Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ի՞նչ նպատակով է ստորագրվել «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիրը. մանրամասներ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսի 24-ին «Համախմբում» շարժման, Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության, ՀՅԴ Արցախի կառույցի և Արցախի ժողովրդավարական կուսակցության միջև Երևանում և Ստեփանակերտում «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիր է ստորագրվել։ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Փաստին» հայտնել է, որ հուշագրի հիմքում Արցախի խնդիրը, արցախահայության ինքնորոշման հարցը միջազգային հարթակներում առաջ տանելն է։ «Հայաստանում պետք է ունենանք այնպիսի իշխանություններ, որոնք հայկական շահերով պետք է շարժվեն. հանուն հայրենիքի պայքարելու ենք այն ամենի դեմ, ինչը հակասում է այս թեզերին»,-ասաց նա։

Հուշագրի ստորագրումը, Գալստյանի խոսքով, բխում է ՀՀ իշխանությունների քայլերից, որոնք նաև Արցախն ու Հայաստանը միմյանցից մասնատելու խնդիր ունեն։ «Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կյանքի կոչվող չարաբաստիկ ծրագրի խնդիրներից մեկը ԱրցախՀայաստան մասնատումն է։ Այդ ծրագիրը կարելի է վիժեցնել միայն մի ճանապարհով՝ միասնական համագործակցություն, համախմբումներ՝ հանուն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների։ Միասնականության գաղափարի կողմնակից ուժերը՝ լինի կուսակցություն, շարժում, պետք է իրար հետ գործեն թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Նման հուշագրերով փորձում ենք հանրությանը ցույց տալ, որ Հայաստան ասելով՝ չենք հասկանում Նիկոլ Փաշինյանին ու իր խունտային, Արցախ ասելով՝ օրվա իշխանություններին։

Պետք է կարողանանք առավելագույնս համագործակցել, դրանով իսկ համախմբվել և դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակից։ Ազգային շահով առաջնորդվող քաղաքացիները, գործիչները, հեղինակություն վայելող անձինք բոլոր հնարավոր շերտերով պետք է փորձեն համագործակցել»,-ասաց նա՝ շեշտելով, որ պետք է օրվա իշխանություններին ցույց տալ, որ միասնական ենք։ Խոսելով հուշագրից բխող գործողությունների պլանից՝ նա նշեց, որ Արցախում ու Հայաստանում բոլոր հարցերում պետք է համահունչ, մեկը մյուսին ոչ թե հակառակ, այլ լրացնող քայլեր արվեն։

«Եթե Արցախում մենք ինչոր քայլեր ենք նախաձեռնում, ապա դրանք պետք է տեղափոխվեն Հայաստան, եթե Հայաստանում են քայլեր նախաձեռնվում, պետք է տեղափոխվեն Արցախ։ Եթե պետական մակարդակով փորձում են չեզոքացնել կապերը, հասարակական մակարդակով հակառակը պետք է անենք, որն իրենց այդ պառակտիչ գործողությունները վերջնանպատակին չհասնեն։ Պետք է վիժեցնել ժողովրդին կիսելու իրենց ծրագիրը. մեր փրկությունը դա է լինելու»,-ասաց Գալստյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Մալաթիայի թաղապետարանի մոտ բախվել են «Toyota» և «Mercedes». Shamshyan Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Հորմուզում երկու գերլցանավ պшյթել են ականների վրա․ ԻՀՊԿ «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ոսկու գինը նվազել է Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Հոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելու Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո