Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ուղիղ երկխոսության» համար միջազգային մանդատ ու երաշխիքներ են պահանջվում․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը, Alphanews.amին տված հարցազրույցում անդրադառնալով Ստեփանակերտի ու Բաքվի միջև «ուղիղ երկխոսության» հավանականությանը, մասնավորապես նշել է. «Երկխոսությունը կլինի միայն ՄԱԿ-ի միջազգային մանդատ ստանալու դեպքում, որովհետև այլ ձևաչափ չի կարող վստահություն ներշնչել և հուսալի երաշխիքներ տալ»: Այս՝ «ուղիղ երկխոսության» հարցը, ինչպես հայտնի է, առաջ է եկել մի շարք հանգամանքների ազդեցության պայմաններում, որոնցից հիմնականն այն է, որ նախ՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը Արցախը ճանաչել են ադրբեջանական տարածք, իսկ Արցախի հայության անվտանգության համար պատասխանատվությունն ու պարտավորությունը գցել են իրենց վրայից:

Ավելին, Արցախը պաշտոնապես ուրանալուց հետո Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Արցախի հայության հարցերով հիմա թող զբաղվեն «միջազգային հանրությունը», Ռուսաստանը, իսկ Արցախի իշխանություններն էլ թող ուղիղ երկխոսություն սկսեն Ալիևի հետ: Իսկ Ալիևն էլ, Նիկոլ Փաշինյանի այդ մոտեցումներից է՛լ ավելի ոգևորված, հայտարարում է, որ ոչ մի Արցախ էլ չկա, իսկ այդ «տնտեսական շրջանում» բնակվող հայերն էլ, եթե ուզում են, թող ադրբեջանական անձնագրեր ստանան, եթե չեն ուզում, թող կորչեն-գնան, ոչ մի «երկխոսություն» էլ չի կարող լինել, իսկ եթե շատ համը հանեն, ապա՝ մի հատ բանակային կորպուսի կեսի մակարդակով կմտնեն ու «հատուկ գործողություն» կանեն, այսինքն՝ 100-120 հազար հայությանը կկոտորեն, կպրծնի-կգնա: Ըստ որում, կարելի է չկասկածել, որ թե՛, այսպես կոչված, ՀՀ իշխանությունը, թե՛ որևէ այլ երկրի իշխանություն, թե՛ «միջազգային հանրությունը» բացարձակապես թքած կունենան, եթե վաղը - մյուս օրը, ադրբեջանական զորքը սկսի Արցախի հայաթափումը:

Առայժմ Ալիևն ու նրա հանցագործ իշխանությունը Հայաստանի իշխանության բացարձակ անգործության պայմաններում շարունակում է Արցախի տոտալ շրջափակումը, ավելի ճիշտ՝ պաշարումը: Նույն լրատվամիջոցին տված հարցազրույցում Արցախի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը նաև փաստեց, որ իր ներքին ռեսուրսների հաշվին Արցախը դիմադրում է, բայց այդ ռեսուրսներն էլ անսպառ չեն, ու արդեն իսկ էապես զգացվում են Արցախի՝ արդեն կես տարուց ավելի տևող շրջափակման հետևանքները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ըմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ