Երևան, 14.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դա միակ ճանապարհն է փակելու ներկայիս այն ուղին, որը տանում է դեպի Արցախը Ադրբեջանին հանձնելուն․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

dw.com-ը «Հայաստանում հանրաքվեի միջոցով ցանկանում են ազդել Փաշինյանի քաղաքականության վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների հերթական փուլը բեկումնային որոշումներ չբերեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ Միևնույն ժամանակ, Հայաստանում մի խումբ հասարակական և քաղաքական գործիչներ նախաձեռնել են «հայկական հանրաքվե» («Հայաքվե») կոչվող նախաձեռնությունը, որը հաջողությամբ իրականացնելու դեպքում կարող է շրջել ներկա բոլոր դասավորությունները և փոխել իրավիճակը Բաքվի և Երևանի միջև բանակցություններում։ Դրա էությունը Հայաստանի անունից ցանկացած այնպիսի գործողության քրեականացումն է, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղը մեկ այլ պետության մաս ճանաչելը։

DW-ն փորձել է պարզել, թե ինչո՞ւ են նախաձեռնության հեղինակները որոշել այդ կերպ ազդել բանակցային գործընթացի վրա, և արդյո՞ք դա կհանգեցնի ռազմական նոր սրացման: «Հայաքվեն», որը սկսել են մի խումբ հասարակական և քաղաքական գործիչներ, ստորագրահավաք է, որը պետք է բացահայտի հայ հասարակության դժգոհությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իշխանությունների վարքագծից։ Առաջարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել, պատիժ սահմանել այն պաշտոնյաների համար, ովքեր Հայաստանի անունից Լեռնային Ղարաբաղը կճանաչեն որպես Ադրբեջանի մաս։ Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են նաև քրեական հետապնդում իրականացնել 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար: Սակայն միջնորդության հիմնական նպատակը, ըստ դիտորդների, Ղարաբաղի խնդիրն է։

Փաստն այն է, որ այդ համազգային ստորագրահավաքի գաղափարն առաջացել է ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին հնչեղ հայտարարությանը։ Ղարաբաղում, որի բնակչությունը Բաքվի կողմից կազմակերպված շրջափակման պատճառով ավելի քան յոթ ամիս զրկված է սննդի, գազի, էլեկտրաէներգիայի և վառելիքի մատակարարումից, հրապարակայնորեն աջակցել են «Հայաքվեի» նախաձեռնությանը։ Բայց այդ կարծիքը չի կիսում Հայաստանի ղեկավարությունը, որը ստորագրահավաքը համարում է ոչ միայն ժամանակավրեպ, այլ նաև վտանգավոր։ Իսկ այն, որ խորհրդարանական ընդդիմությունը նույնպես աջակցել է «Հայաքվե» նախաձեռնությանը, իշխող «ՔՊ» կուսակցության քաղաքական գործիչներին առիթ է տվել այն ավելի շատ դիտարկել ներքաղաքական համատեքստում։

Նրանց կարծիքով, նախաձեռնության նպատակը ոչ թե Ղարաբաղի փրկությունն է, այլ երկրում իրավիճակի ապակայունացման միջոցով ընդդիմության իշխանության գալը։ «Քրեական օրենսգրքում նման փոփոխությունների ընդունումից հետո Բաքուն կհամարի, որ Երևանի հետ բանակցություններում քննարկելու բան չկա, և պատերազմ կսկսի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այդ երկրի իշխանությունները պատճառ են փնտրում Հայաստանի հետ խնդիրները լուծելու համար, և օրենսդրական այդ փոփոխությունները կարող են դառնալ պատճառ, և այդ ամենը մտածել է տալիս, որ ընդդիմությունը շահագրգռված է պատերազմով: Ընդդիմությունը տարածքային և մարդկային մեծ կորուստների գնով կարող է հրահրել ներքաղաքական ապակայունացում և այդպիսով փորձել իշխանության գալ»,- DWին տված հարցազրույցում ասել է իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Միաժամանակ նա վստահեցրել է, որ խորհրդարանական մեծամասնությունը կձախողի այդ, իր կարծիքով, «վտանգավոր օրենսդրական ակտը», եթե միջնորդության հեղինակները հավաքեն անհրաժեշտ թվով ստորագրություններ։ Հայաստանի Սահմանադրության համաձայն, որպեսզի խորհրդարանը քննարկի շարքային քաղաքացիների կողմից ներկայացված օրինագիծը, 60 օրացուցային օրվա ընթացքում 50 հազար ընտրող պետք է իր ստորագրությունը դնի ի պաշտպանություն դրա։ «Հայաքվեի» նախաձեռնողներն արդեն ստորագրահավաքի կետեր են ստեղծել Երևանում և մարզերում, ստեղծել են ֆեյսբուքյան խումբ՝ ավելի քան 18000 բաժանորդով։ Առաջին երկու շաբաթվա ընթացքում նախաձեռնությունը հավաքել է խորհրդարանին միջնորդագիր ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների ուղիղ կեսը։

«Հայաքվեի» համակարգող Ավետիք Չալաբյանը վստահություն է հայտնել, որ օրենքով սահմանված ժամկետի ավարտին անհրաժեշտ թվով ստորագրությունները «անպայման կլինեն»։ Նա կտրականապես համաձայն չէ իշխանությունների այն հայտարարություններին, թե իր և իր համախոհների առաջարկած օրենսդրական փոփոխությունների ընդունումը պատրվակ կդառնա Բաքվի համար։ «Ադրբեջանին պատճառ պետք չէ Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա սկսելու համար: 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը բազմիցս է սանձազերծել չհրահրված ռազմական գործողություններ Հայաստանի և Արցախի դեմ»,- ընդգծել է Չալաբյանը՝ հավելելով, որ հավատում է հանրային ճնշման պատճառով խորհրդարանի կողմից այդ օրենքի ընդունման հնարավորությանը։ Սակայն ստորագրահավաքի ոչ բոլոր կողմնակիցներն են այդքան լավատես։

Նրանցից է ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը, որը 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո միացավ Փաշինյանի թիմին, բայց հետո լքեց այն։ «Տարօրինակ կլինի կարծել, որ ՔՊ-ի այն պատգամավորները, որոնք իրենց առաջնորդ Փաշինյանի նման Արցախը ճանաչում են որպես Ադրբեջանի մաս, օրենք կընդունեն, որով իրենց բանտ կուղարկեն»,- DW-ին տված հարցազրույցում ասել է Ջուլֆալակյանը։ Նա միայն հույս ունի, որ այդ պահանջագիր ստորագրածներից շատերը հետագայում «փողոց դուրս կգան իշխանափոխության համար»։ «Դա միակ ճանապարհն է փակելու ներկայիս այն ուղին, որը տանում է դեպի Արցախը Ադրբեջանին հանձնելուն»,- վստահ է Ջուլֆալակյանը։

Թեև Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին տալու գաղափարը Հայաստանում շարունակում է մնալ ծայրահեղ անընդունելի, սակայն, ըստ սոցիոլոգիական հարցումների ու փորձագետների, «Հայաքվե» նախաձեռնությունը հեռու է զանգվածային շարժման վերածվելուց։ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նույնպես թերահավատ է «Հայաքվեի» հեռանկարների նկատմամբ։ «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը որոշվում է ոչ թե ստորագրություններով, այլ գործոններով, որոնք հաճախ բուն Հայաստանից դուրս են: Դրանք Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Արևմուտքի դիրքորոշումներն են»,- ասել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք ընդամենը վեց ամիս է, ինչ խաղաղության մեջ ենք ապրում․ Ալիև Պենտագոնը արհեստական ​​բանականություն է օգտագործել Մադուրոյին բռնելու համար. WSJ Այսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանԴատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Մյունխենում հանդիպել են Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիեւը Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները Ռուբիոն քննադատել է «աշխարհ առանց սահմանների» գաղափարը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային որոշ հատվածներում՝ նաև բուք Գյումրիի դպրոցականները ՄԻՊ-ի հետ հանդիպմանը բարձրացրել են մի շարք հարցեր Վթար՝ Եղեգնաձորում, բախվել են «Opel» ու «Toyota», վիրավոր կա Վարդենյաց լեռնանցքը երեկվանից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վթար՝ Եղեգնաձորում, բախվել են «Opel» ու «Toyota», վիրավnր կա․ Shamshyan Քաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՀունգարիայի վարչապետն արձագանքել է Զելենսկու՝ Օրբանը «փոր է աճեցնում» վիրավորանքին Թուրքիան կարող է ազատ արձակել քրդական կուսակցության հետ կապված բանտարկյալների, բացառությամբ՝ Օջալանի Մենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՎաղը նշվելու է Բուն Բարեկենդանը. ինչպե՞ս նշել տոնը Հայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանԲժիշկը զգուշացրել է հագուստ փորձարկելիս վարակի վտանգի մասինՄերի Թումասյանն ավարտում է մարզական կարիերան Սա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ ՎարդևանյանՈղբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները Հայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ ԱմստերդամՈւկրաինայում չկա մի էլեկտրակայան, որը չի տnւժել ռուսական հարձակnւմներից․ Զելենսկի Ուրբաթ 13. Երբ ձախողումները դառնում են հաջողության նոր սկիզբ Վթար՝ Սևան-Երևան ճանապարհին, «Nissan» է բախվել «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին, վիրավnր կաՎագիֆ Խաչատրյանին վիրահատել են. ինչպե՞ս է նա Թոշակառուներին դարձրել են «տեսուչ»՝ փոքր հետվճարի դիմաց․ Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ը ստուգում է՝ արդյոք Ռուսաստանը լրջորեն է տրամադրված ավարտել ուկրաինական հակամարտությունը Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնաuպանության փորձը ԶՊՄԿ-ը սերունդների պատմություն ունի. Վահրամ Գաբրիելյանի օրինակովԻշխանությունը փորձում է «վերադաստիարակել» թոշակառուներին․ Արեգ ՍավգուլյանՆիկոլը իրական 50-50 է մտել Ալիևի հետ՝ բոլորիս հաշվին, Հայաստանի հաշվին, մեր ապագայի հաշվին․ Աշոտյան Եղանակն առաջիկա օրերինԽմիչքի գործարանի՝ 8 կիլոմետր երկարությամբ և 38 մետր խորության վրա գտնվող նկուղներ, որոնք ճանաչվել են պատմական հուշարձան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՓԵՏՐՎԱՐԻ). Օդանավի վթար «Զվարթնոց» օդանավակայանում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ինստիտուցիոնալացված սպառնալիք Հայաստանի համար. «Փաստ»Պետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 10-ամյա աղջնակի մարմին Այս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ»Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակից