Շատ կցանկանայի, որ կանայք փոխեն իրենց վերաբերմունքը ուտել-խմելու ցուցադրական կողմի հանդեպ. Արաքսյա Մելիքյան
ԼԱՅՖԴերասան Անդրանիկ Զաքարյանի կինը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ այս Ամանորը իր ընտանիքի համար յուրօրինակ է եղել. «Մեզ համար այս Ամանորը յուրահատուկ էր իր խաղաղությամբ ու հարմոնիայով: Ամեն բան հասցրել էինք ու կեսգիշերից դեռ երեք ժամ առաջ սկսել էինք ուրախ, տոնական և գեղեցիկ ընտանեկան հավաքույթը: Մեր տանը Նոր տարին մի փոքր շուտ սկսվեց, փորձեցինք գեղեցիկ և ուրախ տրամադրությամբ ճանապարհել 2015-ը ու բաց սրտերով դիմավորել 2016 թվականը»:
Նոր տարվա գիշերն էլ ավելի հեքիաթային դարձնելու համար դերասանների ընտանիքում այցելել է Ձմեռ պապը. «Կեսգիշերին մեզ հյուր եկավ Ձմեռ պապը՝ իր անակնկալներով ու նվերներով, ինչից երեխաներս շատ ավելի ոգևորվեցին ու հեքիաթային տրամադրությամբ շարունակեցին տոնը: Բացի այդ, ես ու ամուսինս՝ Անդրանիկ Զաքարյանը, ամեն տարի մեր երեխաներին տանում ենք թատրոններ՝ դիտելու ամանորյա ներկայացումները: Կարծում եմ՝ ամանորյա հեքիաթը էլ ավելի լիարժեք դարձրեց առատ ձյունը՝ ընտանիքով շատ ենք սիրում կախարդական ձյան մեջ խաղալ, ձնեմարդ պատրաստել և սահնակով սահել»,- նշեց Արաքսյան:
Շարունակությունն՝ այստեղ



