Կնոջ զգեստապահարանի 8 ամենասեքսուալ իրերը՝ տղամարդկանց կարծիքով
ԼԱՅՖԱյն, որ կնոջ հագուստն ու աքսեսուարները նույնպես կարող են սեքսուալ լինել, գաղտնիք չէ։ Իսկ որոնք են տղամարդկանց կարծիքով կնոջ զգեստապահարանի 8 ամենասեքսուալ իրերը:
Կիպ ջինսեր
Կանացի զգեստապահարանի ամենասեքսուալ իրերի ռեյտինգում տղամարդիկ առաջին հորիզոնականը տալիս են նեղ, կիպ ջինսե տաբատներին, ոչ թե սեքսուալ զգեստներին, ինչպես ընդունված է կարծել: Տղամարդկանց կարծիքով՝ նման ջինսերը թույլ են տալիս գնահատել կնոջ բարեմասնությունը, քանի որ դրանք հիանալի ընդգծվում են ջինսերով:
Բաց բարձրակրունկ կոշիկներ
Բաց կոշիկները, որոնք ցույց են տալիս կնոջ ոտքի որեւէ մասը, անմիջապես գրավուն են տղամարդկանց ուշադրությունը: Իսկ եթե այդ կոշիկները նաեւ բարձրակրունկ են, ապա դրանք կարող են դառնալ յուրաքանչյուր տղամարդու սեքսուալ երեւակայության առարկա:
Տղամարդկային սպիտակ վերնաշապիկ
Նման վերնաշապիկները տղամարդկանց գրավում են ոչ միայն տնային միջավայրում, այլեւ դրսում: Դրանք հիանալի ընդգծում են կնոջ փխրուն մարմինը:
Ամառային զգեստ
Ամառային թեթեւ սարաֆանները չնայած հասարակ են թվում, սակայն իրականում տղամարդկանց կողմից անչափ սեքսուալ են համարվում:
Բաց ուսերով հագուստ
Չպետք է մոռանալ, որ կանացի ուսերը միշտ գրավում են տղամարդկանց, հետեւաբար՝ նրանք բարզապես խենթանում են ուսերը բացող հագուստի համար:
Երկար, ճեղքով կիսաշրջազգեստ
Նման կիսաշրջազգեստները տղամարդկանց երեւակայելու տեղիք են տալիս:
Դեկոլտեով զգեստ
Գաղտնիք չէ, որ տղամարդկանց անչափ դուր են գալիս կանանց կրծքերը, իսկ դեկոլտեն դրանք առավել տեսանլի է դարձնում:
Ակնոցներ
Այն, որ տղամարդկանց դուր են գալիս ակնոցներով կանայք, փաստ է: Տղամարդկանց կարծիքով՝ գեղեցիկ շրջանակներով ակնոցներն առավել սեքսուալ են դարձնում կանանց:



