Մահացել է մինի կիսաշրջազգեստն ստեղծողներից մեկը
ԼԱՅՖՄոդելյեր, մինի մինի կիսաշրջազգեստն ստեղծողներից մեկը՝ Անդրե Կուրեժը, նախօրեին մահացել է Փարիզում, հայտնում է The New York Times-ը:
Դիզայները մահացել է կյանքի 92-րդ տարում: Կյանքի վերջին տարիներին նա տառապում էր Պարկինսոնի հիվանդությունից:
Կուրեժը հայտնի դարձավ 1960-ականներին: Նա ստեղծեց ֆուտուրիստական դիզայնի հագուստ սինթետիկ նյութերից: Նրան համարում են մինի կիսաշրջազգեստն ստեղծողներից մեկը բրիտանուհի Մերի Քուոնթի հետ:
1961 թվականին Կուրեժը հիմնեց իր Courrеges նորաձևության տունը: 1964-ին նրան ճանաչում բերեց Space Age հավաքածուն, որը ներառում էր մինի փեշեր, «գոու-գոու» ճտքավոր կոշիկներ:



