Երևան, 11.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հորոսկոպի որ նշաններն են լավագույն սիրեկաններ դառնում

ԼԱՅՖ

 

Blognews.am-ը գրում է.

Ովքե՞ր են ամենախիզախ, հնարամիտ ու կրքոտ սիրեկանները։ Կփորձենք ներկայացնել Ձեզ հորոսկոպի ամենակրքոտ սիրեկաններ տվող նշանների շարքը։

Խոյ

Անկասկած, այս նշանի ներկայացուցիչ տղամարդիկ ամենակրքոտներից են զոդիակում։ Նրանք սիրային խաղերի գիտակ են, ու աստղաբանները հենց նրանց են տալիս առաջին տեղն անկողնային հարցերում։ Նրանց առաջնայնությունը վիճարկել կարող են, թերևս, միայն Կարիճները: Ուժեղ ու մագնիսական ձգողականություն ունեցող անհատականություններ լինելով, ովքեր սիրում են սեքսն իրենց վերահսկողության տակ վերցնել, նրանք ամեն անգամ պարզապես այրվում են կրքից։ Նրանք շատ են սիրում համբուրվել, իսկ ինտիմ մերձեցման պահին հաճախ դրսևորում են անհամբերություն ու էգոիզմ։ Նրանց կողքին պետք է լինի այնպիսի զուգընկերուհի, ով նման է Խոյերին իր խառնվածքով, հակառակ դեպքում Խոյը կսկսի որոնել «սիրո հուրն» ուրիշների հետ։ Խոյերի տիպիկ առանձնահատկություններից է այն, որ նրանց համար գոյություն չունեն տաբուներ անկողնում, ու նրանք սպոնտան սեքսի պատրաստ են նույնիսկ ամենաանսպասելի վայրերում։

Ցուլ

Հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչներին հատուկ է հսկայական սեքսուալ ախորժակ, իսկ նրանց ձայնը, որպես կանոն, շատ հուզիչ է։ Սեքսի առումով Ցլերը «գուրմաններ» են, ովքեր հաճախ երկարաձգում են հաճույքն անկողնում ու ցանկանում են զգալ սիրո համի բոլոր երանգները։ Նրանք արագ սեքսի կողմնակիցներ չեն, և ինտիմ մտերմության համար նրանց շատ ժամանակ է պետք։ Դա գալիս է նրանց բնավորության երկու բնութագրող կողմերից՝ ալարկոտությունից ու դիմացկունությունից։ Տղամարդ Ցուլը թույլ կտա վերահսկողություն սահմանել պրոցեսի վրա, բայց տեմպը թելադրողը նա կլինի։ Լավ լուր. Ցլերն ամենավստահելի սիրեկաններն են, ովքեր մշտապես ձեռքի տակ ունեն կոտրացեպցիայի միջոցներ։

Երկվորյակներ

Եթե Դուք սիրում եք ինտելիգենտ ու մտածված սեքս, ապա անպայման ընտրեք Երկվորյակ սիրեկանի։ Սակայն, որպեսզի հասնեք նրա համակրանքին, Դուք պետք է հնարամիտ ու սրամիտ լինեք։ Երկվորյակները ֆլիրտի վարպետներ են ու ցանկացած զուգընկերուհու կարող են գրգռել մեկ հպումով։ Երկվորյակներն ամենաստեղծարար սիրեկաններից են, ու նրանց հետ երբեք չես ձանձրանա։ Համոզվեք, որ Երկվորյակը ևս չի ձանձրանում Ձեզ հետ. նրանք մշտապես հուզվելու կարիք ունեն։ Միևնույն ժամանակ նրանք սպոնտան ու հետաքրքրասեր անհատականություններ են, ովքեր կարող են հրավիրել Ձեզ սթրիփ ակումբ, որպեսզի հետո Դուք կրկնեք նույնը ննջարանում։ Նրանց թերություններից է շատախոսությունը։ Պատրաստ եղեք նրան, որ իր սեքսուալ արկածների մասին նա կարող է ամենայն մանրամասնությամբ պատմել իր ծանոթներին։

Խեցգետին

Խեցգետիններն ամենաբարդ ու ամենաէմոցիոնալ նշանն են։ Անկողնում նրանց հետ անչափ նուրբ պետք է լինեք, ինչպես նաև փխրուն ու մի քիչ ամաչկոտ։ Նրանք տանել չեն կարողանում վուլգարությունն ու չափազանց շատ համարձակությունը։ Պետք չէ ցուցադրել նրանց Ձեր փորձառությունն ու հմտությունը։ Իր զուգընկերուհիների հետ Խեցգետինը խորը կապ է հաստատում ու ամբողջ ուժով փորձում է հաճելի բաներ անել։ Նրանք ցանկանում են մաքսիմալ մոտ լինել Ձեզ՝ ինչպես ֆիզիկապես, այնպես է Էմոցիոնալ առումով ու միայն այդ դեպքում են նրանք մաքսիմալ ազատ պահում իրենց։ Խեցգետինները զգացմունքային նախերգանքի ու սեքս-խաղալիքների սիրահարներ են, որոնք նրանց արագ էքստազի են հասցնում։ Նրանք երբեք չեն փախչում գիշերով, այլ մնում են անկողնում մինչև առավոտ։ Նրանք հոգատար պահապաններ են, բայց եթե ինչ-որ մեկը կոտրի նրանց վստահությունը, ապա նրանք կանգ չեն առնի ոչնչի առջև, որպեսզի լուծեն իրենց վրեժը։

Առյուծ

Եվս մեկ հավակնորդ սեքսուալ լիդերի կոչմանն արժանանալու համար։ Հորոսկոպի նշանների մեծամասնության համար Առյուծները լավագույն սիրեկաններն են։ Պատահական չէ, որ համաշխարհային տղամարդ պոռնոաստղերի զգալի մասը հենց այս նշանի ներկայացուցիչներ են։ Նրանք հստակ գիտեն, թե ինչպես անեն դա գեղեցիկ։ Այս պնդման հետ կապված է ևս մեկ հետաքրքրիր առանձնահատկություն. լինելով իշխող տեսակ՝ Առյուծները պարզապես պաշտում են զմայլվել իրենցով՝ հայելու մեջ նայելով, այդ թվում նաև՝ սեքսի ժամանակ։ Նրանք հաճախ դեմ չեն լինի նկարահանել կատարվողը տեսախցիկով։ Առյուծը մշտապես այրվում է հրեղեն կրքով ու սիրում է շռայլ սեքս։ Նրանք սիրում են դրաման ու էքսցենտրիկությունը։ Անգամ անկողնում նրանք անչափ գնահատում են հաճոյախոսություններն ու պահանջում են հատուկ ուշադրություն իրենց անձի նկատմամբ։ Անասելի մաքրասեր են ու մշտապես զբաղվում են իրենց անձնական հիգիենայով։ Սիրում են խաղալ զուգընկերուհու մազերի հետ։

Կույս

Կույսերն իսկական ռոմանտիկներ են իրենց էությամբ, ովքեր բավարարվածություն են փնտրում անգամ մանր դետալներում։ Մոմերի լույսի ներքո ընթրիքը, փափուկ հպումները, անսպասելի անակնկալները... այս ամենը կօգնեն Ձեզ գրավել Կույսին ու անկողին մտնել նրա հետ։ Լինելով պերֆեկցիոնիստներ կյանքում՝ նրանք սիրում են իրենց հատուկ զգալ նաև անկողնում։ Կույսն այն նշաններից է, ում համար սիրային խաղերի պարտադիր մաս է դանդաղ նախերգանքը։ Դրանք օգնում են վառել նրանց ներսի կրակը։ Խոսեք նրա հետ Ձեր ցանկությունների մասին, նայեք նրա աչքերի մեջ, համբուրեք, գուրգուրեք.... 

Կույսերի սեքսուալ կյանքի վրա հաճախ մեծ ազդեցություն են ունենում արտաքին հանգամանքները։ Եթե նա անսպասելիորեն պաղել է Ձեր հանդեպ, ապա հնարավոր է, որ նա ինչ-որ խնդիրներ ունի աշխատավայրում, որը կապ չունի Ձեզ հետ։ Հետաքրքիր մի պարզաբանում. այս նշանի ներկայացուցիչները սեքսի մասին սովորում են գրքերից, իսկ հետո փորձարկում են իրենց գիտելիքները գործնականում։

Կշեռք

Երբ Ձեր նշանը կառավարում է Վեներա մոլորակը, ապա ցանկացած սիրային կապ ունի առաջնային նշանակություն։ Պատահական կամ անցողիկ սիրավեպեր Կշեռքների կյանքում պարզապես չեն լինում, որովհետև նրանց անհրաժեշտ է զգալ սիրված ու ցանկալի։ Նրանք շատ ուշադիր են, հանգիստ, բարի ու հոգատար իրենց զուգընկերուհու հետ։ Նրանք լի են սենտիմենտալ ռոմանտիկ գաղափարներով։ Համբերություն դրսևորեք ու փորձեք նրա հետ միասին կյանքի կոչել նրա ֆանտազիաները։ Կշեռքները սիրում են բնական ֆլիրտն ու անկողնային ուրախ էքսպերիմենտները։ Սեքսում նրանք իսկական դիվանագետներ են, ու զուգընկերուհու հետ հաճույքով կիսվելն ու նրան առավելագույնս բավարարելու համար ամեն ինչ անելը նրանց համար բնականոն բան է։

Կարիճ

Առանց չափազանցության սա ամենասեքսուալ նշանն է հորոսկոպում։ Ունեն անբացատրելի ձգողականություն ու կենդանական գրավչություն։ Միևնույն ժամանակ նման հրաշքի անկողին քարշ տալը բավականին դժվար բան է։ Նրանք սովոր են մանիպուլացնել մարդկանց ու ինքնուրույն որոշումներ կայացնել, այդ թվում նաև՝ ուրիշին գայթակղելու հարցում։ Շատ քմահաճ են, սիրում են արկածախնդիր հարաբերություններ, պատրաստ են անկողնում փորձել ամեն նոր բան, պաշտում են ինտիմ հարաբերություններն անսովոր ու նույնիսկ էկզոտիկ վայրերում։ Նրանց առավելություններից է հզորագույն սեքսուալ նախազգացությունը. նրանք անսխալ գուշակում են, թե ինչ է պետք զուգընկերուհուն, գիտեն, թե ինչպես զգան նրա մարմինն ու գիտեն բոլոր էրոգեն կետերը։ Այսքանով հանդերձ՝ խիստ հազվադեպ են խոսում սեփական սեքսուալ նախասիրությունների մասին։ Պատրաստ եղեք, որ Կարիճն անքան անհագ է լինելու, որ կարողանալու է կարճ ժամանակում ուժասպառ անել Ձեզ, ու շատերը Կարիճի հետ սեքսից հետո միանգամից ընկղմվում են խորը քնի մեջ, այնքան հոգնած են լինում։

Աղեղնավոր

Աղեղնավորը հորոսկոպի ամենախաղացող ու ստեղծարար նշաններից մեկն է։ Նրանց հետ անհնար է ձանձրանալ. նրանք ոչնչից չեն ամաչում, բաց են էրոտիկ խաղերի, անկողնային էքսպերիմենտների ու սեքսուալ տարբեր պրակտիկաների համար։ Նրանց երկակի բնույթը նշանակում է, որ նրանք կարող են լինել չափազանց կրքոտ ու անհագ ինչ-որ մեկի հետ և մեկ էլ... կարող են սուր անհրաժեշտություն զգալ նոր արկածներ ունենալու։ Որպեսզի գայթակղեք նրանց, կենտրոնացեք նրանց կոնքերի, ազդրերի ու ոտքերի վերին հատվածի վրա, որովհետև դրանք Աղեղնավորի ամենաէրոգեն գոտիներն են։ Սա շատ անկախ նշան է, ով սիրում է ժամանակ առ ժամանակ ցուցադրել, որ ինչ-որ բան ավելի լավ է անում, քան Դուք։

Այծեղջյուր

Այծեղջյուրները հորոսկոպի ամենափակ նշաններից են ու իրենց ինտիմ ոլորտ ամեն մարդու չի, որ թողնում են։ Նրանց համար ցանկացած ֆիզիկական մտերմություն միշտ զուգակցված է ուժեղ զգացմունքի ու/կամ սիրո հետ։ Միայն այս դեպքում նրանք բաց կլինեն խիզախ էքսպերիմենտների համար։ Առաջին հայացքից այս նշանի ներկայացուցիչները կարող են չափազանց օտարված ու սառը թվալ, սակայն բավական է, որպեսզի նրանք անվտանգ զգան իրենց և կվերածվեն ամենակրքոտ ու թեժ սիրեկանի։ Նրանց առավելություններից են հարատևությունը, վստահելիությունն ու հավատարմությունը։ Այծեղջյուրին գայթակղելու համար պետք է նրա հետ ֆլիրտ անեք ու դանդաղ շարժվեք դեպի նշանակետը։ Անկողնում նրանք միշտ պատրաստ են բավարարելու իրենց զուգընկերուհու ֆանտազիաները, որքան էլ դրանք վայրի ու համարձակ լինեն։ Լինելով աշխատասեր կյանքում՝ սիրային հարցերում նրանք ևս հրաշալի են գլուխ հանում դրված խնդիրներից։

Ջրհոս

Մեկանգամյա ինտիմ մտերմության կողմնակիցներից չեն, որովհետև սեքսը նրանց համար հոգեղեն գրավչության անբաժանելի մաս է։ Նրան անկողին կարելի է քաշել միայն ան բանից հետո, երբ նա կտեսնի Ձեր մեջ իրեն հոգեհարազատ անհատականություն։ Անկողնում նրանք պահանջկոտ չեն, ու Ձեզանից շատ ջանք չի պահանջվի՝ նրանց լիովին բավարարելու համար. բավական են ստանդարտ դիրքեր ու գործողություններ։ Միշտ չի, որ նա պատրաստ է առաջնորդի դերին, ուստի հեշտությամբ զիջում է այդ դերը զուգընկերուհուն։ Նրանց ըմբոստ, ստեղծարար ու հետաքրքրասեր բնույթը մեծ հորիզոններ է բացում սիրային գործունեության մեջ, և նրանց հետ կարելի է փորձել դերային խաղեր ու կիսվել Ձեր երևակայությամբ։

Ձկներ

Լինելով հանգիստ ու չլարվող տեսակ՝ միակ բանը, որին ձգտում են Ձկները, կայուն ու երջանիկ զույգ ստեղծելն է։ Միևնույն ժամանակ, որպեսզի գայթակղեք Ձկներին, պետք է որոշակի ագրեսիվություն, համառություն ու պոռթկունություն դրսևորեք։ Կյանքում նրանք այնքան ալարկոտ են, որ նրանց կարող է արթնացնել միայն ակտիվ հետապնդումը։ Ձկները շատ էմոցիոնալ նշան են, սիրում են հոգ տանել այլոց մասին։ Ձկները շատ ուշադիր են իրենց զուգընկերուհիների պահանջմունքների նկատմամբ սեքսուալ մտերմության պահին, և նրանց համար գոյություն չունեն արգելքներ ու սահմաններ։ Նրանք անկողնում սիրում են ամեն անսովոր ու ոչ ստանդարտ բան, ուստի նրանց կողքին պետք է անդադար նոր դիրքեր հորինեք, փոխվեք դերերով, ընտրեք անսովոր անտուրաժ։ Զգացմունքների ու էմոցիաների միանման արտահայտումը հոգնեցնում է Ձկներին։ Նրանց բավարարելու համար պետք է ուշադիր լինեք նրանց տրամադրությանը և նման ուշադրության համար կարող եք ակնկալել մեծ մրցանակ։

Բախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղու «Գազել» և «ՈւԱԶ», 6 վիրավոր կա Փաշինյանը մեզ հետեւողականորեն «ապասփյուռքացնում» է. ն դա անում է ՀՀ-ն աշխարհաքաղաքական կառլիկ սարքելու համար. Աշոտյան «Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Ագարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք «Հայաքվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն ընդգրկվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային ֆիլմերի փառատոնի «Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգի ծրագրումԺամանակն է, որ Լոնդոնն իր համար սանիտարներ կանչի. Զախարովան՝ Բրիտանիայի նոր պատժամիջnցների մասին Ագարակն ընտրում է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից Քպ քարոզչություն VS Իրականություն. Նարեկ Կարապետյան Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ Ակոպյան Անժամանակ կյանքից հեռացել է Վարդուհի ԲադալյանըԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա ՀարությունյանԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Հայտնի երգիչը մահացու վթարի է ենթարկվել լեփ-լեցուն համերգից հետոՔանդում են բանակն այնպես, ինչպես հարվածում են երկրին, Եկեղեցուն և արժեքներին․ Գրիգոր ԳրիգորյանԱշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանի իշխանություններից որևէ մեկը քաջություն կունենա՞ ու Ալիևին կհարցնի․ ինչպե՞ս է նա պատկերացնում մեր ժողովուրդը պետք է հարգի իրեն. ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, ապա կնվազի 3-4 աստիճանով Փոփոխության օրակարգը հասավ Մեղրի. լուսանկարներԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում էՄիացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան Նիկոլ Փաշինյանը ձախողել է այս ռեֆորմը. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերըՎանաձոր-Երևան ճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ կա տուժած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում էՀայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում ՔՊ-ի ստերը և նախորդ ընտրարշավից չիրականացրած խոստումները. Արեն Ապիկյան Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան Շրջայց Ագարակում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. «Ուժեղ Հայաստան» Մաhացել է Տիգրան Վարդանյանը Մեր նպատակը խաղաղ, բարգավաճ և բարեկեցիկ Հայաստան կառուցելն է՝ հանուն մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի. Գագիկ ԾառուկյանՀրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ «Ուժեղ Հայաստան»-ի թիմը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում է ԲՀԿ նախընտրական քարոզարշավը Գագիկ Ծառուկյանը շարունակում է Հրազդանում և հարակից տարածքներումՀողի տակ հին նավ է հայտնաբերվել Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասություն թե համադրությունԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Mövenpick-ը գալիս է ՀայաստանՈւղիղ. «Լուսավոր Հայաստան»-ը Երևանի կենտրոնում նախընտրական քարոզարշավ է անցկացնումՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին Ինչու է պետք Երաշխավորված Խաղաղություն. Նարեկ Կարապետյան