Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանը՝ նաև էկոլոգիական հանցագործ երկիր. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ մարդու գործունեության արդյունքում շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական խնդիրները խորանում են, պետություններն ու միջազգային կազմակերպություններն ավելի մեծ ուշադրություն են դարձնում էկոլոգիական թեմաներին, փորձում գործունեության որոշակի չափանիշներ սահմանել։ Այս հարցն այլևս գլոբալ նշանակություն ունի, քանի որ մի շրջանում հասունացող էկոլոգիական աղետը կարող է իր հետևանքներն ունենալ մեկ այլ տարածքի վրա։ Բայց լիովին այլ խնդիր է, որ կան պետություններ, որոնք կոնկրետ էկոլոգիական հանցագործություններ են իրագործում։ Նման հանցագործությունները ընդունված է անվանել էկոցիդ: Այն իրենից ներկայացնում է հանրային վտանգավորություն, հսկայական վնաս է հասցնում շրջակա բնական միջավայրին և անհնար է դարձնում մարդու գոյությունը:

Օրինակ՝ Ադրբեջանը ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ՝ առատորեն ֆոսֆոր պարունակող զենքի կիրառմամբ, անտառների անխնա հրդեհմամբ, այնպես էլ պատերազմից հետո շարունակում է էկոցիդի իր քաղաքականությունը, որպեսզի արցախահայությունը ստիպված լինի հեռանալ Արցախից: Արցախի ԱԳՆ-ն դեռ պատերազմի օրերին արձանագրեց, որ ֆոսֆորային զենքի օգտագործումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում։ Անգամ տարբեր իրավապաշտպան կազմակերպություններն էին փաստերի հիման վրա ընդգծում, որ Ադրբեջանն Արցախում արգելված զենքեր է կիրառել։

Բայց Ադրբեջանի այս հանցագործությունները համապատասխան միջազգային արձագանքի չարժանացան, և կոնկրետ միջոցներ չձեռնարկվեցին։ Իսկ Հայաստանն էլ ինչ-որ մի պահից դադարեց դրա մասին խոսել։ Եվ քանի որ հայկական կողմը չօգտագործեց Ադրբեջանին միջազգային տարբեր հարթակներում պատասխանատվության կանչելու հնարավորությունը, ապա Ադրբեջանը սկսեց գործի դնել ու անցկացնել իր այն կեղծ թեզերը, թե Լաչինի միջանցքը հայերն օգտագործում են շրջակա միջավայրը վնասելու համար, այդ միջանցքով ականներ են անցկացնում և տեղադրում տարբեր վայրերում։ Ապա դրան ավելացավ այն մեղադրանքը, թե իբր Արցախում հանքերի շահագործումը մեծ վնաս է հասցնում Ադրբեջանի էկոլոգիային ու աղտոտում է շրջակա միջավայրը։ Ու այս ամենը կատարվում էր այն պարագայում, երբ Ադրբեջանն է ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև հենց իր տարածքում շատ լուրջ էկոլոգիական խնդիրներ ստեղծել։

Նավթարդյունաբերության արդյունքում աղտոտվում են ջրային ռեսուրսները, Կասպից ծովի ափամերձ ավազանը ապականվում է նավթային ածխաջրածիններով ու ծանր մետաղներով, իսկ նավթավերամշակման գործարանները թունավոր գազերով են լցնում մթնոլորտը։ Ու բռնապետական Ադրբեջանում ոչ ոք համարձակություն չի ցուցաբերում ձայն հանել այս էկոլոգիական խնդիրների կապակցությամբ, բայց հանկարծ հայտնվեցին պսևդոէկոակտիվիստներ, որոնք իբր բնապահպանական խնդիրներ են առաջ քաշում և պահանջում են, որ Արցախի հանքերը չշահագործվեն։ Այս աստառի ներքո էլ նրանց կողմից փակվեց Լաչինի միջանցքն, ու Արցախը հայտնվեց շրջափակման մեջ։ Սակայն երբ Ադրբեջանը անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում, այդ «բնապահպանները», իսկ իրականում Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ու գործակալները սուսուփուս հեռացան։ Այստեղ են ասել՝ «սելի փոխարեն սելվորն է ճռռում»: Լաչինի միջանցքի փակմանը զուգահեռ Ադրբեջանի էկոլոգիական հանցագործությունները կամ էկոլոգիական տեռորի գործողությունները շարունակվեցին ողջ թափով։

Նրանք ցուրտ եղանակին հատուկ խաթարում էին դեպի Արցախ գնացող էլեկտրաէներգիան ու խափանում գազամատակարարումը՝ քաջ գիտակցելով, որ ցրտի պայմաններում, այլ ելք չունենալով, արցախցիները ստիպված են լինելու ծառերը կտրել ու փայտով տաքանալ։ Մյուս կողմից էլ՝ քանի որ Ադրբեջանը խափանում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ապա էներգետիկ նվազագույն կարիքների բավարարման համար նման պայմաններում Արցախի Հանրապետությունը ստիպված է լինում կիրառել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ներքին ենթակառուցվածքը, որի հզորության շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանին: Այդ պատճառով այսօր լուրջ բնապահպանական խնդիրների առաջ է կանգնած Արցախի միակ խոշոր ջրամբարը՝ իր ու շրջակա միջավայրի կենսաբազմազանությամբ:

Այս հանգամանքը նաև ազդել է գյուղատնտեսության ու ջրի պաշարների վրա։ Ժամանակի ընթացքում ջրամբարի ջրի մակարդակը ավելի է նվազում՝ մոտենալով կրիտիկական կետին։ Սպասվում է, որ իրավիճակը հատկապես աղետալի կլինի ամռան ամիսներին, երբ մի կողմից՝ մեծանում է ջրի պահանջարկը, մյուս կողմից՝ ավելի շատ ջուր է գոլորշիանում։ Պարզ է՝ Ադրբեջանը այսպիսի հանցագործ քայլերի միջոցով փորձում է էկոլոգիական աղետ առաջացնել, ապա հետո դրանում մեղադրել Արցախին։ Ու բոլորովին պատահական չէ, որ պարբերաբար նաև տեղեկություններ են շրջանառվում, որ Ադրբեջանը կարող է փոխել Թարթառ գետի հունը, որի արդյունքում Սարսանգի ջրամբարն ընդհանրապես կջրազրկվի։

Էկոլոգիական այս կարևոր նշանակություն ունեցող խնդիրները փոխանակ դարձնեն միջազգային քննարկման առարկա, բնապահպանական կազմակերպությունների ուշադրությունը դրանց վրա հրավիրեն, տարածեն տարբեր միջազգային լրատվամիջոցներով, հարցազրույցներ տան, գործի դնեն խորհրդարանական դիվանագիտությունը և դիվանագիտական այլ խողովակներ, ՀՀ իշխանությունները օրուգիշեր խոսում են միայն հաշտության ու խաղաղության պայմանագրի կնքման մասին՝ իբրև միակ փրկություն։ Բայց հարցն այն է, թե արդյո՞ք դրանից հետո Ադրբեջանն իր սև գործը չի շարունակելու։ Իհարկե, շարունակելու է: Ի վերջո, գործ ունենք հանցագործ պետության ու հանցագործ իշխանական կլանի հետ՝ բոլոր ասպեկտներով...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան