թողնում, որ կրկին մեկնի Արցախ: 1995-97 թթ. մեկնում է պարտադիր ժամկետային զինծառայության, ծառայել է Եղնիկներում: Ի սկզբանե իրեն նկատում են և ուղղորդում են դեպի «սպեցնազ», ինքն էլ է ցանկություն հայտնում Հետախուզական վաշտում ծառայելու: Բանակում ծառայությունն ավարտելուց հետո որոշում է, որ չի շարունակելու ուսումը Բժշկական համալսարանում»,-նշում է զրուցակիցս:

Հավելում եմ՝ կարծես թե սիրահարվում է զինվորական գործին, ինչը Գրետան ևս հաստատում է: Բայց ամեն ինչ այնպես է դասավորվում, որ մի քանի տարի չի ստացվում զինվորական գործով զբաղվել: Ընդունվում և ավարտում է գյուղինստիտուտը: Բայց զինվորական գործն այդպես էլ հանգիստ չի տալիս Արտակին և 2003 թ.-ից սկսում է իր ծառայությունը Խաղաղապահ զորքերում: «Խաղաղապահ գումարտակի հետախուզական վաշտի հիմնադիր-հրամանատարն է: Իր կյանքի ամենաբուռն շրջանը հենց Խաղաղապահ զորքերում է անցել: Եղել է խաղաղապահների առաջին խմբի մեջ, որը 2004 թ.-ին մեկնել է Կոսովո: Խաղաղապահ առաքելության կազմում եղել է նաև Իրաքում, Աֆղանստանում: Հետագայում ԱՄՆ-ում և Գերմանիայում հատուկ կուրսերի է մասնակցել իր հմտությունները կատարելագործելու նպատակով: 2016 թ.-ին իր տղաների՝ հետախուզական վաշտի հետ մասնակցել է Ապրիլ յան պատերազմին»:

Մինչև 2017 թ.-ը Արտակ Մարտիրոսյանը ծառայել է Խաղաղապահ զորքերում, այնուհետև 2018 թ.-ին աշխատանքի անցել ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությունում՝ մինչև 2020 թ.-ի հունիսը: Ապրիլ յան պատերազմի օրերին Մարտիրոսյանի ջոկատը կռվել է Թալիշում, այդ պատերազմի ժամանակ զոհեր չի ունեցել, միայն մեկ վիրավոր: «Տղաները դրա մասին միշտ ոգևորությամբ էին խոսում, անհավանական մի բան էր: Թալիշի մարտերի ժամանակ թշնամին ֆիքսել է պապային ու իրեն կնքել «Զուլու» մականունով: Տղաները պատմում են, որ երբ ռացիայով կապ էր տալիս ու ասում՝ «Զուլուն կապի մեջ է», թշնամին խառնվում էր իրար, մի տեսակ ահ ու սարսափ էր դարձել նրանց համար: 2020 թ.-ի պատերազմի ժամանակ էլ իրեն ևս ֆիքսել են, ինչպես ասում են, «մտապահել»: 2020 թ.-ի պատերազմական օրերից մի դրվագ զինվորներից մեկն է պատմել: Հադրութի մարտերի թեժ օրերին ինքն ու հայրիկս ուղղակի կանգնած են եղել, զրուցել: Մեկ էլ հայրիկս ասել է՝ հիմա խփելու են, ու կոնկրետ ուղղություն է մատնանշել: Եվ, իրոք, թշնամին հարվածել է: Զինվորը զարմացած հարցրել է՝ ո՞նց իմացար, որ խփելու են, հրամանատար: Պատասխանել է՝ մարտը չպետք է միայն տեսնես, այլ նաև պետք է լսես: Այդ տղան շատ տպավորված էր իր այդ խոսքերից»:

2020 թ.-ի հունիսից Մարտիրոսյանը ծառայում էր Ռազմական ոստիկանությունում: Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, կամավորագրվեց ու մեկնեց Արցախ: «Մեզ համար դա սովորական մի բան էր՝ գնում է, կռվում ու վերադառնում: Այլ տարբերակ չկար, այսպես էինք մտածում՝ բա որ պապան չգնա, էլ ո՞վ գնա: Երբ մեկնում էր Կոսովո կամ Իրաք, մայրիկն իրեն այնքան ամուր էր պահում, որ որևէ մեկս, այդ թվում՝ նաև հայրիկը, իրեն վատ չզգա: Հոկտեմբերի 3-ին արդեն Հադրութում էր: Օրեր շարունակ թեժ մարտեր են մղել: Ամեն օր առավոտյան զանգում էր կամ գրում, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Հոկտեմբերի 15-ին, ժամը 2-ի կողմերը զանգեց մայրիկիս: Մեզ համար դա տարօրինակ թվաց, քանի որ միշտ առավոտյան էր զանգում, հետաքրքրվում, թե ինչպես ենք ու վերջ: Բայց այդ ժամանակ ինքը հրաժեշտ էր տալիս: Այդ օրն է զոհվել: Իրեն «գտանք» դեկտեմբերի 22-ին, բայց էլի չէինք հավատում, որ զոհվել է, վստահ էինք, որ գալու է: Այդ երկու ամսվա ընթացքում իրեն ամենուր փնտրում էինք...»:

Գրետան ասում է՝ հայրիկը գաղափարի մարդ էր, հենց գաղափարի համար էլ մեկնեց Արցախ ու անմահացավ: «Երբ մարտի թեժ պահին հասկացել է, որ շրջափակման մեջ են, թուրքական, ոչ ադրբեջանական դիվերսանտներ են իրենց առջև, բոլորին նահանջի հրաման է տվել ու նռնակը պայթեցրել: Հիմա հաճախ են ասում՝ ինքը գնացել էր զոհվելու համար, բայց այդպես չէ: Աշխարհում չկա այնպիսի մարդ, որը չուզենա ապրել, տեսնել իր հայրենիքի ծաղկումը, բայց երբ մարդը հասկանում է, որ այլ ճար չունի, նման քայլի է դիմում»: Դստեր խոսքով, հայրիկը երբեք կարևորություն չի տվել մեդալներին ու պատվոգրերին: «Հիմա մեր տան մի անկյունում մեկտեղել ենք ամբողջը, շատերը նայում են ու զարմանում, որ այդքան մեդալներ ունի: Չափից դուրս համեստ մարդ էր, չնայած իր հզորությանն ու մեծությանը, երբեք ցույց չէր տալիս, որ այս մեդալը կամ այն պատվոգիրն է ստացել»:

Իսկ ի՞նչն է ուժ տալիս ապրել առանց հայրիկի ֆիզիկական ներկայության. «Հիմա ավելի դժվար է, քան սկզբում: Սկզբում էմոցիոնալ վիճակում ես՝ տանջվում ես, քեզ վատ զգում, լաց լինում: Բայց անցնում է 2-3 տարի, արցունքներդ չորանում են, զգում ես իր կարիքը, բայց դու այլևս արցունք էլ չունես, որ լաց լինես: Իսկ հետո, ուզած թե չուզած, ընկնում ես կյանքի ռիթմի մեջ ու ապրում: Այսօր ինձ ապրելու ուժ է տալիս այն, որ իմ պապան կիսատ թողած գործ ունի, և ես այդ գործը պետք է ավարտին հասցնեմ: Մտածում եմ, որ եթե պատերազմում հաղթեինք, գուցե ինչ-որ տեղ սիրտս հանգիստ լիներ: Բայց քանի դեռ գիտեմ այս իրավիճակն է, չեմ կարողանում, ասենք, ավելի երկար մնալ Եռաբլուրում, որովհետև ինձ մեղավոր եմ զգում, որ դեռ ավարտին չեմ հասցրել այն գործը, որի համար իմ հայրը զոհվել է»:

Հ. Գ. - Փոխգնդապետ Արտակ Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի