Մենք իրավունք չունենք մեզ թույլ տալու անգրագետ և անպատասխանատու լինելու ճոխություն. Քրիստինե Հովհաննիսյան
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Tert.am life-ը զրուցել է երգչուհի Քրիստինե Հովհաննիսյանի հետ:
-Քրիստինե, ի՞նչ կարծիք ունեք ներկա հայ երգարվեստի ու հանրությանը մատուցվող նոր երգերի մասին:
-Բացառությամբ մի քանի պրոյեկտների ու երգիչների ստեղծագործությունների, գնահատելու ոչինչ չունենք: Երգի Պետական Թատրոնի ու նրա հիմնական կազմի ստեղծագործություններից հետո գրեթե չկա որակյալ ոչ մի երգ, որն ունենա դեմք, ոճ, որակ:
-Արդյո՞ք երաժշտական կրթություն ունենալը կարևոր է երգեր գրելու և կատարելու համար:
-Միանշանակ կարևոր է: Չկա կրթություն, չկա ոչինչ: Բացի այդ կրթության ներկա որակն է նաև պատճառն այս տխուր պատկերի, որը տեսնում ենք երաժշտության բնագավառում և ոչ միայն: Ցավոք ունենք նաև իրավիճակ, որ այն քիչ արտիստները, որոնք բարձր որակի արժեք են ստեղծում, կամ ունեն դրա պոտենցիալը՝ չգնահատվելով մեկնում են արտեկիր:
-Որքանո՞վ է կարևոր ուշադրություն դարձնել հենց հայկական երաժշտության մատուցման խթանման ու հայկական երաժշտական ինքնությունն ընդգծող էլեմենտների մասսայականացման վրա:
-Հարցը շատ լայն մեկնաբանության կարիք ունի: Օրինակ, հասկանալ է պետք՝ որն է հայկական ոճը: Եվ հետո, պետք չի սահմանափակվել միայն հայկականությամբ, բնավ, եթե դա՝ նորաձև չէ: Այստեղ հարցը ոճն էլ չի, հարցը յուրաքանչյուր ոճի , բնագավառի մեջ գրագետ և կիրթ լինելն է: Ես ջազզ եմ երգում, ինչն, ինձ համար անձամբ 7 տարի առաջ խորթ էր և օտար: Նաև չեմ պարտադրում բոլորին ջազզ լսել ու սիրել: Բայց ինչո՞ւ այնպես ստացվեց, որ հարևաններից վերցվեց իրենց ազգային մուղամը, սիրվեց ու դարձավ եկամտաբեր: Իսկ ազգայինը չկորցնելու համար, նախ սիրել է պետք մեր երկիրը, սիրել ու չամաչել: Սերն է ամեն ինչի հիմքում ընկած, սերն ու դրա պակասը: Երաժշտության մեջ կարելի է ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ մոդեռնացնել, վերականգնել ազգային շատ գեղեցիկ գործեր ու ապրեցնել դրանք: Ի դեպ, այսօրվա շատ, թե քիչ լսվող ու որակյալ գործերը հենց այդպիսիններն են: