Աշխարհի ամենաթանկարժեք տները. լուսանկարներ
ԼԱՅՖPast.am-ը ներկայացնում է աշխարհի ամենաթանկարժեք տներից 2-ը, որոնք հիցնում են իրենց անկրկնելի շքեղությամբ:
Բուքինգեմյան պալատ- գտնվում է Լոնդոնում, արժեքը՝ 1.55 մլրդ դոլար: Տեխնիկապես այն տուն է, բայց վաճառքի ենթակա չէ: Թագուհու նստավայրը գնահատվել է 1.5 մլրդ դոլար: Տունը բաղկացած է 775 սենյակից, որոնց թվում՝ 19 պետական սենյակ, 52 ննջասենյակ, 188 անձնակազմի սենյակ, 92 գրասենյակ և 78 լողասենյակ:
Պատկանում է Բրիտանիայի միապետին (ներկայում թագուհի Էլիզաբեթ 2-րդին, ով թագավորում է 1952թ. փետրվարի 6-ից):

Անտիլիա- գտնվում է Հնդկաստանի Մումբայ քաղաքում, արժեքը՝ 1 մլրդ դոլար: Իրականում սա այնքան էլ տուն չէ: Այս 27 հարկանի կառույցը ունի 6 ստորգետնյա ավտոկայանման հարկ, 3 ուղղաթիռի հրապարակ, և միայն շենքը պահպանելու համար անհրաժեշտ է 600 հոգանոց անձնակազմ:
Պատկանում է Մուքեշ Ամբանիին, ով Հնդկաստանի ամենահարուստ մարդն է՝ 23.6 մլրդ արժողությամբ ունեցվածքով:




